2025թ․–ին 43մլրդ դրամ կուղղվի գյուղատնտեսական ոլորտի 5 ծրագրերին․ Պապոյան
p bԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b 2025 թվականին գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 43 մլրդ դրամի 35 միջոցառում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։/pp «Նախարարության բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց Պապոյանը խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ։/pp Նրա խոսքով, մասնավորապես, կիրականացվի գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 11,9 մլրդ դրամի 10 միջոցառումներով։nbsp;br br «Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է 3,7 մլրդ դրամ ուղղել գյուղատնտեսական հումքի (խաղող, կաթ, կենդանի անասուն, շինշիլա) մթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև 200 վարկատուների տոկոսադրույքների սուբսիդավորմանը»,- ասաց Պապոյանը։/pp Նախարարը հայտարարեց նաև, որ 2,9 մլրդ դրամ կհատկացվի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը (5220 վարկատու), 2,4 մլրդ դրամ՝ անասնաբուծության ոլորտում 3 ներդրումային ծրագրերին ($1 – 387,09 դրամ)։/p