Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2024

Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից ՀՀ ներդրումների հնարավորություններին

0

p bԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/./b ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։/pp Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։/pp Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։/pp Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։/pp Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։/pp Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել է ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը։/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев опустился на одну строчку в рейтинге ATP






В Подмосковье мужчина изрубил топором 12 машин на парковке ТЦ

Адвокат Винника заявил, что россиянина освободили из американской тюрьмы

Пока без снега: прогнозы синоптиков о погоде в Москве пока не подтверждаются

Зима пропащая. Как аномальные зимние температуры аукнутся нам весной