«Новая газета»-ն սկսել է լույս տեսնել Հայաստանում ամսագրի տեսքով
«Новая газета. Журнал. Выпуск для Армении» ամսագիրը վաճառվում է Common ground գրախանութում, «Բուկինիստ» եւ «Էպիգրաֆ» գրախանութների ցանցերում։
Ամսագրում տեղ են գտնում ամսվա ընթացքում ռուսական տարբերակում հրատարակված լավագույն նյութերը՝ ինչպես նաեւ հատուկ ներդիր՝ Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքի մասին։
«Новая газета»-ն աշխարհի ամենահայտնի ռուսալեզու պարբերականներից է։ Թերթը, մասնավորապես, հայտնի է իր լրագրողական հետաքննություններով։