ՀՀ վարչապետը ջերմորեն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
p bԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ շնորհավորանքներ է հղել Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։/p nbsp;«Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ աշխատելու ձեզ հետ՝ կառուցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա», - գրել է Հայաստանի վարչապետը X սոցիալական ցանցում:br br