Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2024

Հայաստանում պարենային ապրանքները հոկտեմբերին էժանացել են 0,5%–ով, ամսվա կտրվածքով՝ թանկացել 0,9%

0

p bԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են 0,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները/pp Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները հոկտեմբերին տարվա կտրվածքով չեն փոխվել, սակայն ամսվա կտրվածքով աճել են 1,2%-ով։ Միաժամանակ հնդկաձավարը հոկտեմբերին էժանացել է 16,4%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 2,3%), ձավարը՝ 8,7%-ով (անկումը՝ 0,9%), հաճարը՝ 5,9%-ով (անկումը՝ 1%-ով): բլղուրը՝ 1,7%-ով (0,5%–ի անկում), բրինձը՝ 1,4%-ով (0,5%–ի անկում), ոլոռը՝ 6,8%-ով (1,6%–ի աճ), մակարոնեղենը՝ 6,3%-ով (0,4%–ի աճ), իսկ ալյուրը թանկացել է 2,9%-ով (ամսվա ընթացքում աճել է 1,6%-ով), հացը՝ 1,3%-ով (աճը՝ 1,7%)։/pp Միսը հոկտեմբերին մեկ տարվա ընթացքում էժանացել է 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել է 0,5%-ով։ Միաժամանակ խոզի միսը հոկտեմբերին տարեկան կտրվածքով էժանացել է 3,5%-ով (ամսվա ընթացքում աճել է 0,4%-ով), թռչնամիսը` 4,7%-ով (աճը` 0,4%), տավարի միսը` 0,9%-ով (աճը՝ 0.3%), իսկ գառան մսի գներն աճել են 4.9%-ով (0.3%–ի անկում)։/pp Ձկնամթերքի և ծովամթերքի գները 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել են 0,3%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,8%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում իշխանը թանկացել է 0,2%-ով (ամսվա ընթացքում՝ 3,2%-ով)։/pp «Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, չեն փոխվել, այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0.7%-ով. Միաժամանակ հոկտեմբերին պանիրը տարվա կտրվածքով էժանացել է 5%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 1,3%), իսկ ձուն թանկացել է 6,9%-ով (աճը՝ 0,4%)։/pp «Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները հոկտեմբերին տարեկան կտրվածքով էժանացել են 1,8%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել են 1,5%-ով։ Միաժամանակ մարգարինը էժանացել է 14,6%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 1,1%), սերուցքային կարագը թանկացել է 0,6%-ով (աճը՝ 0,6%), իսկ բուսական արևածաղկի ձեթը էժանացել է 6,9%-ով (2,2% –իաճ)։/pp Հոկտեմբերին մրգի գները մեկ տարվա ընթացքում աճել են 5,1%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 0,2%-ով։br br «Բանջարեղեն» խմբում հոկտեմբերին տարեկան կտրվածքով գները նվազել են 7.8%-ով, իսկ ամսական կտրվածքով աճել են 2.3%-ով։/pp «Շաքարավազ, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում հոկտեմբերին գների աճը տարվա կտրվածքով կազմել է 2.3%, իսկ ամսվա կտրվածքով գրանցվել է 1.1% –ի անկում։ Միևնույն ժամանակ, շաքարը և շաքարավազը հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, էժանացել են 1,2%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,8%-ով, շոկոլադը հոկտեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 4,7%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,6%-ով), հրուշակեղենն էժանացել է 3,3%-ով (ամսվա ընթացքում աճել է 0,8%-ով)։nbsp;/pp «Սուրճ, թեյ և կակաո» խմբում այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գներն աճել են 10.8%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2.6%-ով։ Հոկտեմբերին սուրճի գները մեկ տարվա կտրվածքով աճել են 12,1%-ով (ամսվա կտրվածքով՝ 3%-ով):br br Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները հոկտեմբերին մեկ տարվա ընթացքում աճել են 1.4%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 0.1%-ով։/pp Ալկոհոլային խմիչքները հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, թանկացել են 6.9%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.4%-ով։ Միաժամանակ օղին հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, թանկացել է 9,8%-ով (ամսական աճը` 0,5%), գինին էժանացել է 1,5%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,4%), իսկ գարեջուրը թանկացել է 2 .7%-ով (ամսական անկումը՝ 0.3%)։br br Ծխախոտային արտադրանքը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 1,3%-ով (ամսվա համար՝ 0%)։nbsp;/pp Այլ խմբերում չընդգրկված սննդամթերքը 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, էժանացել են 2.3%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել են 0.2%-ով։/pp Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, գները նվազել են 2,1 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով։nbsp;br br Հայաստանում 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.6%–ի գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3% գնաճ։nbsp;/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Рейтинг WTA. Касаткина опустилась на 10-ю строчку, Рыбакина – на 7-ю, Киз вернулась в топ-15






МегаФон запускает продажи детских умных часов Fontel с eSIM

Аэропорт Хабаровск подвел итоги 2024 года: рекордный пассажиропоток

Московский учёный и по совместительству многодетная мать представит в Орле свой взгляд на сущность жизни

Автомобиль насмерть сбил женщину на 15-м километре Ильинского шоссе