Հայաստանում ծնելիությունը 9 ամսում նվազել է 7,2%–ով
p bԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում ծնելիության/pp Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 24 997 երեխա, մինչդեռ 2023 թվականի ինն ամիսներին՝ 26 928 նորածին։nbsp;/pp Միաժամանակ նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 340 դեպք, ինչը 5,4 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։/pp Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում մահացել է 19100 մարդ, ինչը 5,4 տոկոսով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։nbsp;/pp Նշվում է նաև, որ բնակչության բնական աճը կազմել է 5897 մարդ, այս ցուցանիշը 33,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։/p