Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2024

ՀՀ–ում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը 9 ամսում աճել է 12,6%–ով՝ մինչև 2,1 տրլն դրամ

0

p bԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 2 123 520,8 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,6%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։/pp Միաժամանակ սեպտեմբերին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 245 600,8 մլն դրամ՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ աճելով 4,6%-ով, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ՝ 1,6%-ով։/pp Հանքարդյունաբերության ոլորտում և բաց հանքերի շահագործման գծով արտադրված արտադրանքի ծավալն այս տարվա ինն ամիսներին կազմել է 353,455,6 մլն դրամ (2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ 7,8%–ի անկում), վերամշակող արդյունաբերության ոլորտում՝ 1 494 421.3մլն դրամ (18,9%–ի աճ)։/pp Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի մատակարարման ոլորտում ծավալը կազմել է 251,924,6 մլն դրամ (աճը՝ 11,5%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 23,719,3 մլն դրամ (աճը՝ 5,7%)։/pp Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում հունվար-սեպտեմբերին ամենամեծ մասնաբաժինը աժին է ընկնում մշակող արդյունաբերությանը` 70,4%: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման տեսակարար կշիռը կազմում է 16,6%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի մատակարարման տեսակարար կշիռը` 11,9%, իսկ ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը և վերամշակումը` 1,1%: ($1 - 387,24 դրամ)/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко расплакалась после поражения в финале Australian Open






Небывалая зима: синоптики предупреждают — такой зимы Россия не видела 100 лет

Актер Олег Тактаров пожаловался на предвзятое отношение к русским в США

Соединенным Штатам не хватает самолетов для ускорения депортации нелегалов

сптчки или свечка