Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2024

Orange Armenia-ի մարդիկ նշել են ընկերության հիմնադրման 15-ամյակը

0

Տարիներ առաջ Orange Armenia-ն Հայաստան կորպորատիվ մշակույթ եւ արժեքները բերեց: Ընկերությունը վաղուց չկա, բայց կան Orange-ի մարդիկ, որոնք այդ արժեքները վերարտադրում են իրենց աշխատանքում: Նախկին Orange-ականները, որոնց այսօր կարելի է հանդիպել պետական հատվածում եւ մասնավոր բիզնեսում, նոյեմբերի 5-ին հավաքվել էինք նշելու Orange Armenia-ի 15-ամյակը:

Orange Armenia-ն՝ որպես հեռահաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն, իր աշխատանքը Հայաստանում մեկնարկել էր 2009 թվականի նոյեմբերի 5-ին: Այդ օրվանից սկսած ընկերության՝ արդեն նախկին աշխատակիցների համար անխախտ ավանդույթ է ամեն տարի նշել Orange Armenia-ի ծնունդը՝ չնայած նրան, որ 2014 թվականից այն այլեւս չի գործում:

«Orange Armenia-ի թիմակիցները շարունակում են ավանդաբար նոյեմբերի 5-ը համարել տոն: Չնայած Orange-ը միայն 5 տարի գործեց Հայաստանում, բայց հասցրեց այնպիսի կորպորատիվ մշակույթ ստեղծել, այնպիսի թիմակիցներ ընտրել, մարդկանց միավորել եւ այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ անգամ այսքան տարի անց աշխատելով տարբեր տեղերում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ եւ հաստիքներ, կարողանում ենք պահպանել տարիների ընթացքում ստեղծած կապն ու արժեքները»,- ասում է Լիլիթ Գեւորգյանը, ով եղել է Orange Armenia-ի Որակի վերահսկողության եւ ապահովման բաժնի ղեկավարը, իսկ ներկայում «Գրանթ Թորնթոն» ընկերության Մարդկային կապիտալի խորհրդատվական ծառայությունների տնօրենն է:

Լիլիթի խոսքով՝ Orange-ը ստեղծել էր համախմբված, ներգրավված, իրար հետ համագործակցող եւ թափանցիկ աշխատող թիմային մշակույթ, որն իրենցից շատերը շարունակում են կիրառել եւ տարածել Հայաստանի տարբեր ընկերություններում. «Orange Armenia-ն ոչ միայն ընկերություն էր, այլ՝ ինքնություն»:

Orange Armenia-ում Խնդիրների կառավարման բաժնի ղեկավար, այնուհետեւ նախագծերի կառավարիչ աշխատած Արփինե Չալկյանը, ով ներկայում էլ աշխատում է հեռահաղորդակցային ոլորտում, պատմում է.

«Orange-ն իրապես գտել եւ միավորել էր տաղանդավոր մարդկանց: Բոլորս շատ երիտասարդ էինք, էնտուզիաստ էինք, հավատում էինք, որ մեծ մշակույթի եւ գործի մասնիկ ենք: Դրա արդյունքում է, որ այսօր հավաքվել ենք այստեղ: Շատ կարեւոր է, որ գործատուն կարողանում է անել այնպես, որ յուրաքանչյուր աշխատող զգա, որ ինքը մասնիկն է այն մեծ աշխատանքի, արժեքի, որը ստեղծվում է հասարակության համար»:

Orange Armenia-ն ոչ միայն կորպորատիվ մշակույթ է ձեւավորել, այլեւ մարդկանց է բերել եւ պահել Հայաստանում:

Ընկերության ցանցի մեկնարկի ժամանակ Մոլդովայից Հայաստան էր եկել Ռադու Սպատարուն՝ նա ղեկավարում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը:

«Orange-ում յուրաքանչյուր աշխատակից կարեւոր էր: 15 տարի է անցել, բայց այդ ամենը պահպանվել է՝ անգամ արդեն առանց ընկերության գոյության: Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ ապրում եմ Հայաստանում»:

«Orange-ը գնաց, բայց ես մնացի Հայաստանում: Իմ սիրտն այստեղ է, երկու տարի առաջ էլ ՀՀ քաղաքացիություն եմ ստացել»,-ասում է Կարոլին Կոնստենը: Նա Հայաստան էր եկել ընկերության հիմնադրման ժամանակ եւ ղեկավարել Orange Armenia-ի գովազդի բաժինը. «Երբ եկա, Հայաստանի մասին ոչինչ չգիտեի: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ չէի խոսում ոչ հայերեն, ոչ ռուսերեն, անգլերեն էլ՝ շատ քիչ: Կամաց-կամաց սկսեցի սիրել Հայաստանը: Ընդամենը մի տարի անց զգացի, որ ուզում եմ մնալ այստեղ եւ սկսեցի հայերեն սովորել»:

Կարոլինը պատմում է, որ այս պահին կամավորությամբ է զբաղվում.

«Սահմանամերձ համայնքների դպրոցներ ենք վերանորոգում, փորձում ենք այնպես անել, որ գյուղերը չդատարկվեն: Ուզում եմ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս Հայաստանի մասին շատ խոսել, դրա անհրաժեշտությունը կա»:

Orange Armenia-ի կորպորատիվ մշակույթի տարրերը նախկին աշխատակիցներին օգնել են ոչ միայն տարբեր ընկերություններում լավագույն դիրքերը զբաղեցնել, այլեւ սեփական բիզնեսում առաջնորդվել դրանցով:

Այն ժամանակ ընկերության Վաճառքի տնօրեն, ներկայում «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը հիշում է, որ Orange-ում իր կարիերայի զարգացման ամենակարեւոր փուլն է անցել:

«15 տարի առաջ նոյեմբերի 5-ին ընկերությունը Հայաստանում մեկնարկեց իր ցանցը, թիմի աշխատանքները սկսել էին դրանից շուրջ մեկուկես տարի առաջ: Օրնիբուն աշխատում էին, որի արդյունքում ստեղծվեց յուրահատուկ մթնոլորտ ու մշակույթ, ինչն էլ ընկերությանը տարավ առաջ, շուկայում փոքր հեղափոխություններ առաջացրեց եւ միավորեց մարդկանց:

Այդ տարիներին ձեռք բերածս միջազգային փորձը, կապերը, արժեք եւ արդյունք ստեղծելը շատ մեծ խթան հանդիսացան իմ հետագա զարգացման համար: Հիմա իմ բիզնեսն ունեմ, արդեն կորպորատիվ աշխարհի ներկայացուցիչ չեմ, բայց շատ գաղափարներ, որ տեսել եմ Orange-ում, փորձում եմ ներդնել այն խմբում, որը ես եմ կառավարում»,- ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Նախկին Orange-ականները վերջին այսպիսի մեծ հավաքն ունեցել էին 5 տարի առաջ՝ 10-ամյակը նշելիս, որին ներկա էր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Այս անգամ նա իր նախկին թիմին միացել էր տեսակապով:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Матс Виландер: «В 2025-м Синнер выиграет больше «Шлемов», чем Алькарас. Мой очень, очень, очень смелый прогноз – один из них оформит календарный Большой шлем»






Владимир Ефимов: Строительство и реконструкция двух участков дорог завершатся в Троицке в 2025 году

Осташков стал одним из самых дорогостоящих туристических направлений в январе

Лифинцев: на чемпионате мира по плаванию в Будапеште я был загадочным парнем, о котором никто не знает

«Идет расследование»: Песков прокомментировал авиакатастрофу под Актау