Ֆիդանն ասել է, թե երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆիդանը ասել է Turkiye թերթին։
Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարեւոր տարր։
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը եւ ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանների սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։