Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2024

Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները

0

p bԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։ Այդ մասին հաղորդել են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։/pp Հիմնադրամը 150 մլն դոլար է հատկացրել ճանապարհի այս հատվածի կառուցման համար։nbsp;/pp

EFSD ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 32 կիլոմետր ճանապարհ, երկու թունել (360 և 520 մետր) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը գերազանցում է 720 մետրը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։/pp Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։/pp Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։/pp Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։ Ճանապարհն անցնում է ՀՀ 5 մարզով և Երևանով։ Այս ճանապարհից տարեկան օգտվում է մոտ 1.5 մլն մարդ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա հայ արտադրողների համար բարելավել շուկաների հասանելիությունը և էապես մեծացնել երկրով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները։/pp Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է նպաստել անդամ երկրների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը։/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 2-й круг. Медведев встретится с Беллуччи, Хуркач – с Лехечкой






В Москве проходят похороны основателя батальона «Арбат» Саркисяна

Фермер из Саратовской области оценил удобство московских круглогодичных ярмарок выходного дня

Фатальная блокировка счета вместе со всеми деньгами: всем, кто переводит деньги через банковские приложения – назад пути не будет

Приморский край вошёл в число лидеров по вводу энергоэффективного жилья