Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել ու արդեն երեք տարի է, ինչ համագործակցում է «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպության հետ:
Գործընկերության հիմքում հետեւյալ նպատակներ են՝ ամրապնդել «կանաչ մտածողության» շուրջ համախմբվելու գիտակցությունը, ընդլայնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ այսպիսով կանխարգելելով սողանքներն ու անապատացումը, նպաստել ջրային ռեսուրսների պահպանմանն ու համայնքներում՝ բնակչության զբաղվածությանը:
Լոռու մարզի երեք համայնքում զգալի աշխատանք է կատարվել: 2022 թվականին, Viva-ի անվանական անտառը ստեղծվեց Ջրաշեն համայնքի տարածքում, որին կամավորագրվել էին Viva-ի աշխատակիցները, հաջորդող տարիներին անտառտնկումներ են իրականացվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում եւ Լեռնաջուրում։ Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 38 000 ծառ:
«Անտառը, որը ստեղծում ենք Viva-ի հետ, դառնալու է հենց այդ կանխարգելիչ միջավայրը, էկոհամակարգը եւ տարածքը պաշտպանելու է մեծ ու փոքր բնական աղետներից: Մեզ համար խիստ կարեւոր է այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ Viva-ն բնապահպանական, պատասխանատու մոտեցումը տարածում է իր աշխատակիցների, հաճախորդների եւ բնակչության շրջանում, այլ որովհետեւ երկարաժամկետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նաեւ պլանավորել մեր աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:
Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվում տեղանքի խոնավությունը, դիրքը, ծառերի կպչողունակությունը եւ անտառ դառնալու հնարավորությունները: Լեռնաջուրում այս աշնանը «Իմ անտառ Հայաստանն» աշխատել է 100 հա տարածքի վրա: Ընտրվել են փակ եւ բաց արմատային համակարգով տնկիներ. վայրի տանձ, խնձոր, կաղնի եւ այլ ծառատեսակներ: Որպես աշխատուժ՝ համայնքներից հավաքագրվել է 100 աշխատակից:
В Hybrid Platform появилась функция создания кастомных метрик
Онкологи Пензенской области напоминают о важности профилактических медосмотров
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области напоминает:
С начала года сотрудники контакт-центра Отделения СФР по Москве и Московской области проконсультировали более 880 тысяч граждан
На Мытищинской хорде в Подмосковье построили 800-метровый путепровод
The best-selling graphics card deals on Amazon right now, and which we recommend
Riot is flexing its anticheat Vanguard by placing a bounty of up to $100,000 for anyone brilliant enough to find and report gaps in the system
Suicide Squad: Kill the Justice League is $3.50 on Steam, letting you poke around one of 2024's most interesting failures for the price of a cheeseburger
Plug In Digital перевыпустит Serial Cleaner на iOS и Android
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области оплатило свыше 243 тысяч дополнительных выходных дней по уходу за детьми с инвалидностью
Трансляцию балета "Щелкунчик" покажут россиянам накануне Нового года
Продолжаем открываться и развиваться
Мошенники придумали схему обмана с доставкой цветов