Добавить новость
ru24.net
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Նախկին Հարավսլավիան եւ Պավլինա Պատկովան

0

Վերջին օրերին դիտում եմ Ալեքսեյ Պիվովարովի «Հարավսլավիայի վախճանը» ֆիլմը:



Նախկին Հարավսլավիայի երկրներից առաջին անգամ եղա Սլովենիայում՝ հեռավոր 2005 թվականի նոյեմբերին լուսաբանում էի Հայաստանի նախագահի այցը:

Այցերի ժամանակ շատ բան չես տեսնում. մեկ միջոցառումից վազում ես մյուսին եւ ազատ ժամանակ ունենում ես միայն ուշ երեկոյան: Մայրաքաղաք Լյուբլյանայից բացի եղանք նաեւ Ադրիատիկ ծովի ափին: Այն տարիներին Մեդիամաքսի բաժանորդ էր Հայաստանում Սլովենիայի ոչ ռեզիդենտ դեսպանությունը եւ առիթ եղավ ծանոթանալ դեսպան Ժոզեֆա Պուհարի հետ: Երբ նրան ասացի, որ շատ եմ տպավորվել ծովային տեսարաններից, պատասխանեց, որ մի օր պետք է ընտանիքով վերադառնամ եւ արձակուրդն անցկացնեմ այնտեղ:



Ստացվեց այնպես, որ նախկին Հարավսլավիայի տարածքում նորից հայտնվեցի դրանից 17 տարի անց միայն՝ եւ ոչ թե Սլովենիայում, այլ Չեռնոգորիայում:

Հետաքրքիր էր լինել մի տեղ, որը դպրոցական տարիներին ճանաչում էինք դժվար արտասանվող ՀՍՖՀ (Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն) հապավմամբ:



Տպավորություններիս լրացուցիչ երանգ էր հաղորդում այն, որ ճամփորդության ընթացքում կարդում էի խորհրդային ամենահայտնի լրագրողներից մեկի՝ Ալեքսանդր Բովինի հուշերը՝ XX век как жизнь. Воспоминания: Լրագրող լինելուց բացի, Բովինը երկար տարիներ աշխատել էր Յուրի Անդրոպովի (հետագայում՝ նաեւ Լեոնիվ Բրեժնեւի) հետ, երբ նա համակարգում էր ԽՄԿԿ կապերը «եղբայրական երկրների» կոմունիստական կուսակցությունների հետ: Հետաքրքիր էր գտնվելով նախկին Հարավսլավիայի տարածքում՝ կարդալ, թե ինչպիսին էին ԽՍՀՄ եւ ՀՍՖՀ հարաբերությունները (ամենեւին հարթ չէին), ինչպես էր 1968 թվականին կայացվում Պրահա խորհրդային զորքեր մտցնելու որոշումը:

Նախկին սոցիալիստական ճամբարի թեման ամփոփելով՝ պատմեմ «հեռավար ծանոթության» առաջին փորձիս մասին: 1985 կամ 1986 թվականն էր, մի օր մեր դասարանի երեխաներին հրավիրեցին դպրոցում գործող Клуб интернациональной дружбы (КИД), հասցեներ տրամադրեցին եւ ասացին, որ կարող ենք սոցիալիստական երկրների մեր հասակակիցներին նամակներ գրել: Ես ընտրեցի Պավլինա Պատկովային՝ Չեխոսլովակիայից: Պատասխան նամակի հետ նա ուղարկեց իր լուսանկարը, որում, ինչպես թվում էր 11-12 տարեկանիս, պատկերված էր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Մեր նամակագրությունը երկար չէր՝ երեւի, եւս մեկ նամակ փոխանակեցինք ու կապը կտրվեց: Պավլինայի դեմքը շատ մոտավոր եմ հիշում, բայց փոխարենը լավ հիշում եմ, թե ինչպես էր «հոգուս հետ խաղում» իմ դասընկեր Արման Սաղաթելյանը: Այդ շրջանում հենց ինձ տեսնում էր՝ սիրամարգի կերպար էր ընդունում եւ վերջինիս անդուր ձայնը նմանակելով, բացականչում էր՝ «Պավլի՛նա»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина, Шнайдер и Мирра Андреева выступят на турнире WTA-500 в Аделаиде






Военэксперт Шурыгин раскрыл цели «рождественского наступления» ВСУ

Противостояние Марса и метеорный поток ждут Землю в первые дни 2025 года

"Юбку можно, на пляж можно и с мальчиками можно". Знакомая узбечка поведала, как на самом деле живут девушки в Узбекистане

Шик и блеск социализма: на чем ездило руководство соцстран