Հայաստանը պատրաստակամ է խորացնել Իրանի հետ հարաբերությունները
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգին՝ կարեւորելով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը:
Գրիգոր Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: