Թրամփն ասել է, որ Ասադին տապալել է «շատ խելացի» Էրդողանը
«Սիրիա մտած մարդիկ վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ասել է նա նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում։
«Եվ դա նորմալ է, դա պայքարի այլ տեսակ է», - ասել է Թրամփը:
«Ռուսաստանը թուլացել էր, Իրանը թուլացել էր։ Էրդողանը շատ խելացի մարդ է, նա իր մարդկանց ուղարկեց այնտեղ տարբեր ձեւերով եւ տարբեր անուններով, նրանք մտան եւ ամեն ինչ վերցրեցին իրենց վերահսկողության տակ»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
«Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի այդ տարածաշրջանում, ով է ի վերջո կառավարելու: Կարծում եմ, որ դա կլինի Թուրքիան: Թուրքիան շատ խելացի է, Էրդողանը շատ խելացի մարդ է եւ շատ կոշտ», - ասել է նա։
«Թուրքիան մեծ ուժ է։ Էրդողանն այն մարդն է, ում հետ ես լեզու էի գտնում։ Նա ստեղծել է շատ ուժեղ, հզոր բանակ», - նշել է Թրամփը։
«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է։ Նա մարդ է, որին հավանում եւ հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում», - ասել է Դոնալդ Թրամփը։