Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
Fastex-ն ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets - VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority - MFSA) կողմից։
Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաեւ կառուցվածքային եւ գործառույթային մի շարք առանձնահատկություններ։
Fastex-ից հայտնում են, որ VFA 4-րդ դասի արտոնագիրը թույլ կտա առաջարկել ծառայությունների առավել լայն շրջանակ, այդ թվում՝
● Ակտիվների պահառություն եւ ներկայացուցչական ծառայություններ
● Գործարքների կատարում այլ անձանց անունից
● Թվային ակտիվների տեղաբաշխում
● Գործարքների ընդունում եւ փոխանցում
● VFA փոխանակման հարթակի գործարկում
● Փոխանցման ծառայություններ
«MFSA-ի VFA 4-րդ դասի արտոնագրի հաստատումը Fastex-ի համար կարեւոր քայլ է։ Այս կերպ մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք Fastex-ի պատրաստակամությունը՝ հետեւելու սահմանված օրենսդրական կարգավորումներին եւ անցում կատարելու MiCA-ի (Markets in Crypto Assets Regulation) սահմանած չափորոշիչներին», - նշել է Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։
Ի լրումն Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) ստացված արտոնագրի՝ Fastex-ն ստացել է Դուբայի Թվային ակտիվների կարգավորող մարմնի կողմից (VARA) նախահաստատում եւ որպես թվային ակտիվների փոխանակման հարթակ գրանցված է Լիտվայում։
Malta Financial Services Authority-ն Մալթայում գործող ֆինանսական ծառայություններ կարգավորող միակ մարմինն է։ MFSA-ն զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, միջնորդ կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների օրենսդրական կարգավորումներով։ 2018 թ.-ից MFSA-ն զբաղվում նաեւ է Թվային ակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորմամբ եւ վերահսկմամբ։