Добавить новость
ru24.net
Новости по-русски
Январь
2025

Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 1%-ով

0

ՀՀ կապի երեք օպերատորներ Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա Արմենիան 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 36.95 մլրդ դրամի հարկ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա տվյալներով վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 37.31 մլրդ դրամի հարկ):

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2024թ. տվյալներով պետբյուջե է վճարել 18.23 մլրդ դրամի հարկ, ինչը 15․7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2024թ. տվյալներով զբաղեցրել է 14-րդ տեղը՝ նախորդ տարվա 13-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 9.47 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 23.7%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 19-րդից դարձրել է 26-րդը:

Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (27-րդ տեղ 26-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 9.25 մլրդ դրամ հարկ, ինչը 1.1%-ով ավելի է 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (270-րդ տեղ՝ 162-ի փոխարեն, 1.16 մլրդ դրամ, անկում՝ 38.1%):

Աննա Այվազյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Мирра Андреева призналась, что из-за суеверия играла в юбке с дыркой на турнире WTA в Дубае






«Демократическое» электричество помогло ускорить разорение Прибалтики

Посол РФ: Россия ждет от Ирана ключевого решения по МТК Север – Юг

Больше никаких бумажных носителей: обновленные правила ЖКУ в 2025 году

В Химках отметили День защитника Отечества