Հունվարի 31-ին կկայանա 1-ին Գիտական MeetUp-ը
0
Հզոր Միտք ՀԿ-ն Երիտասարդ գիտականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) հետ համատեղ մեկնարկում է Գիտական MeetUp միջոցառումների շարքը, որը կհամախմբի տարբեր ոլորտներից գիտնականների։
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը նախատեսվում է անցկացնել ոչ ֆորմալ երեկո-քննարկումներ գիտնականների մասնակցությամբ։
Առաջին հանդիպումը նախատեսվում է հունվարի 31-ին, որի ընթացքում մասնակցները կտեղեկանան ԵԳԱԾ-ի կողմից ներկայացվող 2025-ի հնարավորություններին։
Մասնակցությունը պարտադիր գրանցումով է՝ այստեղ։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։