Добавить новость
ru24.net
Новости по-русски
Февраль
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28

Փելեշյանը, Փաթի Սմիթը եւ «խաչաձեւ փոշոտում»-ը

0

2022 թվականի ամռանը «Մոսկվա» կինոթատրոնում Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան էր:

«Բնություն»-ը ստեղծվել էր Փելեշյանի եւ Կարտիե հիմնադրամի համագործակցության շնորհիվ, որը երկար տարիների պատմություն ունի: Մի քանի տարի առաջ այդ համագործակցության մասին Մեդիամաքսին պատմել էր հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան Գրացիա Կուարոնին:

Նա, մասնավորապես, ասել էր.

«Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն իրենց տեսակի մեջ եզակի են, մի աննկարագրելի սինթեզի շնորհիվ դրանք հատում են կինեմատոգրաֆիական սահմանը եւ դառնում արվեստանմուշ, որն ազատ կարող է ցուցադրվել թանգարանային սրահներում: Կարտիե հիմնադրամի հավաքածուն բազմատեսակ է եւ գույնզգույն, այն պարունակում է արվեստի բոլոր արտահայտչամիջոցները, եւ բնականաբար ֆիլմը դրա կարեւորագույն մասն է կազմում»:

Ինքը Փելեշյանը ժամանակին այսպես էր նկարագրել իր աշխատանքը.

«Ինձ պատկերի միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը: Հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը: Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում»:

Մի քանի տարի առաջ կարդացի ամերիկացի երգչուհի եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթի Just Kids գիրքը, որը պատմում է Փաթիի եւ նրա ընկերոջ պատանեկության տարիների մասին: Շատ ազնիվ, անկեղծ ու հեշտ կարդացվող գիրք է (ես կարդացել եմ ռուսերեն թարգմանությամբ):


Փաթի Սմիթը եւ Արտավազդ Փելեշյանը 2014 թվականին

Ինչու հիշեցի Փաթի Սմիթի՞ն: 2014 թվականի հուլիսին, արդեն հիշատակված Կարտիե հիմնադրամում տեղի ունեցավ Փաթի Սմիթի հեղինակած «Կարապներ» ստեղծագործության պրեմիերան, որը նա նվիրել էր Արտավազդ Փելեշյանին՝ «Կարապները» գրելիս ոգեշնչվել էր 1970 թվականին նկարահանված նրա «Բնակիչները» ֆիլմից:

2024 թվականի մարտին հանդիպման էի գնացել «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի սցենարի հեղինակ Ռոման Կանտորի հետ: Նա պատմեց, որ 2012 թվականին Փաթի Սմիթը Banga ալբոմ է ձայնագրել՝ Պիղատոս Պոնտացու շան անունով: Ալբոմը լսեցի ու հայտնաբերեցի, որ երգերից մեկը նվիրված է Անդրեյ Տարկովսկուն:



Մեկ ամիս անց Ռոմանի հետ «Կարմիր թել» ձայնագրեցինք, որի ընթացքում նա հետաքրքիր բան ասաց.

«Հենց դա է արվեստի իմաստը: Յուրահատուկ «խաչաձեւ փոշոտում» է տեղի ունենում, որի շնորհիվ միավորվում են արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ: Կարծում եմ, հենց այդ պահերին է արվեստը ձեռք բերում իր իրական ուժն ու ազդեցությունը»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева станет первой ракеткой России после выхода в финал WTA






«Космонавтов готовят разносторонне»: Серова встретилась со школьниками в Мытищах

23 февраля воронежцев пригласили послушать джаз-мануш

Худрук «Ленкома» рассказал о возвращении в театр Певцова и Захаровой

Бустмаркет открывает новые возможности для фрилансеров