«Կաթողիկոսի դեմ դատական վճիռ կայացնողը նզովքի կարժանանա»
«Իշխանություններն օգտագործում են իրենց ողջ վարչական ռեսուրսը քաղաքական նպատակներով հոգեւորականությանը վարկաբեկելու համար՝ հասարակության մեջ սերմանելով անհանդուրժողականություն եկեղեցու նկատմամբ, ընդ որում՝ չխորշելով զրպարտությունից եւ բացահայտ ստից: Նրանք քաջ գիտակցում են՝ որքան լկտի է սուտը, այնքան հեշտ է այն մատուցվում:
Այս իշխանությունից, որը բացահայտորեն խաբում է ժողովրդին, իրեն վեր է դասում օրենքից, արմատախիլ է անում արդարադատությունը եւ շինծու մեղադրանքներով ձերբակալում հոգեւորականներին ու ազգային բարերարներին, կարելի է ամեն ինչ սպասել: Բացառված չէ, որ իր նպատակներին հասնելու համար իշխանությունն է՛լ ավելի հեռու գնա: Բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի որեւէ հայ դատավոր, ով դատավճիռ կկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Այդ մարդը կնզովվի, եւ ժողովուրդը կանիծի նրա ողջ տոհմը»,- ասել է արքեպիսկոպոսը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է նաեւ, որ եկեղեցին պատրաստ է անցկացնել Ազգային-եկեղեցական ժողով՝ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանադրական եւ կանոնական հիմքերը հարգելու պայմանով:
