Ռիո-2016.Հայ մարմնամարզիկները հանդես են եկել նախնական փուլում
Մեկնարկից դեռ երկու ժամ առաջ մենք Օլիմպիական կենտրոնում ենք ու սպասում ենք մեր մարզիկներին: Տրիբունաներն աստիճանաբար լցվում են, այս չափազանց գեղեցիկ ու դժվար մարզաձեւի սիրահարները չեն ցանկանում բաց թողնել որեւէ հետաքրքիր դրվագ:
Աշխատանքից բացի հասցնում ենք նաեւ աջակցել մեր մարզիկներին՝ հայկական դրոշներն ամենուր մեզ հետ են:
Առաջինը ելույթը սկսում է այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը: Նա նժույգթափերում հրաշալի է մասնակցում ու 15.583 միավորով առայժմ 4-րդն է: Որակավորման փուլի բոլոր ելույթներից հետո միայն հայտնի կդառնան եզրափակչի ուղեգրեր նվաճած մարզիկները:
Հենացատկում Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի առաջին փորձը հաջող է ստացվել, սակայն 2-րդի ժամանակ նա վարժության վերջնամասում սխալվել է ու 15.566 միավորով դեռ 6-րդն է:
Նախագծի գործընկեր
