Հայկական ստարտափ. աշխարհի ամենահզոր դրամապանակը՝ Volterman-ը
0
Ազատ Թովմասյանը մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո սկսել է մտածել, որ պետք է այն հեշտ գտնելու մեխանիզմ մշակել։ Նման մեխանիզմ ունենալու անհրաժեշտությունը հասել է գագաթնակետին, երբ տան փոքրիկը դրամապանակը դրել է գազօջախի հետևում, իսկ տան անդամներն այն կորած համարելով՝ վերականգնել են բոլոր փաստաթղթերը, ժամանակ կորցրել, իսկ հետո պատահաբար գտել այն։
