Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Epress.am
Апрель
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29 30

Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին

0

Սակայն ավելի ուշ կրկին զանգել է և ասել, որ կոպտել է ուժայիններին և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։

The post Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին first appeared on Epress.am.

Չեչեն տղամարդը մահացել է մոսկովյան ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց։ Հայտնում են, որ նրան խոշտանգել են։ 30-ամյա Ասխաբ Ուսպանովին տարել են մարտի 23-ին՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության հաջորդ օրը։

Ուսպանովի մայրը պատմել է «Ագենստվոյին», որ բերման ենթարկվելու ժամանակ տղան զանգահարել է կնոջը և ասել, որ չգան իր հետևից․ «իմ դեմ ոչինչ չունեն»։ Սակայն ավելի ուշ կրկին զանգել է և ասել, որ կոպտել է ուժայիններին և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։ Երկու ժամ անց ոստիկանություն եկած կնոջը ասացին, որ ամուսինը մահացել է։

Չեչենական 1ADAT տելեգրամյան ալիքը տեսանյութեր է հրապարակել, որոնցում Ուսպանովի դիակի վրա խոշտանգումների հետքեր են երևում․ խեղդել են, կոտրել ողնաշարը և կողերը։

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունից հետո Ռուսաստանում շատացել են հարձակումները միգրանտների և ոչ սլավոնական արտաքինով ռուսաստանցիների վրա։ Չռուսները պատմում են ուժայինների կողմից ճնշումների և այլատյածության դրսեվորումների ուժգնացման մասին․ ներխուժում են հանրակացարաններ, ծեծում և վտարում ՌԴ-ից։

Ահաբեկչությունից հետո ձերբակալաել էին Տաջիկստանի չորս քաղաքացիներին։ Նրանց դատարան էին բերել դաժան ծեծի հետքերով․ մեկին կիսագիտակից վիճակում տեղափոխում էին սայլակով։ Վերջինիս խոշտանգումներից մի դրվագ երևում է ռուսաստանյան ուժայինների տարածած տեսանյութերում՝ նրա ամորձիներին էլեկտրական լարեր էին միացված։ Մյուսի ականջն են կտրում տեսախցիկի առջև և մտցնում բերանը՝ ասելով, որ նույնը կանեն սեռական օրգանի հետ։

The post Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Саснович вышла в основную сетку турнира WTA-1000 в Риме






В Новгородской области загорелся многоквартирный дом

Эксперты рассказали о способах защиты рассады от майских заморозков

Новый складской комплекс появится в промзоне «Житнево» в Домодедове

Опубликовано меню неформального обеда лидеров стран ЕАЭС после саммита в Кремле