Добавить новость
ru24.net
Epress.am
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Կիրանցում քարտեզների մեջ տարբերություն չկա․ Մհերի տունը իրոք սահմանի վրա է

0

մայիսի 23

Баграмян 26-ը հղում է կատարում Դանիել Իոաննիսյանին, ով անդրադարձել է ընդդիմության խոսույթին սահմանազատման հարցում ու նույնացրել է այդ մոտեցումները Ադրբեջանի ու Մոսկվայի հետ` իբր նրանք էին պնդում, որ սահմանազատման համար պետք են տարբեր քարտեզներ (ԵԱՀԿ-ի խորհրոդներից ելնելով) և, հետևաբար, Հայաստանի սահմանները անորոշ են և այլն:

Իրականում, այս բանավեճը նման է մի բանի, որ մի կողմն ասի՝ Խաղաղ օվկիանոսը ամենամեծն է, մյուսն էլ, թե այդպես չի՝ Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է: Այսինքն, ֆորմալ առումով երկու կողմերի պնդումները ճիշտ են, սակայն տարբեր հարթակենրում են:

Հետխորհրդային շրջանում կան սահմանազատման և սահմանագծման հաջող համարվող տարբերակներ․ դա Բալթյան երկրների և Բելառուսի, բելառուսա-ուկրաինական սահմանի սահմանազատումներն են (այսպես կոչված սոցիալիստական բլոկի երկրների սահմանները դեմարկացված էին դեռ մինչ 1991 թ., և նմանատիպ խնդիրներ նրանք հետագայում չեն ումեցել)։

Եվ այն լուծումները, որոնք տեղ են գտել այդ ընթացքներում, ստացել են ընդհանուր խորհուրդների տեսք, քանի որ խնդիրները, որոնք առաջանում էին՝ սահմանով կիսվող բնակավայրեր և հողատարածքներ, ճանապարհներ, հիդրոհանգույցներ, հանքեր, անկլավներ և այլն, ընդհանուր էին ու տրամաբանական բոլոր հետխորհրդային հանրապետությունների համար, որոնք դարձան անկախ պետություններ մի կետից, երբ սահմանը ուներ վարչական բնույթ:

Հիմա, սահմանազատման համար տարբեր քարտեզների պահանջը բնական է, բայց այդ քարտեզների ազդեցությունը արդյունքի վրա տարբեր է: Գլխավոր քարտեզը հերթապահական կոչված քարտեզներն են (дежурные карты), որոնց հիմքը տվյալ պարագայում գենշտաբի քարտեզն է համապատասխան ֆորմուլյարով (որտեղ նշված են սահմանի փոփոխությունները, դրանց հիմքերը և այլն): Այդ քարտեզները մեծ ճշտությամբ ցույց են տալիս այն վարչական սահմանը, որը եղել է տվյալ պահին, նաև այդ սահմանի որոշակի նախապատմությունը:

Սակայն, քանի որ խորհրդային տարիներին գյուղերը, ճանապարհները, էլեկտրագծերը, ոռոգման համակարգերը, հանքերը հաճախակի հատում էին սահմանը, և կային քարտեզներ, որոնք ցույց էին տալիս հողոգտագործումը (կադաստրային քարտեզներ գյուղերի համար), կային նաև անտառտնտեսությունների քարտեզներ, հանքերի, ճանապարհների և այլն, և հաճախ մի անտառատնտեսության կամ կոլտնտեսության սահմանները հատում էին վարչական սահմանը, դրանք նույնպես կարող էին օգտակար լինել այդ ընթացքում և հենց այդ պատճառով էլ տեղ են գտել ԵԱՀԿ-ի խորհուրդների ցանկում: Սակայն այդ քարտեզները ոչ թե վարչական սահմանն էին ցույց տալիս, այլ օգտակար էին նրա համար, որ հնարավորություն էին տալիս հասկանալ՝ ինչպես են դրանք հատում այդ սահմանը և որոնք են, ասենք, վարչական սահմանով կիսվող գյուղի սահմանները:

Այսինքն, կա վարչական սահման, որը բավականին հստակ է (տվյալ պարագայում՝ գենշտաբի քարտեզի հիմքով), և կան այլ քարտեզներ, որոնք ցույց են տալիս սահմանը հատող գյողերի, ճանապարնհերի, հանքերի և այլն սահմաննները ու դրանց տարբերությունը և օգտակար են հետագա լուծումների համար:

Այդտեղ հիմնական սկզբունքը պայմանական եվրոպականն է՝ նոր պետական սահմանը չպետք է դառնա սահմանային հատվածում բնակվող մարդկանց բնականոն կյանքը խաթարող հանգամանք, ու որ եթե կան սահմանը հատող ճանապարհներ, ջրանցնքներ, բնակարաններ և այլն, դրանք կարող են մնալ այն կողմին, որը ավանդաբար օգտագործել է դրանց նախկինում, փոխարենը պետք է իրականացվի փոխանակում՝ հիմնականում հավասար մակերեսների փոխանակման սկզբունքով: Փոխանակումը նույնպես իրականացվում է հերթապահային քարտեզի հիմքով՝ այսինքն այն քարտեզով, որը ցույց է տալիս վարչական սահմանը:

Հիմա, եթե իջնենք գետին, այս սկզբունքների օգտագործումը Բաղանիս-Կիրանց հատվածում բերելու էր նրան, որ Կիրանցում բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում տները, կրպակները և կամուրջը ճանապարհի հետ միասին անցնելու էին Հայաստանին, սակայն Հայաստանը փոխհատուցելու էր Ադրբեջանին այդ հատվածում ստացած տարածության մակերեսը այլ հատվածում:

Նույն սկզբունքի համաձայն, Բաղանիս Այրում և Ներքին Ասկիպարա գյուղերը, որոնք բաժանվում են 1976 թ. սահմանով, պետք է ամբողջովին անցնեին Ադրբեջանին: Փոխարենն Ադրբեջանը նույնպես պետք է կոմպենսացներ ստացված մակերեսները այլ հատվածներում: 

Արդյո՞ք նման լուծումը ընդունելի կլիներ պայմանական ընդդիմության համար: Իհարկե՝ ոչ, որովհետև այս գործընթացի սկզբից նրանք դեմ էին հենց գործընթացին, ոչ թե լուծումներին: Առավել ևս, որ նման լուծումը բերելու էր Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանի մոտեցմանը ճանապարհին ու եկեղեցուն՝ ինչպես դա կար 1988-ին, երբ եկեղեցուց մինչ ադրբեջանական գյուղը 20 մետրից պակաս էր: Սահմանի երկու կողմում բնակվող գյուղացիների համար այս մոտեցումը, իհարկե, հասկանալի ու ընկալելի է:

Այս առումով միայն մեկ քարտեզ ընտրելու և դրանով առաջնորդվելու սկաբունքը զգալիորեն հեշտացնում (ու նաև արագացնում) է սահմանազատման աշխատանքը, քանի որ պետք չի ամեն հատվածի հարցում մտածել այլընտրանքային լուծումների, որոշել ինչը ինչի հետ և որ հատվածում փոխանակել, ով կմնա գոհ կամ դժգոհ և այլն: Այս «չորս գյուղերի» հարցում քաղաքական ձգտումը հասնել արագ արդյունքների առկա է թե՛ ադրբեջանական կողմից, որի համար սա կարևոր քարոզչական թեմա է, թե՛ հայկական, որը նույնպես ձգտում է ներկայացնել գործընթացը որպես հաջող օրինակ, նախադեպ ու նաև այլընտրանք պատերազմին:

1976 թ. քարտեզները այդ առումով հավասարապես դաժան են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի համար, քանի որ ուղղակի ունիվերսալ սկզբունք են՝ dura lex, sed lex։ Ու ինչպես նշել եմ, Տավուշի հատվածում այդ քարտեզով առաջնորդվելը ստեղծելու է Կիրանցի նման և ավելի ծանր իրավիճակներ ադրբեջանական այլ գյուղերի համար ևս, մինչդեռ Տավուշի սահմանային բոլոր հայկական գյուղերը շահելու են այս գործընթացի շարունակության դեպքում:

Խնդիրը նրանում է, ինչքան երկար կշարունակվի այս գործընթացը և մինչ ուր:

մայիսի 20

1976 թ. գենշտաբի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ստեղծելու է ադրբեջանական մի քանի գյուղերի համար նույն կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: 

Պատճառը նրանում է, որ սահմանի երկայնքի մոտ 70 տոկոսի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել ու դիրքավորվել իր սահմաններից ներս, ու սահմանային ադրբեջանական գյուղերը այդ ընթացքում յուրացրել էին որոշակի հողատարածքներ: Բացի դրանից՝ 70-ականներից հետո մինչ Խորհրդային Միության փլուզումը ադրբեջանական գյուղերը ավելի արագ տեմպերով էին աճում, քան հայկական գյուղերը, ու 1980-ականներին նրանց սահմաններն արդեն տարբերվում էին այն սահմաններից, որ նշված են 70-ականների քարտեզներում (այդ տարբերությունը կարելի է տեսնել՝ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղի կառուցապատված հատվածը համեմատելով 1976 և 1990 թթ. կցված քարտեզների վրա):

Օրինակ, նախկին վարչական սահմանին վերադառանալու պարագայում Բալա Ջաֆարլի գյուղը զրկվելու է ճանապարհից դեպի շրջկենտրոն և երեք կողմից հայտնվելու է հայկական տարածքի ներսում: Հիմա Ադրբեջանը այդ շրջանում պահում է մոտ 6 կմ² Հայաստանի տարածք (Վազաշենի հողեր), ու դրանով ապահովվում է գյուղի կապը Ադրբեջանի մյուս հատվածի հետ:

Յարադուլլու ու Քյոհնաղշլաղ գյուղերը կորցնելու են տներ, ճանապարհներ, հողատարածքներ և ոռոգման համակարգեր՝ այդտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ են մոտ 10 կմ² ՀՀ տարածք Պառավաքար գյուղի այգիներից ու հանդերից: 

Ալիբեյլի գյուղը կորցնելու է այգիներ ու մի քանի բնակարաններ:

Աղդամ և Գարալար գյուղերը կորցնելու են այգիներ ու ֆերմաներ:

Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ, ու եթե համեմատենք գենշտաբի 1 կմ-ոց քարտեզը 1976 թ.՝ որտեղ եկեղեցուց մինչ սահման 100-ից ավել մետր է, ու համեմատենք 1990 թ. գենշտաբի 500-մետրանոց քարտեզի հետ՝ որտեղ մոտ 20 մ է՝ այս տարբերակը հայկական կողմի համար այդ հատվածում նույնիսկ չէր ակնկալվում, քանի որ նույնիսկ ոսկեպարցիք էին սովորել, որ եկեղեցուց անմիջապես այն կողմ խորհրդային ուշ շրջանում արդեն Ադրբեջանն էր: Բաղանիս Այրում գյուղի պարագայում գյուղի տարածքի մոտ 20 տոկոսը այս սահմանազատման արդյունքում անցնում է Հայաստանին:

Տավուշի սահմանի միակ նշանալի հատվածը, որտեղ հայակական զինուժը կանգնած է խորհրդային շրջանի սահմանից առաջ, դա Բերդավան գյուղից արևելք բլուրն է՝ Ղալինջաքար ամրոցից հյուսիս-արևելք՝ լքված Մելիքլի գյուղի հատվածում:

Բաղանիս-Կիրանց հատվածից զատ սա միակն է, որտեղ հայկական կողմը այս սահմանազատման արդյունքում գնալու է էական զիջումի:

Տավուշում 90-ականներից հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվում է մոտավորապես 90-95 կմ² տարածք, որից մոտավորապես 35 կմ² ադրբեջանական ուղիղ վերահսկողության տակ է, իսկ մոտ 60՝ չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ կմ² այս 30 տարիների ընթացքում չեն մշակվել մասնակի կամ ամբողջովին, ինչը նաև ունեցել է բնական ժողովրդագրական արդյունքներ: Տավուշի համար, հատկապես Իջևանի ու Բերդի տարածաշրջանների դրանք ամենաբարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող նախալեռնային տարածքներն են: Համեմատելու համար, պետք է նշել, որ անկլավներից դուրս հայկական կողմի վերահսկողության տակ էր Տավուշի հատվածում Ադրբեջանակն ԽՍՀ-ի մոտ 13 կմ²,  որից 3 կմ² հայկական կողմը հանձնեց այս գործընթացի ժամանակ:

Քանի որ մարդիկ այս ամենի մասին պատկերացում չունեն, նրանք մտածում են, որ Տավուշում հայկական կողմը առավելություն ունի և պայմանական ստատուս քվոն շահավետ է հայկական կողմի համար: Իրականում, սահմանի հաջորդ հատվածի ընտրությունը, որը պետք է սահմանազատվի, պետք է դառնա այն լակմուսային թղթիկը, որը ցույց կտա, թե ինչ զարգացում է ունենալու այս գործընթացը ու որոնք են դրա իրական նպատակները: Ու Տավուշում, ի բացառության Բերդավանի նշված հատվածի, չկա այլ հատված, որտեղ հայկական կողմը այս տրամաբանությամ շարունակելու պարագայում կարող է կորուստ ունենալ:

Բարեկամավանից Կոթի ու Սարիգյուղից մինչ Չինարի ու այդտեղից մինչ Գեղարքունիքի սահմանները հայկական զինուժը գրեթե բոլոր հատվածներում սահմանից ներս է կանգնած ու ցանկացած հատվածի սահմանազատումը բերելու է այդ իրավիճակի բարելավմանը:

Քարտեզներում Ոսկեպարի եկեղեցին է սահմանից 1976 թ. քարտեզով՝ 100 մ-ից ավել, և 1990 (88) թ. գենշտաբի 500 մետրանոց (1 սմ = 500 մ) քարտեզով՝ որտեղ արդեն մոտ 20 մ է: Իմիջիայլոց, Կիրանցի հատվածում այս երկու քարտեզների միջև տարբերություն չկա և հայտնի դարձած Մհերի տունը իսկապես հայտնվում է սահմանի վրա:

Սամվել Մելիքսեթյան
քաղաքագետ, քարտեզագետ

աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ

The post Կիրանցում քարտեզների մեջ տարբերություն չկա․ Մհերի տունը իրոք սահմանի վրա է first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей

Фестиваль «Песня года» 2024 состоится в ДС «Мегаспорт» в Москве

Стоит ли отдавать ребенка в частную школу?


Токсиколог Кутушов рассказал, как не запутаться в витаминах D и D3

Как адаптировать коллектив к новым вызовам и изменениям

Hilton Seychelles Northolme: с любовь к овощам

Рекордное количество участников привлёк Конкурс экологических проектов в Мытищах


Just hours left for thousands of hard-up households to get £100s worth of white goods or new boiler – how to claim now

Grisly suicide-pod tale blows up lies of ‘dignity’ in assisted suicide

Every time we go on holiday my husband ogles other women on the beach

My mother and I were still estranged when she died in 2019. I went to a medium to connect with her and it brought me closure.


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей

Задержан предполагаемый виновник смертельного ДТП с автобусом в Прикамье

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub


Мафия-НН: Густой аромат армянского кофе наполнил воздух старательно украшенной гостиной.

New California law inspired by Ubisoft and Sony requires retailers to warn consumers that the digital games they buy can be taken away at any time

Today's Wordle answer for Sunday, September 29

Elgato Game Capture Neo review



Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие

С начала 2024 года 965 работодателей в Москве и Московской области получили компенсацию расходов на мероприятия по охране труда

С начала 2024 года 965 работодателей в Москве и Московской области получили компенсацию расходов на мероприятия по охране труда

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей




Газовые баллоны взорвались при монтаже натяжного потолка на севере Москвы

Новое реалити «Практиканты» развенчивает мифы о сельском хозяйстве

Стоит ли отдавать ребенка в частную школу?

Вы просто поверьте: в сериале по мотивам советского хита «Москва слезам не верит» снимаются Иван Янковский, Андрей Максимов и Анастасия Талызина


Эксперты дали прогноз о стоимости жилья в Москве до конца года

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

В Приморье разъяренная женщина напала на малолетнего самокатчика

В туалете самолета во время полета в Самару обнаружили труп


Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Томми Пол уступил Томашу Махачу во втором круге турнира ATP-500 в Токио

Даниил Медведев обыграл Гаэля Монфиса и вышел во 2-й круг турнира ATP-500 в Пекине

Даниил Медведев вышел во второй круг турнира ATP-500 в Пекине


Датчики не сработали: жителей ЖК в Ильменском проезде не оповестили о пожаре

В туалете самолета во время полета в Самару обнаружили труп

Безбилетника осудили за нападение на контролера на станции метро «ВДНХ»

Президент ТПП РФ Сергей Катырин поздравил работников атомной промышленности с профессиональным праздником


Музыкальные новости

Концерт к 150-летию Чарльза Айвза: Американская классика в «Зарядье»

Мы не просто создаем продукты, мы решаем проблемы: Екатерина Паршина о "Симбионтах Кутушова"

«С Никитой всегда были подставы»: Анастасия Волочкова объяснила, почему предпочла Прохора Шаляпина Джигурде

Вячеслав Бутусов, Бьянка, Надежда Ангарская и другие. 10 лучших концертов и выступлений этой осени в Якутске



Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

С начала 2024 года 965 работодателей в Москве и Московской области получили компенсацию расходов на мероприятия по охране труда

С начала 2024 года 965 работодателей в Москве и Московской области получили компенсацию расходов на мероприятия по охране труда


Невидимая угроза: врач Кутушов рассказал, как токсины попадают в вашу еду

Где найти запчасти на китайские авто?

Сергей Светлаков пригласил турецкую звезду Бурака Озчивита сыграть в продолжении «Беляковых в отпуске»

Сергей Светлаков презентовал комедию «Беляковы в отпуске» в Москве


Где найти запчасти на китайские авто?

Проверка подлинности автозапчастей: алгоритм

ЦЕРЕМОНИЯ ПЕРЕДАЧИ КЛЮЧЕЙ РОСГВАРДЕЙЦАМ ОТ НОВЫХ АВТОМОБИЛЕЙ ПРОШЛА В САРАТОВЕ

История автомобильного бренда TANK: кому принадлежит






Невидимая угроза: врач Кутушов рассказал, как токсины попадают в вашу еду

Токсиколог Кутушов объяснил, что делать, если разбили ртутный градусник

Как адаптировать коллектив к новым вызовам и изменениям

Токсиколог Кутушов рассказал, как не запутаться в витаминах D и D3



Завершился чемпионат Главного управления Росгвардии по Московской области по плаванию

Сборная России скорее всего сыграет в Москве против команды из Азии

Сотрудникам следственного изолятора № 3 организовали экскурсию на Сулакский каньон

Представители Росгвардии поздравили воспитанников центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы




Сергей Собянин рассказал, как город поддерживает экспорт в страны БРИКС


Рекордное количество участников привлёк Конкурс экологических проектов в Мытищах

Токсиколог Кутушов объяснил, как микробиота кишечника помогает справиться с отравлением

Экокожа – это не кожзам! Достойная альтернатива кожаной обивке офисных кресел

Новосибирск вошел в топ-5 городов-миллионников по внедрению экологичного транспорта


1 декабря — срок уплаты имущественных налогов

В Приморье разъяренная женщина напала на малолетнего самокатчика

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

Датчики не сработали: жителей ЖК в Ильменском проезде не оповестили о пожаре


Ефимов: на станции «Рублево-Архангельская» готовятся к проходке тоннелей

Прокуратура проверяет информацию о пропаже вертолета в Архангельской области

Молодежный совет при региональном уполномоченном по правам человека взаимодействует с организациями Поморья

В Архангельске возобновилась реконструкция международного аэропорта в Талагах


Прогноз погоды в Крыму на 29 сентября

В Симферополе появится новый бизнес-центр “Крымский”

Под Симферополем продолжается строительство нового крупного микрорайона

В районе Симферополя появится необычный жилой квартал


Момент взрыва газового баллона в жилом комплексе в Москве попал на видео

1 декабря — срок уплаты имущественных налогов

Датчики не сработали: жителей ЖК в Ильменском проезде не оповестили о пожаре

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино






МВД России внедрит реестр для отслеживания мигрантов по геолокации

В туалете самолета во время полета в Самару обнаружили труп

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

Момент взрыва газового баллона в жилом комплексе в Москве попал на видео