Добавить новость
ru24.net
Epress.am
Июнь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10 11 12 13 14
15
16 17 18 19 20 21
22
23
24 25 26 27 28 29
30

«Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնի»․ բանտը բանակ չէ

0

Ամբողջ գրեֆը ժամանակին բաժանվել է կանալիզացիայի տրուբաների միջոցով։

The post «Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնի»․ բանտը բանակ չէ first appeared on Epress.am.

Հարցազրույց նախկին բանտարկյալ Ա.Ս.Օ.-ի հետ

Մաս երկրորդ․ բանտային բարքեր

Մենք ներսում ապրում ենք ավանդույթային նորմերով։ Կան ավանդույթներ, որ չպետք է խախտվեն։ Դա մարդկային հարաբերությունների հարց է։ Ես գողական մշակույթի կամ քրեական գաղափարախոսության պրոպագանդա չեմ անում, ես դրա ջատագովը չեմ, բայց և հարգում եմ այդ մտածողությունը։ Անազատության մեջ պետք է լինեն ներքին կանոններ, որոնք օրենքը չի նախատեսում։ Նեղության մեջ գտնվող անձինք իրար վիրավորանք չպետք է հասցնեն, իրար վրա ձեռք չպետք է բարձրացնեն, իրար հետ բարձր չպետք է խոսեն, կտրող-ծակող գործիք իրար դեմ չպետք է օգտագործեն և այլն։ Մարդը քանի որ անազատության մեջ է, նա պետք է իրա կյանքի հանդեպ ապահովություն զգա։ Ավանդույթային նորմերի դեմ պետությունը չպիտի պայքարի ու չի կարող պայքարել։

Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնին։ Կյանք խլելու համար ներքին մտածողությունով շատ վատ պատիժ է հասնում։ Ավանդույթային նորմերով ապրած մարդիկ չեն ներում կյանք խլողներին։ Ներսում դա չի ներվում։ Ու դա զսպում է նրանց, ովքեր դրսում են։ Ասում են՝ ոտքդ յորղանիդ չափով մեկնի։ Եթե այդպես չես անում, մեկը կգա՝ ճիպոտով կխփի ոտքիդ։ Այսօր շատ դատապարտյալներ շեղվել են այդ հասկացողությունից։ Նրանք մտածում են, որ իրենց պապայի փողերով ամեն ինչ կարող են անել։ Չէ՛։

— Իսկ փողը շատ հարցեր է լուծո՞ւմ ներսում։

Փողը միշտ է հարց լուծել։ Եթե դու փող ունես, դրսից քեզ կարող են Մայլբորո ուղարկել։ Փողը կոմֆորտ ու հարգանք է ստեղծում քո համար։ Դատապարտյալների մեծ մասը աղքատ են, դու աղքատներին պապիրոս ես տալիս, չայ ես տալիս, կոֆե ես տալիս, և դու հարգանք ես վայելում։ 

Բայց կան հարցեր, որ ինչքան էլ հարուստ լինես, ինչքան էլ փող ունենաս՝ քո ուղարկած պապիրոսը ոչ մեկ չի ընդունի։ Օրինակ, անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն արածի դեպքում․ ինչքան էլ հարուստ լինի, իրա տված լուցկու չոփը չի ընդունվելու ներսում գտնվող հասարակության կողմից։ Դա է ավանդույթային նորմերի իմաստը։

Պետությունն իր տեսանկյունից է նայում և ընդունում դա որպես վատ երևույթ։ Եկեք նայենք, թե որտեղ է պետության և այդ մարդկանց գաղափարախոսությունը համընկնում։ Հարցում, որ կյանքը գերակա արժեք է։ Եթե ես դատապարտվել եմ գողության համար, իսկ մյուսը՝ բռնաբարության, հասարակության աչքերում մենք երկուսս էլ դատապարտված ենք, բայց ներսում իմն ու իրանը չի կարող հավասար լինել, չի կարող մեկ նժարի վրա դրվել։

— Կալանավայրում քեշ փող պե՞տք է լինում։ Ինչի՞ համար։

Հիմա՝ այդքան էլ չէ։ Այս պահին հնարավորություն չկա քեշով ինչ-որ բան անելու։ Այն ժամանակ ղումար կար, ինչ-որ կոնկրետ խցում ապրելու համար պետք էր վճարել։ Ոչ մեկին դա ձեռնտու չէր իրականում, որովհետև դա բերում էր կոնֆլիկտների, դանակահարությունների և այլն։ Հիմա ավելի հանգիստ վիճակ է։ Հիմա փողն ավելի շատ պետք է այն դեպքերի համար, երբ, օրինակ, պետպատվերով չի կարող ատամները սարքի կամ առողջական հարցերը լուծի։ Ուզեն-չուզեն, բայց 21-րդ դարն է, և մարդկանց կապի միջոց է պետք։ Իմ մոտ էլ են գտել հեռախոս։ Հա, պատժվել եմ։ Բայց դրա դեմն առնել չես կարող։ Պետությունն էլ չի կարող։

— Իսկ ինչի՞ չեն օրինականացնում։ Թո՛ղ օրինականացնեն։

Մենք չենք հասել Շվեյցարիայի մակարդակին, որ օրինականացնենք դա։

— Ի՞նչ կլինի, եթե օրինականացնենք։

Խաղամոլությունը կավելանա։ Օնլայն կազինոները։ Այն, ինչ չեն կարողանում ժիվոյ անել, կանեն օնլայն։ Նարկոմանները կշատանան։ Քեշը կդառնա օնլայն՝ իդրամով։ Մի խոսքով, ավելի մեծ խնդիրներ կառաջանան։ Հիմա «թույլատրելիի» չափը պահպանվում է։ Միշտ կարող են տանել պատժել։ Ուրիշ բան, որ իսպառ վերացնել չեն կարող։ Թեկուզ նոր ՔԿՀ ստեղծեն, զրոյից պայմաններ ստեղծեն, ամենաուշը երկու ամիս հետո խցերում լինելու են բջջային հեռախոսներ։

Ինտերնետը նաև միջոց է, որով շատ հարցեր են լուծվում դատապարտյալի համար՝ ընտանիքին պահել, անչափահասի խնամքով զբաղվել, ծեր ծնողի խնամքով զբաղվել և այլն։ Եթե ես հեռախոս չունենայի, 4 տարի ընտանիքիս օգնելու հնարավորություն չէի ունենա։ Ես ամեն ինչի պատրաստ էի այդ հեռախոսն ունենալու համար։

— Աշխատանքի կարիք կա՞։

Կա՛։ Երբ մարդիկ պարապ են մնում, սկսում են փորձի փոխանակումը։ Խոսում են իրենց անցյալից։ Կա՛մ պետք է գողության ձևերը սովորես, կա՛մ ռազբոյ անելու ձևերը։ Կամ էլ սովորելու պահանջարկը պետք է լրացվի այլ բաներով։ 

Ես իմ օրինակը բերեմ։ Վաղաժամկետ ազատման նիստի ժամանակ շատ հուզված ելույթ ունեցա, դատավորը վճռից հետո հարցրեց՝ խի՞ էիր հուզված։ Ասեցի՝ ես ապրում էի մի չորս հոգանոց խցում, որից երեքը նարկոման էին՝ մեկը կոնչեննիյ բենզինիստ։ Իրենք ամեն օր խոսում էին նույն բանի մասին։ Կա՛մ ես պետք է քիմիկոս դառնայի, մասնագիտությունս փոխեի կա՛մ․․․ Ասեցի՝ ուզո՞ւմ ես պատմեմ, թե կոֆեինը ասկոֆենի միջից ոնց է ֆիլտրվում բենզինի միջոցով, ոնց է կոֆեինը ֆիլտրվում բենզինի և ֆոսֆորային խառնուրդի միջոցով, ինչ եռման պրոցես է անցնում, ինչ ֆիլտր է անցնում, խի են այդ փոշին լցնում բենզինի շշի մեջ և ացետոնով թափ տալիս, հետո եռացնում, զտում, տակի նստվածքը քաշում, սրսկվում։ Ասեցի՝ ուզո՞ւմ ես այս ամբողջ պրոցեսը պատմեմ սկզբից մինչև վերջ։ Ինքն էլ ասեց՝ գնա, չեմ ուզում էլ քեզ լսեմ։

Ի՞նչ պետք է այնտեղ սովորես՝ կոկաինն է լավ, հերոինը, թե կակաչը։ Պիտի սովորես՝ ոնց է գալիս, ոնց է բամբակով ֆիլտրվում, նովոկաինն ինչ դեր է խաղում, որ երակից է ճիշտ սրսկվել, պախից է լավ, թե ուրիշ տեղից։ Դու պատկերացրու՝ ես նարկոտիկ չէի անում, բայց երեք տարի ամեն օր դա էի լսում։ Մետադոզը մետադոնից ինչով է տարբերվում և այլն։ Դատավորն ինձ ասեց՝ գնա, էլ չեմ ուզում քեզ լսեմ։

Ներսի կյանքը փակ կյանք է։ Ոչ մեկ իրավունք չունի խառնվել, չպետք է խոսես անուններ տալով։ Ես ընդունում եմ դա։ Բայց բաներ կան, որ դու էլ, որպես մարդ, հոգնում ես։ Նարկոմանները միշտ գտնում են իրար։ Բուժում չկա, եթե հարցը հասել է ասեղին։ Հազարից մեկն է թարգում։ Իրենք միշտ գտնելու են մեկին, որը փողով կապահովի, որ կարողանան պետք եղած բաները բերեն, ունենան։ Եթե 50 օր անընդմեջ քեզ ասեն՝ սա լավ բան է, լավ բան է, երևի մի օր ցանկություն կառաջանա փորձել։ Դժվարը առաջին փորձին հասցնելն է։ Ժառգոնով ասած՝ եկած չի, բայց փող է պետք։ Բանտում թմրանյութեր ֆռում են, օգտագործողները շարունակում են օգտագործել։ Եթե նրանց տանում ես բաց զոներ, ֆսյո։ Հայաստանի Հանրապետության ՀՕՊ համակարգը չի կարող պայքարել այդքան դրոնների դեմ։

— Ի՞նչ տեսակի աշխատանք կա բանտերում։

Վարսավիրություն, եթե դրա հնարավորությունը կա, հավաքարարություն, ճաշարանում սնունդ բաժանել և այլն։ Քրեակատարողականները պետք է ունենան միջինում 180 հաստիք դատապարտյալների համար։ Բայց բոլոր տեղերում աշխատանքային ժամերը խախտվում են։ Եթե հավաքարարի աշխատանքի համար պետք է 10 հաստիք գրանցեն, գրանցում են ընդամենը երկու հաստիք։ Մնացածին վերցնում են հանրօգուտ աշխատանքային պայմաններով՝ օրը երկու ժամ։ Իրականում այդ մարդիկ աշխատում են օրը 10 ժամ։

Ճաշարանի մասով ասեմ։ Մի դատ ունենք հիմա՝ մարդուն չեն գրանցել, հանրօգուտ աշխատանքով ներգրավվել են Արմավիր ՔԿՀ-ում՝ 8 ժամ։ Այդ դատապարտյալը առավոտյան 8-ին դուրս է գալիս, երեկոյան 9:30 նոր կարողանում է վերադառնալ խուց։ Շաբաթ-կիրակին մեջը ներառած։ Մարդիկ, որոնք աշխատում են 2-3 դրույք, փոխարենը ստանում են նվազագույն աշխատավարձ՝ 78 հազար դրամ, թեև պետք է 200 հազար դրամ ստանային և 20-30 տոկոս խրախուսական գումար, ինչպես ՔԿՀ-ի մնացած աշխատողները։ Երբ սա չեն ապահովում, երբ ներքին կանոնակարգով պետերն իրենց ճիշտ չեն պահում, երբ ճնշում են գործադրում, աշխատողները գործադուլ են անում ու քրեակատարողականի անձնակազմը՝ պետի տեղակալի մակարդակով, խելոք խալաթ են հագնում ու սկսում սնունդը բաժանել։

180 հաստիք պետք է վճարովի լինի, բայց երբեք չի լինում։ Իրենք ասում են՝ 90 ազատ հաստիք ունենք, ոչ ոք չի գնում աշխատելու։ Դիմեցի, որ տան «Սևանի» հաստիքացուցակը։ Երբեք չեն տա։

Ծանր հոդվածներով անձինք չեն կարող մտնել ճաշարան՝ երկաթի դանակի հետ շփում ունենալ։ Բռնաբարության հոդվածով դատվածը չի կարող ճաշարանում սնունդ բաժանել, ինքը հիմնականում հավաքարարների խմբում է մնում։ Ցմահներն էլ չեն կարող, բայց այլ պատճառներով։ Դա ներքին կանոնակարգն է։

Հավաքարարի աշխատանքը «ցանկությամբ» է լինում, բայց բաց տեքստով ասեմ՝ անում են այն մարդիկ, որոնք բարոյապես պետք է պատժվեն։ Աշխատավարձը փոխանցվում է ներքին հաշվեհամարին, եթե ներսում չի ծախսվում՝ ընտանիքին փոխանցելու ընթացակարգ կա։

Սենց է․ հիմա 10 հոգի է ճաշարանում աշխատում, 5-ին գրանցում են, 5-ին չեն գրանցում, գրանցվածների աշխատավարձը բաժանվում է նաև չգրանցվածների մեջ։ Այսինքն՝ իրենք են իրենց մեջ բաժանում, որ արդար լինի։

Ներսում նաև արհեստանոցներ կան։ Օրինակ, դատապարտյալը սարքել է այս թզբեխը, իմ դուրն եկել է, ես վերցնում եմ, բարեկամներիս ասում եմ, փողը դրսից վճարում են, ինքն էլ այդ փողը ծախսում է։

***

Չէ, բանտում բանակի պես չէ։ Բանակում խուլիգանություն է։

Ես ՔԿՀ-ում չեմ ճանաչում գոնե մեկ դատապարտյալի, որ իր խցի զուգարանը մաքրած չլինի։ Ով ուզում է լինի։ Դա տուն է։ Հինգ հոգանոց խուց է, մեր զուգարանը, մեր բաղնիքը ո՞վ պետք է մաքրի։ Օրինակ բերեմ։ Սիսիանցի մի տղայի սպանության հոդվածով դատել են, Շուշիի դեպքերից հետո բերել են այստեղ՝ Նուբարաշեն։ Բանակում վիճել են զուգարանը մաքրելու շուրջ, հանել, իրար վրա կրակել։ Ինքը վիրավորվել է, մյուսը՝ մեռել։ Իրեն դատել են սպանության համար։ Երրորդ օրն է՝ հելնում ենք, այդ տղուն ասում ենք՝ այսօր ուբորկեն մեզ վրա է։ Ասում է՝ ոնց թե ուբորկա։ Ասում ենք՝ հա՛, հեսա տես ոնց ենք ուբորկա անում։ Պետական զուբնոյ պաստան լցնում ենք, զուգարանի կաֆելները թրջում ենք, քսում ենք կաֆելներին՝ ունիտազով, բանով։ Մեր մյուս ընկերը՝ գողական, ուսերին վասմին խփած գողական տղա է, գողականի մեջ մեծացած տղա, ինքն էլ հետներս մաքրում է։ Բանակից եղած այդ տղան տեսնում է, որ ընկերս էլ է մաքրում, ու ինքն էլ է սկսում հետներս խելոք մաքրել։ Մաքրում ենք, ցայվում ենք, կոֆեն դնում ենք, տորթը կտրում ենք, որ հաց ուտենք։ Այդ տղան նստած մտածում է։ Ասում է՝ ես աշխարհի ամենաանասուն մարդն եմ, զուգարան մաքրելու համար մարդ եմ սպանել, եկել եմ ստեղ զուգարան եմ մաքրում։

Չկա տենց մարդ, որ դատապարտյալ լինի, բայց իրա խցի, իրա պատժախցի զուգարանը մաքրած չլինի։ Չհավատաք դրան։ Գորիսում և այլ տեղերում ամբողջ գրեֆը ժամանակին բաժանվել է կանալիզացիայի տրուբաների միջոցով։ Այդքան մաքուր են պահել կանալիզացիաների տրուբեքը, որ էնտեղից ապրանք են վերցրել։ Օրվա մեջ մի ժամ են օգտագործել, մնացած ժամերը մաքուր են պահել։ Ամեն ինչ ժամանակին անցել է ունիտազից ունիտազ։ Սովետաշենում էլ է նույն ձև եղել։ Մարդիկ մաքրել են խոզանակով կամ կոշիկի չյոտկով։ Եթե մեկն կասի՝ ես չեմ արել, երբեք չեմ հավատա։ Ես վեց տարի ապրել եմ բանտում, նման բան տեսած չկամ։

Բանակում խուլիգանություն է։ Բանակն այսօր գողականի հետ են համեմատում, բայց պատկերացում չունեն ներսի կյանքի մասին։

— Տերմինները նույնն են՝ չաստ նայող, զոն նայող։

Չէ, տերմինները նույնը չեն։ Սերժանտ է՝ պետության ծա-ռա-յո՛ղ։ Ծառայողն իր էությամբ ծառայող է, իսկ նա՝ չը-են-թարկ-վող։ Այդ ավանդույթներով մեկը մյուսի հետ չի կարող ապրել։ Նրանցից մեկը ուսադիր է կրում։ Սովորական շարքայինի ֆորման հագնում ես, վրադ արդեն ուսադիր կա։ Դա ի սկզբանե չի կարող համեմատվել ներքին կանոնակարգով ապրող մարդու կյանքի հետ, չի կարող այդ տրադիցիայի մասը լինել, դա համատեղելի չէ գողական բանտային ավանդույթի հետ։ 

Բանակում ոչ թե բանտային բարքեր են, այլ եսիմ ինչ բարքեր։ Երեխեքն են դա հորինել։ 18 տարեկան տղան, որ դեռ կյանք չի տեսել, իրա ֆանտազիայով իբր թե ինքն ամենահզորն ա․․․ Նրանք բոլորը հրաման կատարող են։ Հրաման կատարողը չի կարող ավանդույթային այդ նորմերով ապրող մարդու հետ հավասար համեմատության մեջ լինել։

Կան լրագրողներ, որ դատվել են, բայց երբեք այդ մասին չեն խոսում։ Այդպես էլ չեն հասկացել, ինչի համար են իրենք վաբշե դատվել կամ ինչի են իրենց այնտեղ վատ վերաբերվել։ Լրագրող կա, գիտեմ տենց դեպք, որ դատապարտվել է անչափահասի բռնաբարության փորձի համար։ Ներսում իրեն «արժանի» վերաբերմունք են ցույց տվել, հիմա դուրս է եկել և պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ։ Եղբայր, բա ի՞նչ անեին, ճակատդ պաչեի՞ն։

***

Հանցագործությունների 90 տոկոսը տնտեսական են՝ գողություն, կրկնակի գողություն և այլն։ Այս մարդկանց պատժելու լավագույն միջոցը տնային կալանքն է։ Պետությունը պետք է անցնի գերմանական մոդելի։ Տնային կալա՛նք։ Եվ հարկադիր կրթություն։ Պետք է մարդիկ մասնագիտություն ունենան, այդ ընթացքում մասնագիտություն ստանան։ Քանի դեռ պետության քաղաքականությունը հանցագործությունների նկատմամբ չի փոխվել, կրկնահանցագործությունների թիվը չի նվազելու։ Եթե դու մարդուն տանում ես, փակում ես, ընթացքում ոչ մի լավ բան չես սովորացնում, նա դուրս է գալու և նույնը անի։

տե՛ս Մաս առաջին․ կենցաղ

Մաս երրորդ․ Բանտապետեր

The post «Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնի»․ բանտը բանակ չէ first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов

За кулисами бизнес-конференции MEDIABOSS

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"


В этих летних нарядах вы будете выглядеть моложе

В Турции эвакуированы 2 отеля, тысячи российских туристов могут оказаться в заложниках: туроператоры дали оценку сложившейся ситуации

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов

Подвески, шармы и браслеты за покупку брендовой оптики: «585*ЗОЛОТОЙ» анонсировала новую акцию


Ian Wright and Gary Neville go wild after Bellingham’s England equaliser… as eagle-eyed fans spot Roy Keane’s reaction

Diego Lopes holds no ill will toward Brian Ortega after UFC 303, hopes for Sphere rebooking

Roy Keane admits he ‘crossed the line’ with Harry Maguire and reveals secret apology to Man Utd star

Chelsea PULL OUT of Alexander Isak transfer race in move which could come at a huge cost to Everton


Острова укладываеюся спать...

Свердловчанке, избивавшей детей, придется заплатить им три миллона рублей

Городские приметы Петербурга

Готовность пермского участка трассы Дюртюли – Ачит превысила 50%


Epic Games подала Apple заявку на возвращение Fortnite на iOS и запуск собственного магазина приложений в ЕС

Состоялся релиз «T.D.Z. 4 Сердце Припяти Сталкер» на Android

Глобальную версию Mega Man X DiVE закроют к концу июля

Для Dark and Darker Mobile проходит короткий бета-тест на iOS и Android



«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»

AFAKE: мелодичная и многогранная сенсация на стыке жанров

Пополнение в линейке товаров для творчества с персонажами «Турбозавров» - новые раскраски от ИД «Лев»

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе




Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов

Белорусский праздник Купалье состоится в парке «Останкино» 6 июля

Экс-глава НИИ точных приборов Шишанов приговорен в Москве к пяти годам колонии за злоупотребление полномочиями

Гуляем отпуск в ритме джаза: лучшие фестивали этого лета


Экс-главу входящего в "Роскосмос" НИИ приговорили к пяти годам заключения

Где муж? В деле генерала Шевцовой новый поворот. Шойгу больше не поможет

Вынесен приговор экс-главе НИИ точных приборов Роскосмоса

Присяжные признали виновными киллера и заказчика убийства столичной предпринимательницы в 2012 году


Уимблдон. 3 июля. Алькарас сыграет вторым запуском, Медведев и Синнер выйдут на Центральный корт

Тернистый путь: Медведеву и Андреевой не повезло с жеребьёвкой на Уимблдоне, у Калинской и Рублёва сетки полегче

Касаткина и Шнайдер блеснули на траве перед Уимблдоном. Идеальный день для российского тенниса

Медведев остался на пятом месте в рейтинге ATP перед стартом Уимблдона


Присяжные признали виновными киллера и заказчика убийства столичной предпринимательницы в 2012 году

Посетителям парка Толстого в Химках бесплатно раздали воду из-за жары

Кабул вызвали на диалог

Как Московский Кремль стал символом России


Музыкальные новости

«Подло хаять родину»: сын Барыкина об уехавших из РФ артистах, СВО и отце

В Москве прошла премьера фильма к 50-летию Дианы Арбениной

Реп-исполнитель Элджей ударил журналиста после вопроса о долгах его бывшей жены

Певец Валерий Леонтьев прилетел из США в Москву и выступил на корпоративе



Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

AFAKE: мелодичная и многогранная сенсация на стыке жанров


Стало известно, на сколько подорожали новостройки в России за полгода

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

Экс-главу входящего в "Роскосмос" НИИ приговорили к пяти годам заключения

Между жизнью и смертью: в Германии напомнили о леденящих душу ужасах войны. Чтобы выжить, приходилось делать чудовищный выбор


В Москве перекрыли движение по Ижорскому проезду из-за взрыва автобуса

Два человека пострадали при взрыве баллона на крыше автобуса в столице

2 июля на полдня перекроют трассу "Москва — Челябинск"

Источник 360.ru: при взрыве в автобусе в Москве пострадали два мужчины


Путин на полях саммита ШОС обсудит с Эрдоганом свой визит в Турцию

Bloomberg: визит Моди в Москву станет дипломатической победой Путина

Путин поручил создать в Москве национальный центр «Россия»

Bloomberg: предстоящий визит Моди в Москву будет дипломатической победой Путина


Показатель заболеваемости коронавирусной инфекцией снизился в России на 10 процентов

Почти 1,4 тысячи случаев COVID-19 выявили в столице за неделю

Эксперт: Чаще всего неправильные ударение ставят в словах «включит», «вручит», «веган» и «ковид»

Почти 1,4 тысячи случаев COVID-19 выявили в Москве за неделю




В Центре хирургии клиники «Будь Здоров» провели 1000-ю операцию

Врач-стоматолог Татьяна Сумцова: какие могут быть противопоказания к установке брекетов

Терапевт Чернышова рассказала, кто хуже всего переносит летнюю жару

Мужчина получил тепловой удар в Москве и попал в реанимацию


Премьер-министр Венгрии предложил Зеленскому прекратить огонь

«Орбан – п***р!» – Венгерского премьера встретили в Киеве нецензурной бранью

Орбан встретится с Зеленским

Орбан прибыл в Киев для переговоров с Зеленским


Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая

«Я в Москве, а он в Питере»: Кудрявцева раскрыла, к кому ревновала Макарова

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе


Вячеслав Володин сегодня прибыл с рабочим визитом в Минск. Он примет участие в мероприятиях по случаю Дня независимости Республики Беларусь

Лукашенко в Минске встретился с Володиным

Лукашенко: Западу не терпится втянуть Белоруссию в военные разборки

Лукашенко заявил о приведении в боевую готовность ВВС и ПВО



Сергей Собянин. Главное за день

Собянин вручил премии города в области архитектуры и градостроительства

Собянин представил результаты четырех лет работы Агентства креативных индустрий

Собянин подвел итоги проекта «Золотая маска. Послесловие»


В Нальчике появилось Детское радио

Донстрой — лидер среди застройщиков по подписанию сделок через «Госключ»

Мужчина получил тепловой удар в Москве и попал в реанимацию

На ВДНХ создана одна из крупнейших публичных Wi-Fi-зон в Москве


Кабул вызвали на диалог

Присяжные признали виновными киллера и заказчика убийства столичной предпринимательницы в 2012 году

Где муж? В деле генерала Шевцовой новый поворот. Шойгу больше не поможет

Посетителям парка Толстого в Химках бесплатно раздали воду из-за жары


Создание в Архангельске галереи северного стиля обсудили на площадках международного фестиваля «Белый июнь»

Николай Нестеров: «Архангельск ─ старейший порт России»

Архангельская область подключилась к проекту "Императорский маршрут"

Острова укладываеюся спать...


Войны древних славян с греками

Ретро-выставка «Актер на сцене должен жить»

Михаил Ведерников поздравил владыку Тихона с днем рождения

Музыкально-поэтическая композиция «Спасибо, жизнь, за всех родных людей, живущих на таком огромном свете»


Вынесен приговор экс-главе НИИ точных приборов Роскосмоса

Посетителям парка Толстого в Химках бесплатно раздали воду из-за жары

Жители Истры почтили память ветеранов боевых действий на Аллее Славы

Оборудование в спортивных школах Химок обновят в этом году












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Уимблдон. 3 июля. Алькарас сыграет вторым запуском, Медведев и Синнер выйдут на Центральный корт






Присяжные признали виновными киллера и заказчика убийства столичной предпринимательницы в 2012 году

ЧП на Северной железной дороге

Петербург получил примерно 130 млн рублей после ввода курортного сбора

Посетителям парка Толстого в Химках бесплатно раздали воду из-за жары