Հունվարի 14-ի երեկոյան ուկրաինական անօդաչուն գրոհել է Տամբովի մարզի Նովայա Լյադա գյուղի սպիրտի գործարանը, հայտնել են Shot-ը և Astra-ն։ Նրանց խոսքով՝ գործարանի տարածքում մի քանի պայթյուն է լսվել, գործարանում հրդեհ է բռնկվել։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Astra-ն, անօդաչուի թիրախը կարող է եղած լինել նաև Նովայա Լյադայում գտնվող զորադաշտը։ Տարածաշրջանի կառավարությունը հաստատել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը գյուղի վրա անօդաչու թռչող սարք են խոցել։ Խոցված անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Յուբիլեյնայա փողոցում։ Դրանք կառչել են ծառի ճյուղերից։ «Տներից մեկում աննշան վնասներ կան։ Տուժածներ չկան»,- նշվել է պաշտոնական հաղորդագրությունում։ Նովայա Լյադայում է գտնվում Ռուսաստանի ամենամեծ սպիրտի գործարաններից