Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ համագործակցությունը, որ կարողացել ենք ձևավորել կառավարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև, կլինի շարունակական»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Սարգիս Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել. «Պատիվը, որին Դուք արժանացրել եք իմ հայրիկին, անգնահատելի է։ Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի մարդկանց համար, այլ ոչ պատվի ու գովասանքի արժանանալու նպատակով։ Իրականում մենք չենք ցանկանում, որ մարդիկ իմանան ինչ ենք մենք անում, մենք անում ենք մարդկանց համար, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր:
Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ նախագահական նստավայրում:
Весь мир чипировали умом Ленина?! Раскрыта загадка Мавзолея В.И. Ленина. Проект "Святой Ленин".
Пушинка из Космоса спасёт либо снесёт США? Научные важные данные. Проект «Святой Ленин».
"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде
Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: какие бьюти-средства должны быть в идеальной косметичке для путешествий
Клиника «Евроонко» в Нижнем Новгороде начинает регулярный прием пациентов
Гинеколог, ведущий специалист многофункциональный клиники KindCare в Дубае Сураё Назарова: как выявить проблемы на ранних стадиях
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью