Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Medialab
Апрель
2024

Կարո՞ղ է մենք խաղաղությանը դեմ ենք, թե՞ Եռաբլուրում պառկած տղերքը չգիտեին խաղաղության գինը, ամեն ինչին չափ կա. Շարմազանով

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը  – Պարո՛ն Շարմազանով, ձեր քաղաքական գնահատականն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերյալ։ – Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա ուղերձի լայթոտ տարբերակն էր, ինձ մոտ տպավորություն է, որ երկուսի ուղերձն էլ գրել է նույն մարդը։ Բնականաբար, որոշ տարբերություններ կային, ձևի համար երկու տեղ […]

The post Կարո՞ղ է մենք խաղաղությանը դեմ ենք, թե՞ Եռաբլուրում պառկած տղերքը չգիտեին խաղաղության գինը, ամեն ինչին չափ կա. Շարմազանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 

– Պարո՛ն Շարմազանով, ձեր քաղաքական գնահատականն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերյալ։

– Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա ուղերձի լայթոտ տարբերակն էր, ինձ մոտ տպավորություն է, որ երկուսի ուղերձն էլ գրել է նույն մարդը։ Բնականաբար, որոշ տարբերություններ կային, ձևի համար երկու տեղ գրել էին Հայոց ցեղասպանություն, տասնմեկ տեղ՝ Եղեռն, բայց էականը սա չէ, ամենաէականը այն է, որ այսօրվա իր ուղերձում գոյություն չուներ Հայոց ցեղասպանության դատապարտում, Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքար չկար, ընդդեմ թուրքական ժխտողականության եզրույթ չկար, Հայ դատ չկար, Թուրքիա չկար, երիտթուրքեր չկային, Օսմանյան Թուրքիա չկար: Տպավորություն էր, որ, դե, Ցեղասպանություն է՝ եղել է, ով է մեղավոր, ով մեղավոր չէ՝ կարևոր չէ։ 

Թուրքերն առնվազն վերջին 30 տարիներին Հայաստանից ակնկալում էին մեկ բան, որ հայերը վերջ տան հայոց պահանջատիրությանը, դե էս մարդն էլ վերջ է տվել, դուք պահանջատիրություն տեսա՞ք։

– «Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր են հոսում». ուղերձի այս հատվածը այդ համատեքստում կարո՞ղ ենք դիտարկել։

– Բայց ո՞վ է ասում, թե մենք հայրենիքի փնտրտուքով ենք զբաղված, մենք կոնկրետ հայրենիք ունենք։ Հայաստանի ո՞ր իշխանությունն է տարածքային պահանջ ունեցել Թուրքիայից, խոսքը պահանջատիրության մասին է, մի հանցագործության, որը ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Ֆրանսիայից մինչև Գերմանիա, Եվրամիությունից մինչև ՄԱԿ՝ բոլորը ճանաչել են։ Խոսքը մարդկության դեմ ուղղված ոճրագործության մասին է, որը հանցագործություն է։ 2015 թվականի մայիսի 24-ին՝ Միացյալ Թագավորության, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները անվանել են «հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության նկատմամբ»։ Որ փնտրտուքով զբաղված լինեինք, կասեինք՝ Հայաստանի մայրաքաղաքը Վանն է, իր տգիտությունը թող պահի իր ու իր ՔՊ խմբակի համար։ 

2015 թվականին ես՝ Էդուարդ Շարմազանովս, Կիպրոսի խորհրդարանին համոզել եմ, որ քրեականացնեն թուրքական ժխտողականությունը, ու այսօր քրեականացված է։ Եվրամիության անդամ երկիր Կիպրոսն իմ նախաձեռնությամբ թուրքական ժխտողականությունը քրեականացրել է, սա կանգնել օդում բաներ է խոսո՞ւմ։ 

Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է․ Հայոց ցեղասպանությունը հանցագործությունից վերածել ինչ-որ համընդհանուր ողբերգության, դե, ողբերգություն է, եղել է։ Ինձ համար սպասելի է, եթե սա Արցախն է ուրացել, Արցախի ցեղասպանությունն է ուրացել, պահանջատեր չէ, դիտորդ է եղել, երբ Արցախը ցեղասպանվում էր։ Նա իր այսօրվա ուղերձով, երբ չի դատապարտում Հայոց ցեղասպանությունը, և իր գործողություններով, երբ չի դատապարտում Ալիևի ու Էրդողանի հանցագործ քաղաքականությունը, դառնում է և՛ Հայոց ցեղասպանություն, և Արցախի ցեղասպանություն գործողների զինակիցը։

– Պարո՛ն Շարմազանով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր կարծիքն եմ խնդրում՝ Աննա Հակոբյանի ու իր դստեր մասնակցությամբ։

 – Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայության համար սպառնալիք է, որ բացի մահից ու կորուստից ոչինչ չի բերել, փաստ է, բայց այնտեղ երեխա կար, ինձ համար դա ընդունելի չէ։ Ես լինեի՝ չէի թողնի, որ իմ կինը երեխայի հետ միայնակ գնար այնտեղ, բայց, էլի եմ ասում, երեխայի ներկայությամբ ես չէի անի նման բան։

– Տավուշում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Հաշվի առնելով, որ Արևմուտքը ամբողջությամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությունը, ոչ մի լավ բան մի սպասեք։ Առաջինը՝ ո՞վ է «սահմանազատումը» Տավուշում ողջունել՝ պարոն Բլինքենը, պարոն Կլաարը, հետո՝ ՆԱՏՕ-ն, հետո՝ Թուրքիան, հետո՝ Գերմանիան։ 

Արևմուտքը Նիկոլի ու Թուրքիայի հետ Հայաստանի գերեզմանափորն է եղել, Արևմուտքի այսօրվա ղեկավարներին նկատի ունեմ, նրանք արցախցիների հայրենազրկումից հետո ի՞նչ արեցին, գնացին Ալիևի հետ ավելի շատ գազի ու նավթի պայմանագիր կնքեցին։ 

Կամ այսօր ի՞նչ են անում, այդ Արևմուտքը չէ՞ Արցախը Պրահայում ճանաչել Ադրբեջանի մաս, հոկտեմբերի 6-ի այդ հայտարարության մեջ Արևմուտքը պարտավորություն ուներ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու, բա ինչո՞ւ չապահովեց, դա բոլորը մոռանում են։ 

Ինչքան Ռուսաստանն է միջնորդ եղել նոյեմբերի 9-ի, տասն այդքան էլ Արևմուտքը միջնորդ է Արցախի հանձնման ու հայաթափման՝ Գրանադայի ու Պրահայի հայտարարություններով։ Բա ինչո՞ւ պարոն Բլինքենը չի ասում՝ սահմանազատումը կիրականացվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կազատի Հայաստանի օկուպացված տարածքները, բա ինչո՞ւ չի ասում։

– Գուցե նրա համար, որ Հայաստանի իշխանությո՞ւնն էլ չի ասել դա։

– Հայաստանի իշխանությունը չի ասում, իրենք էլ չեն ասում, բա ինչո՞ւ են սատարում այս իշխանությունը, ինչո՞ւ են սատարում մի գործընթաց, որը բերելու է Հայաստանի ինքնիշխանության ու անկախության թուլացման, բոլորն էլ սատարում են, որովհետև բացի հայերից՝ ոչ մեկին ձեռնտու չէ, որ Հայաստան լինի։ 

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թուրքական հինգերորդ շարասյան գործառույթ է կատարում։ Ալիևի ելույթը լսե՞լ եք, մեզ ասում էր՝ ռուսի սապոգի տակ են, ինքն էլ ինքնիշխանն է։ Մեր ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի։ ՔՊ-ից մեկը դե թող պատասխանի Ալիևին, թող խոսեն, սրանո՞վ են ինքնիշխան, որ Ալիևն է ասում՝ ինչ անեն։ 

Ինքնասիրություն չունե՞ք, հասկացանք՝ մեզ մերժել են, վատն էինք, ջհանդամ մենք էլ, դուք էլ, բա էս ա՞զգը, բա մեր 30 տարվա հաղթանակները։ Սպանեց թողեց իր խաղաղությունով, ավելի լավ է մեռնենք, քան ճորտի պես ապրենք, կարո՞ղ է մենք խաղաղությանը դեմ ենք, թե՞ Եռաբլուրում պառկած տղերքը չգիտեին խաղաղության գինը, հասկացանք, ամեն ինչին չափ կա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կարո՞ղ է մենք խաղաղությանը դեմ ենք, թե՞ Եռաբլուրում պառկած տղերքը չգիտեին խաղաղության գինը, ամեն ինչին չափ կա. Շարմազանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Свентек выиграла титул WTA в Мадриде






Истории Жулина, пас Костомарова и «предпенсионный возраст» Трусовой: что обсуждают в мире фигурного катания

Мэр Москвы Сергей Собянин поздравил жителей столицы с Пасхой

ВС России завершили зачистку Очеретино от ВСУ, населённый пункт перешёл под полный контроль российских войск - Минобороны

Эксперты назвали самые дорогостоящие направления для туризма весной 2024 года