Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են ոչ միայն այն փաստացի տնօրինողների, այլ նաև Երևանի համար։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և ընդունվում են որոշումներ ինքնակամ շինությունների վերաբերյալ, որոնք հաշվառված են […]
Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են ոչ միայն այն փաստացի տնօրինողների, այլ նաև Երևանի համար։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և ընդունվում են որոշումներ ինքնակամ շինությունների վերաբերյալ, որոնք հաշվառված են մինչև 2021թ. հունվարի 1-ը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
«Այս գործընթացում կարող են հայտնվել միջնորդ կազմակերպություններ, որոնք փորձում են նշված խնդիրների լուծումը վերագրել իրենց: Սիրելի երևանցիներ, խնդրում եմ չհավատալ նմանատիպ առաջարկներին, որովհետև վերջինները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա: Ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունեք այդպիսի դիմումներ, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերն ու համապատասխան որոշումներ կկայացնի: Նշեմ նաև, որ սա չի նշանակում, որ բոլորը օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու»,-ընդգծել է քաղաքապետը:
Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
Միջին նորոգման ավարտից հետո փողոցներում կիրականացվի նոր որակի գծանշում՝ թերմապլաստով: Գործընթացը կմեկնարկի այսօրվանից՝ Նոր Նորք վարչական շրջանում:
Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի 8 նոր՝ հատուկ տեխնիկայով: Չորս աղբատար արդեն Երևանում է և տեխզննում անցնելուց հետո կհանձնվեն շահագործման:
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»
Представители «Метровагонмаш-Сервиса» посетили СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» для обмена опытом
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам
Kamala Harris’s Record on Israel Raises Questions About Support for Jewish State if Elected US President
Exclusive - Sayantani Ghosh expresses happiness as sets of her show Dahej Daasi shifted close to her home; says 'I've been manifesting this for quite some time now'
Mikel Arteta demands more Arsenal signings as he gives cryptic update on Riccardo Calafiori transfer
Why you should buy physical copies of your favorite books
Синоптики пообещали россиянам сложное завершение лета: что нас ждет в августе
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Ракова: Повышается качество лечения москвичей с ревматологическими заболеваниями
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам