Добавить новость
ru24.net
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26 27 28 29 30 31

Գոյության տարածք. Թիթեռ մայրիկ Հելենն ու թիթեռ ձագուկները. «Իմ պարտքը երբեք չի ավարտվի, իրենք պետք է ապրեն, որ հայրենիքն ապրի»

0

2020-ի վերջին Լոս Անջելեսի իր տանը Հելեն Առաքելյանը ընտանիքի անդամներին հայտնեց, որ ուզում է Հայաստան վերադառնալ։ Պատերազմում վիրավորում ստացած տղաների համար ծրագիր ուներ, որոշել էր, որ նրանց թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելու արվեստը պետք է սովորեցնի։ Երբ ընտանիքին հայտնեց լուրը, արձագանքն այնքան էլ հուսադրող չէր։ 

«Երբ ընտանիքիս ասացի, թե ինչ ծրագրով եմ ուզում Հայաստան գալ, տղաս ասաց՝ «Մա՛մ, կատա՞կ ես անում, էդ վիրավոր տղաները թիթեռներով ի՞նչ են անելու»։ Շատերն էլ խորհուրդ էին տալիս սովորեցնել դրոն օգտագործել, բայց ես ասացի, որ անում եմ այն, ինչ կարողանում եմ, վստահ լինելով, որ գեղեցիկի հետ շփումը և ստեղծագործելը նաև բուժիչ հատկություն ունեն»,- պատմում է Հելեն Առաքելյանը:

Սակայն, ամիսներ շարունակ տարբեր նախաձեռնություններով Հայաստանին օգնություն ցուցաբերող Հելենը կանգ չառավ, քանի որ հաստատ որոշել էր, որ թիթեռներն օգնելու են տղաներին այլ կերպ նայել աշխարհին ու կյանքին: 

2021-ի հունվարի 5-ին Հելենին Հայաստան բերող օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Հելենն իր հետ բերել էր մեկ օրգանական ապակուց տուփ, շուրջ 700 չորացրած թիթեռ, հատուկ սոսինձ ու անհրաժեշտ մի քանի գործիքներ և մեծ հույս, որ պիտի օգտակար լինի։ 

Զինվորի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ տղաներն արդեն հետո են անկեղծացել, որ առաջին հանդիպմանն այնքան էլ հետաքրքրված չեն եղել թիթեռներով, սակայն Հելենի ցուցադրած տեսանյութը տեսնելով շատ են տպավորվել: 

«Երևի Զինվորի տանն էլ սկզբում լուրջ չէին վերաբերվել, հանգստի սենյակում մի սեղան էին հատկացրել, որ այդտեղ փորձենք։ Հաջորդ օրը տղաներից միայն երկուսն էին եկել՝ Գևորգն ու Դավիթը։ Դավիթը հետո սկսեց ճյուղերը լաքապատել, որովհետև ձեռքերի խնդիր ուներ ու չկարողացավ թիթեռների հետ աշխատել: Գևորգն էլ, վստահ եմ, եկել էր հարգանքից ելնելով, ոչ թե հետաքրքրությունից, որ ինձ չնեղացներ։ Հաջորդ օրը ևս մեկը եկավ, ու էդպես, մեկը մյուսին ասելով, սկսեցին հետաքրքրվել։ Իրենք այնքան սիրով սկսեցին զբաղվել, որ ընդամենը 2 ամիս անց մենք մեր առաջին ցուցահանդեսն ունեցանք»,- պատմում է Հելենը։ 

Թիթեռների հետ աշխատանքը, Վարդան Վարդանյանը նշում է, իր վրա միայն դրական ազդեցություն է թողել: 

«Թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելն ինձ օգնեց աջ ձեռքի շարժունակությունն ավելի վերականգնելու։ Հիմա աջ ձեռքը գործում է, թեև՝ սահմանափակ»,- «Մեդիալաբին» ասում է Վարդանյանը, որը նշում է, որ թեթեռներով կոմպոզիցիա պատրաստելն իր համար և թերապիա է, և միաժամանակ գումար վաստակելու հնարավորություն: 

ԱՄՆ-ում բնակվող Հելենը, որ հայերենի ուսուցչուհի է, կապը Հայաստանի հետ երբեք չի կորցրել: 44-օրյա պատերազմը, ասում է, իրեն այնպես էր ալեկոծել, որ հաստատ որոշել էր Հայաստան վերադառնալ:

«Երբ պատերազմը սկսվեց, ես որոշեցի, որ պետք է վերադառնամ ու Հայաստանում լինեմ, որդիս հարցրեց՝ գնաս ի՞նչ ես անելու այնտեղ, զե՞նք ես վերցնելու, որ կռվես, այստեղից հիմա ավելին կարող ես անել։ Եվ իսկապես, այստեղ համախմբվելով մեծ օգնություն կարողացանք ցուցաբերել՝ թե՛ ֆինանսական, թե՛ տարատեսակ անհրաժեշտ սարքավորումներ հավաքելով ու հայրենիք ուղարկելով»,- պատմում է Հելեն Առաքելյանը։

Սակայն պատերազմի ավարտից հետո էլ Հելենի՝ Հայաստան վերադառնալու ցանկությունը չմարեց, հակառակը, ասում է, հիմա էլ մտքում անընդհատ վիրավորում ստացած ու հաշմանդամություն ձեռք բերած տղաներն էին, որոնց կյանքը փոխեց պատերազմը: Ասում է՝ օրերով մտածում էր, թե ինչպե՛ս կարող է մի օգտակար բան անել հենց նրանց համար, և որոշեց, որ վիրավորում ստացած զինվորներին կրկին պիտի օգնի տեսնել գեղեցիկը, և շատերի համար մի տարօրինակ ծրագրով եկավ Հայաստան. օրգանական ապակուց տուփերի մեջ թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելու արվեստ պետք է սովորեցներ։ 

Թիթեռներով կոմպոզիցիա պատրաստող տղաներից մեկը՝ Գևորգ Կարապետյանը, նշում է, որ շատ խորամանկ քայլ էր սկզբից տեսանյութը ցուցադրելը, քանի որ եթե մինչ այդ իրեն առաջարկեին թիթեռներով կոմպոզիցիա պատրաստել, կծիծաղեր։ 

«Ֆիլմից հետո որոշեցի փորձել, իսկ ինչո՞ւ ոչ։ Ու սկսեցի պատրաստել։ Սկզբում մի սեղանի շուրջը չորսով նստած աշխատում էինք, երբեմն ծնկներիս դրած: Հետո հասկացա, որ ինձ մոտ ստացվում է, ու որպես նորություն պահանջարկն էլ կար։ Թիթեռների հետ աշխատելու մի քանի ժամը հենց այն ժամանակն է, որը թույլ է տալիս լիովին կտրվել վատ հիշողություններից ու մոռանալ ցավերը»,- պատմում է Գևորգ Կարապետյանը։

Թիթեռների աշխարհը Հելենի համար նորություն չէր: Ասում է՝ ինքն էլ տարիներ առաջ զբաղվել է այդ գործով։ Ստեղծագործող անձ եմ, ասում է, բայց վաճառող չեմ, հետևաբար որոշ ժամանակ պատրաստելուց հետո թողել է սիրած զբաղմունքը։ Այսօր արդեն 10 տարի մոռացված արվեստը կրկին կյանք է ստացել ու կյանք տվել դրանով զբաղվող տղաներին։

«Ես սեփական փորձից գիտեի, որ գեղեցիկի հետ աշխատանքը բուժիչ հատկություն ունի, ու դեռ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էի ուզում այս ծրագրով Հայաստան գալ, իսկ 44-օրյայից հետո արդեն հետաձգելու ժամանակ չկար»,- ասում է Հելենը։

«Տղաները մեծ ոգևորությամբ սկսեցին զբաղվել: Ստեղծագործական աշխատանքը շեղում է մտքերը, բուժում հոգիդ ու ֆիզիկական ցավերդ։ Տղաներից մեկն ասում էր՝ «Երբ ես այստեղ եմ աշխատում, ես հիվանդ չեմ»։ Բոլորն էլ այս գեղեցիկի ու ստեղծագործականի մեջ իրենց լավ էին զգում, ու կարճ ժամանակ անց մեր առաջին ցուցահանդեսին էինք պատրաստվում։ 

Թիթեռներով կոմպոզիցիաները Զինվորի տան առաջին բիզնես նախագիծն էր, որը հաջողությամբ պսակվեց։ Ցուցահանդեսներ, էքսպոներին մասնակցություն: Ստացված հասույթի մի մասն էլ հատկացվում է վիրավոր զինվորների կրթական ու առողջապահական ծախսերը հոգալուն:

Թիթեռները երկրորդ կյանք են առնում տարատեսակ կոմպոզիցիաների, հուշանվերների ու անգամ սեղանի տեսքով, հետո դրվում վաճառքի։ Նաև անհատական պատվերներ են գրանցվում։

Տեսնելով տղաների ոգևորությունն ու որևէ գործով զբաղված լինելու ձգտումը՝ Հելենը Հայաստանում նաև երկրորդ ծրագիրն է սկսում՝ ստեղծելով Զինվորի տան պարային խումբը։ 

«Մի առիթի ժամանակ տղաները սայլակներով պարում էին, ու ես տեսա կյանքը նրանց մեջ։ Չէ՞ որ ժամանակին նրանք ունեցել են առանց սայլակների պարելու հնարավորություն, ու հասկացա, որ պետք է նաև պարով զբաղվեն, որ սայլակը իրենց ու կյանքի մեջտեղում չլինի։ Երբ սկսում էինք նախագիծը, նպատակը մեկն էր՝ վերադարձնել հավատը իրենց նկատմամբ, որ կարող են ու պետք է ապրեն լիարժեք կյանքով»,- ասում է Հելեն Առաքելյանը։ 

Պարի խմբակին մասնակցելու առաջարկն էլ սկզբում տղաների կողմից մեծ ոգևորությամբ չի ընդունվել, բայց 1-2 պարապմունքից հետո ոգևորությունը շատ մեծ է եղել։ Մեկնարկած պարի ծրագրի շնորհիվ նաև այդ դժվարությունը հաղթահարեցին, սկսեցին պարել՝ սայլակի վրա նստած ու պրոթեզներով։ 

Հելենը հիշում է, որ նույնիսկ պարի միջազգային մրցույթում հաղթող տղաներից մեկը՝ Արշակը, որն Արցախյան առաջին պատերազմում էր վիրավորում ստացել ու զրկվել երկու ոտքից, ստանալով պարելու առաջարկը, ասել է՝ «Ամոթ ա, թոռան տեր բիձա մարդ եմ», բայց հարգանքից ելնելով ու Հելենին չնեղացնելու համար համաձայնել է ու հետո այնքան է տարվել պարով, որ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել։

Զինվորի տան պարային երկու զույգը վերջերս մասնակցեց Ռուսաստանում անցկացված 20-րդ համաշխարհային օլիմպիադային և «Պարադանս» անվանակարգի 2 տարբեր կատեգորիաներում առաջին տեղեր նվաճեց։ 

«Այդ տղաների արածը նաև շատերի համար մոտիվացիայի աղբյուր դարձավ։ Չեք պատկերացնի, ցուցահանդեսներից ու պարի հրապարակված նյութերից հետո ինչքան հաշմանդամություն ունեցող աղջիկներ ու տղաներ են ինձ ընկերանալու հայտ ուղարկել, որովհետև այստեղ պարող խմբերը ուժ են տվել մյուսներին, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել ոչ թե պատերազմի, այլ ուրիշ հանգամանքներում»,- ասում է Հելեն Առաքելյանը: 

Հելենը չի սիրում իր ու իր արած գործերի մասին բարձրաձայնել, բայց ասում է, որ ստիպված է մի կողմ դնել իր մոտեցումը և պատմել, քանի որ լավ գործը վարակիչ հատկություն ունի: Հելենի շատ ընկերներ, տեսնելով նրա ոգևորությունն ու ստացած արդյունքները, նաև իրենք են ցանկություն հայտնել ծանոթանալ ու օգնել տղաներին։ 

Կարճ ժամանակ անց նաև երրորդ խմբակն է բացվում՝ հնարավորություն տալով այս անգամ էլ դրսևորվել նկարչության մեջ։ Կրկին ցանկալի արդյունքներ, ցուցահանդես ու կողքից ոգևորող խոսքեր։ Մեկը մյուսի հետևից իրականացվող ծրագրերը տղաներին ապրելու ու առաջ գնալու նոր ուժ ու կյանքին գեղեցիկ աչքերով նայելու հնարավորություն են տալիս։

«Հելենը մեզ ոչ միայն օգնեց հաղթահարել մեր կյանքի բարդ փուլերից մեկը, այլև մի մեծ ընտանիք ձևավորեց, ու ինքն էլ այդ մեծ ընտանիքի հարազատ մայրը դարձավ։ Կապը Հելենի հետ երբեք չի կտրվում, առիթ-անառիթ միշտ շփվում ենք, խոսում ու կիսվում ունեցած հաջողություններով ու, ինչու ոչ՝ նաև խնդիրներով»,- ասում է Վարդան Վարդանյանը, որը մասնակցել է Հելենի ստեղծած խմբակներից երկուսին՝ թիթեռներով կոմպոզիցիաների ու պարային խմբակներին։

«Ուզում էի հնարավորինս շատ խմբակներ ու հնարավորություններ ստեղծել, որ տղաներից յուրաքանչյուրը կարողանար իրեն բացահայտել, գտնել իրեն հոգեհարազատ զբաղմունքն ու առաջ շարժվեր»,- ասում է Թիթեռ մայրիկը: Այդպես էին նրան անվանել Զինվորի տան տղաները, որոնք թիթեռներով կոմպոզիցիաներ էին պատրաստում։ Թիթեռ ձագուկների՝ Հելենն էլ այդպես էր կոչում տղաներին, հետ կապն առ այսօր կա ու երբեք չի ընդհատվի։ Միասին Հայաստանում հուզումնալից ու իմաստալից մեկ տարի են անցկացրել, մշակութային միջոցառումների մասնակցել։ Հետո Հելենը ստիպված է եղել ԱՄՆ վերադառնալ, բայց ամեն տարի տղաները նրան դիմավորում են Հայաստանում։ 

Հելենի ծրագրերում նաև քանդակագործության խմբակ բացելն էր, բայց տեխնիկական խնդիրների պատճառով ծրագրերից այս մեկը, ասում է, չիրականացավ։ 

«Որքան էլ անեմ, միևնույն է, թեթևություն չեմ զգում։ Պատերազմի ժամանակ կոտրված էի, իմ պարտքը երբեք չի ավարտվի, ու ես միշտ մեղավորության ու ինչ-որ բան չարածի զգացողություն ունեմ։ Իրենք իրենց կյանքի ու առողջության գնով իմ հայրենիքն են պահել։ Մենք բոլորս ենք նրանց պարտք։ Շատ հաճախ եմ տուն եկել ու հոնգուր-հոնգուր լաց եղել։ Իրենք պետք է ապրեն, որ հայրենիքը ապրի»,- աչքերը թրջվում են Հելենի։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am

The post Գոյության տարածք. Թիթեռ մայրիկ Հելենն ու թիթեռ ձագուկները. «Իմ պարտքը երբեք չի ավարտվի, իրենք պետք է ապրեն, որ հայրենիքն ապրի» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



В Люберцах сотрудники Росгвардии задержали подозреваемую в краже из магазина

Глава российского бренда натуральной косметики Seahava объявила о выходе на рынок БРИКС

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

В Сочи подвели итоги конкурса национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона


Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Преображение OUTRIGGER Koh Samui Beach Resort

Показатель СОЭ у детей: Доктор Юзуп рассказала, когда нужно беспокоиться


12-year-old debt: Joburg businessman ordered to repay R1 million to elderly sister

Coronation Street’s Martin Platt actor Sean Wilson was axed from soap comeback after ‘a concern was raised’

Who Is Caleb Williams' Girlfriend? He's Dating Alina Thyregod (Photos)

Illegal migrant, caught and released at border, convicted of sex crimes against Virginia child


Компания Great Wall привезет большой рамный внедорожник Haval H5 в Россию

Две орловчанки перевели мошенникам по более полутора миллиона рублей

На трассе М-8 Холмогоры в Подмосковье меняют верхний слой покрытия

Трасса А-391 Южно-Сахалинск – Корсаков на Сахалине станет четырехполосной


After 20 years of patience and negotiations, RPG veteran Brian Fargo managed to buy back a lost haul of memorabilia from Fallout, Baldur's Gate, and more: 'It was like a very exciting version of Storage Wars'

Dragon Age: The Veilguard is getting a prequel in the form of an audio drama podcast

Закрытый альфа-тест DFUSE пройдёт в конце октября

Valve's Deadlock has finally been announced, and it's as much a MOBA as it is a shooter


Депутат Гасан Османов подарил родной школе спортивный инвентарь


Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

В Иванове вновь состоится популярный агрофестиваль «Сырные ряды»

Певец и музыкант Алекс Анохин: и тут, и там




Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Улучшения во всех сферах: как и почему регулярный секс положительно влияет на здоровье

В Люберцах сотрудники Росгвардии задержали подозреваемую в краже из магазина

Синоптики сообщили о солнечной и жаркой погоде в Москве 25 августа


В уголовном деле Логиновой о торговле детьми появился 13-й фигурант

Пашутин о сроках восстановления Самсона Руженцева: «Речь идет о переломе, а это минимум 1,5 месяца»

Тренер воронежского «Факела» Дмитрий Пятибратов: «Пока мы находимся только в начале пути»

Умер экс-игрок "Что? Где? Когда?" Александр Бялко


Рублёв проиграл Монфису на выставочном турнире в Нью-Йорке

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Синнер о допинговом деле: «Теперь я в курсе, кто мне друг, а кто – нет. Те, кто хорошо меня знает, понимают, что я никогда не нарушу правила»

Синнер об увольнении фитнес-тренера и физио после допинг-скандала: «Из-за ошибок у меня нет уверенности, необходимой для дальнейшей совместной работы»


25 августа в истории Асбеста

Синоптики сообщили о солнечной и жаркой погоде в Москве 25 августа

Юрист предупредил о подделывающих в Viber вызовы с номера Сбербанка мошенниках

«Ничего плохого»: как певец Хабиб справляется с казусами во время выступлений


Музыкальные новости

Нахватал штрафов. Тайный внук Пугачевой гоняет по Москве на «Мерсе»

Концерт Бутусова, выставка «Пушкиниана» и мультфильм «Как приручить бизона» в кино: афиша

Концерт органной и вокальной музыки пройдет в лютеранской церкви в Печорах

Тимати раскрыл, действительно ли мнение его мамы играет решающую роль в выборе возлюбленной



Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

В Иванове вновь состоится популярный агрофестиваль «Сырные ряды»

Певец и музыкант Алекс Анохин: и тут, и там

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”


Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Дистрибьюция Музыки.

Футбольный клуб "Факел" обыграл "Оренбург" в матче РПЛ

В Пулково второй день подряд задерживают 10 рейсов


В центре Москвы автомобиль врезался в ресторан Krombacher BeerKitchen

Легковой автомобиль и мотоцикл столкнулись на шоссе Энтузиастов в Москве

Полиция задержала мужчину, ранившего женщину на остановке на юго-востоке Москвы

Источник 360.ru: Nissan врезался в ресторан в центре Москвы после ДТП с такси


Кто провоцирует "крутой дипломатический скандал" и почему пора бить тревогу.





В Москве проходит международный форум врачей «Здоровая Евразия»

Тяга к соленым и сладким закускам: какие чипсы менее вредны для здоровья

Улучшения во всех сферах: как и почему регулярный секс положительно влияет на здоровье

РИА Новости: в Москве хирурги спасли пациентку с опухолью мозга размером с яблоко


Зеленский пытался шантажировать премьера Индии Моди: а он одним намеком поставил "просроченного" на место


ЦСКА обыграл "Акрон" со счетом 4:0

"Спартак" в большинстве не сумел обыграть "Зенит" в матче РПЛ

Судья всероссийской категории Казарцев рассказал о работе футбольным арбитром

«Зенит» — «Спартак» Москва: смотреть онлайн, трансляция, прямой эфир


Лукашенко заявил, что не видит альтернативы мирным переговорам



Собянин рассказал о реализации программы реновации на востоке Москвы

Собянин назвал социальные объекты, которые будут построены на востоке Москвы

Сергей Собянин: Панде Катюше из Московского зоопарка исполнился год

Собянин: Запускаем два новых ночных автобусных маршрута


Конец лета в Москве отметится настоящей июльской жарой

"Надвигается волна аномального холода": погода в сентябре заставит тепло одеться


В Рыбинске прошла спартакиада силовых видов спорта

Синоптик Леус спрогнозировал теплую и сухую погоду в Москве 25 и 26 августа

Синоптики сообщили о солнечной и жаркой погоде в Москве 25 августа

«Ничего плохого»: как певец Хабиб справляется с казусами во время выступлений


Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Вильфанд предупредил о жаре в более чем 15 регионах России

Ефимов: идет подготовка к проходке тоннелей Рублево-Архангельской ветки метро

Архангельская область выбилась в передовики по развитию туризма


Телемачта Саранска 22 августа, в День российского флага окрасится в цвета триколора

22 августа телевизионная мачта в Оренбурге окрасится в цвета триколора

Телевизионная мачта Оренбуржья включит подсветку в честь 81-ой годовщины победы в Курской битве

Литературный агент для Писателей и Поэтов.


"СЛОВО О ПОЛКУ ИГОРЕВЕ": МИСТИЧЕСКИЙ РЕАЛЬНЫЙ "ТРОЯНСКИЙ КОНЬ" ДЛЯ АРМИИ. Очень важные данные для России и всего мира, чтобы дополнить с пользой для общества.

«Не принимает чужая земля»: депутат ЛДПР разместил призыв Жириновского к Дурову

Эксперты рассказали об эффективности и побочках приема семаглутида для похудения

25 августа в истории Асбеста












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Янник Синнер

Синнер об увольнении фитнес-тренера и физио после допинг-скандала: «Из-за ошибок у меня нет уверенности, необходимой для дальнейшей совместной работы»






Синоптик Леус спрогнозировал теплую и сухую погоду в Москве 25 и 26 августа

Водитель легковой машины наехал на дорожное ограждение на Филатовском шоссе

"СЛОВО О ПОЛКУ ИГОРЕВЕ": МИСТИЧЕСКИЙ РЕАЛЬНЫЙ "ТРОЯНСКИЙ КОНЬ" ДЛЯ АРМИИ. Очень важные данные для России и всего мира, чтобы дополнить с пользой для общества.

Умер экс-игрок "Что? Где? Когда?" Александр Бялко