Добавить новость
ru24.net
Медиамакс
Июнь
2024
1
2
3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

0
Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

Մաս Գ

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը: Երուսաղեմում օտարերկրացու ամբողջ կյանքն անցնում է արաբական շուկայի միջով: Ուղղակիորեն: Որովհետև անգամ սուրբ Հարության տաճար գնում ես արաբական շուկայի միջով: Իսկ սուրբ Հարության տաճարին համարյա պատկից Օմարի մզկիթն է: Անհեթեթ կապույտ, բացարձակապես անամպ երկնքի տակ Սողոմոնի պալատից պահպանված միակ պատն է, որի տակ հրեաները աղոթում են իրենց Աստծուն, որ վերականգնվի Սողոմոնի տաճարը: Սա բոլոր հրեաների ընդհանրական աղոթքն է, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր աղոթքը՝ անհատականը: Հրեաները աղոթում են անհեթեթ, անամպ, բացարձակ կապույտ երկնքի ու նույնքան բացարձակ արևի տակ, և նրանց Աստվածը լսում է նրանց աղոթքը: Այլապես չէր լինի Իսրայելը: Նույնքան հավանական է, որ կատարվում են նրանց անհատական ցանկությունները, որովհետև պատը միշտ ունի իր աղոթողները և բոլոր հնարավոր ու անհնար ճեղքերը երկտողներով են պատված: Ու՝ ոչ միայն հրեաների: Լացի պատը Երուսաղեմի խորհրդանիշներից է, որ հավերժական է, ինչպես Սուրբ հողը: Բայց Լացի պատը Երուսաղեմի հրեաների առանձին կյանքի պատմությունն է, հայերին մասնավորապես հորդորվում է Լացի պատ չգնալ ու որևէ ցանկություն չվստահել Սողոմոնի պալատի պահպանված պարսպին, որովհետև Աստված կարդում է մարդկանց ոչ թե նամակները, այլ՝ հոգիները: Իհարկե, այդպես է, բայց մարդկանց միշտ էլ պետք են խորհրդանիշներ ու խաղալիքներ: Հոգևոր խաղալիքի տարբերակ է Լացի պատը, որ բաժանված է առանձին հատվածների՝ ձախը տրված է տղամարդկանց, աջը՝ կանանց: Հրեաների Աստվածը կանանց ու տղամարդկանց համատեղ աղոթքները չի ընդունում:

Ես աջս հպեցի միլիոնավոր մարդկանց ամենա-ամենա-ամենա ցանկություններին հաղորդակից ու աջակից սպիտակ քարին, ուզում էի զգալ քարը: Հակառակ կիզիչ արևին քարը սառն էր, հետո մի քանի ժամ աջիս միջով ալիքներ էին անցնում՝ սպիտակ պատի՞ց, բացարձակ արևի՞ց, թե՞ բացարձակ կապույտ ու բացարձակ անամպ երկնքից, չգիտեմ: Պատի մոտ ցանկություն էլ չունեի, իմ Աստվածը հրեաների Աստվածը չէ:

***

Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ: Մենք գնացինք դեպի տաճար մի ճանապարհով, որտեղ ամփոփված էին հին գերեզմաններ` հռոմեական ժամանակների, իսկ գուցե ավելի վաղ: Պատկերացնու՞մ եք` այդ գերեզմանոցով գուցե անցել է Պոնտացի Պիղատոսը, իսկ գուցե չի անցել, որովհետև նրա ժամանակներում հռոմեացիներն իրենց հանգուցյալներին այրում էին Հուլիոս Կեսարի սահմանած ծիսակարգով: Բայց գերեզմանները կան և ֆոսֆորային փայլ չէին արձակում` դարերն իրենց գործն արել են: Սուրբ Հարության տաճարը Գողգոթայի լեռան վրա լուսարձակում է ուժ ու հավերժության այնպիսի հզոր ալիք, որ դու պարզապես քեզ մաս ես զգում 21 դարի պատմության, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մ.թ. 33 թվականին, չի ավարտվել մինչև հիմա: Եթե իրականում հանդգնություն ու համարձակություն ունենանք մեզ խոստովանել, Հիսուսի խաչելության և հարության պատմությունը, ի վերջո, մեր բոլորի պատմությունն է ու հենց դա է քրիստոնեության անանց ֆենոմենն ու հզորության աղբյուրը` մենք բոլորս մեր կյանքն ապրում ենք փորձությունների, հաղթահարումի, վերածնունդի միջով, կամ կանգ ենք առնում այդ եռանկյունու որևէ անկյունում, բայց դա ևս պատմություն է, որ արժանի է հարգանքի:

Սուրբ Հարության տաճարի ամեն քարը ու ամեն սանտիմետրը ունի իր պատմությունը, ունի իր գաղտնիքները, որոնք, համոզված եղեք, դեռ չեն բացահայտվել: Եվ խնդիրն այն չէ, որ ամեն սերունդ իր համար է իրականությունն իմաստավորում ու իր արժեհամակարգն է բերում, բնավ, խնդիրն այն է, որ մարդկությունը բոլոր ժամանակներում ու ամեն օր կարիք ունի անակնկալների, հայտնությունների, հրաշքների, ու այդ եռանկյունում անցնում է մեր կյանքը` զգում ենք, թե ոչ, հասկանում ենք, թե ոչ, ենթադրում ենք, թե մնում ենք խուլ մեր զգայարանների ու մեր ենթագիտակցության առաջ: «Վերջապես տեսա», վկայում է արձանագրությունը` ընդամենը լատինատառ երկու բառ, որը, սակայն վերաբերում է այն անձավին, որտեղ երեք օր ամփոփված է եղել Հիսուսի մարմինը, և այդ անձավը գտնվում է տաճարի հայկական մասում: Հայկական մասում է նաև այն անձավը, որտեղ ամփոփված է եղել Հիսուսի խաչը` նախքան վերագտնելը, և միակտուր գորշագույն ժայռի այդ հատվածը կարմիր է: Իհարկե կա նաև այլ բացատրություն` ապարի մեջ մեծ է երկաթի պարունակությունը, բայց ո՞վ ասաց, որ պատահաբար է հենց այդ հատվածի մեջ մեծ երկաթի պարունակությունը: Գողգոթան մեր թվարկությունից առաջ և մեր թվարկության առաջին երեսնամյակում եղել է քարհանք, որտեղից հատված քարերով Հերովդեսը կառուցել է իր տաճարները և ամրոցները: Փաստորեն քաղաքը, որ հետո պիտի կոչվեր Երուսաղեմ: Ես չեմ պատմի հրաշալի ու հազարամյակներով հայտնի իրադարձությունները, անիմաստ է, բայց ականատեսի ու մասնակցի իրավունքով ես վկայում եմ` պատմությունը շարունակվում է: Բոլորի ու յուրաքանչյուրի համար:

Չեմ կարող չասել, որ դեպի սուրբ Հարության տաճար տանող ճանապարհին կան նաև մզկիթներ, և դա էլ մեր բոլորի պատմությունն է, ու երբ վերևից ես նայում Երուսաղեմին, խաչերի ու կիսալուսինների միահյուսում է: Տաբուներ ունեցողները թող մտածեն նաև այս մասին ու այն մասին, որ հրեաների համար չէ միայն իրենց Լացի պատը, որի առաջ նրանք աղոթում են, որ Սողոմոնի տաճարը վերականգնվի, որի միայն պարիսպն է պահպանվել, ու հրեաները շարված են այդ պարսպի տակ մշտապես: Քանի՞ պարիսպ է մնացել մեր տաճարներից, որի հիշատակը մենք հարգել գիտենք:

***

Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը: Հետո՝ Առյուծի, հետո Ստեփանոսի, հետո՝ Նոր: Ու դարպասների դարպասը՝ Ոսկե դարպասը, որից այս քաղաքը Երուսաղեմ դարձնելու համար Պոնտացի Պիղատոսի կուսակալության և Հովսեփ Կայիափայի քահանայապետության օրոք, քաղաք է մտել Հիսուս Նազովրեցին: Ոսկե դարպասները այլևս փակ են՝ մինչև Հիսուսի վերադարձը: Երուսաղեմի ևս մեկ առեղծված՝ Ոսկե դարպասների առաջ՝ պարսպի ամբողջ երկայնքով խաչակիրների, հին ու նոր զինվորների գերեզմաններ են: Զինվորներ, ում հոգիները պիտի պաշտպանեն Երուսաղեմը ու որևէ մեկին, անգամ Հիսուսին, քաղաք չթողնեն: Սպիտակ քաղաք Երուսաղեմը պարսպապատ է: Գուցե ա՞յդ պատճառով է պարսպապատ հրեայի հոգին: Այսքան դարպասների, այսքան պարիսպների ու այսքան պատմության մեջ ապրելը պատյանում է կյանքդ ու քեզ պարտադրում իր գոյությունը, որտեղից էլ գաս ու ուր էլ գնաս: Ով էլ լինես:

***

Սուրբ Աստվածածնի տաճարը Երուսաղեմում այն վայրն է, որտեղ քեզ միանգամից համակում է հանգստությունը: Դրսից գուցե անշուք, Երուսաղեմի սպիտակ քարի մեջ տեղ-տեղ սև երանգներով, հազարամյակների մեջ կառուցված, ավերված, նորից կառուցված, ավերված ու նորից կառուցված: Այս բառերը Նարեկ սարկավագի շուրթերից, որ Երուսաղեմի մասին գիտի, թվում է, ամեն ինչ, այս օրերին հնչել են ու հնչել: 48 աստիճան քեզ վար են տանում՝ մինչև Սուրբ Կույսի գերեզմանը: Աշխարհի ամենատարբեր լեզուներով նրա գերեզմանաքարի վրա գրություններ են թողնվում ամեն օր: Ու ես չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ այս սքանչելի տաճարն անվանել գերեզմանատեղի, որովհետև հինգերորդ դարում կառուցված, ութերորդում ավերված, հետո նորից կառուցված այս եկեղեցին հիշատակի տաճար է՝ Սուրբ կույսը համբարձվել է նաև մարմնով: Նրան երկինք է տարել որդին: Դեպի Աստվածածնի գերեզմանատեղի տանող աստիճանների աջ ու ահյակ մատուռներում հանգչում են՝ աջում Աստվածածնի հայրը՝ Հովակիմը, մայրը՝ Աննան, ձախում՝ Հովսեփը: Եկեղեցին այսօր հայ-հունական է: Դեպի լեռան խորքը գնացող այս տաճարում ապրում է հանգստությունը և, եթե դու որոնում ես քեզ, այստեղ կգտնես քո անդորրը: Հոգու անդորրը:

***

Սպիտակ սալաքարերով ճանապարհի մի քանի ոլորան, ու դու Գեթսեմանի պարտեզում ես, ձիթենիների հազարամյա ոլորապտույտներով ճյուղերը պտղաբերում են մինչև այսօր: Նրանք տեսել են Հիսուսին, Հուդային ու առաքյալներին: Այս ծառերի տակ են քուն մտել առաքյալները, երբ Հիսուսը խնդրել է նրանց արթուն մնալ ու աղոթել: Ֆրանցիսկյանների եկեղեցու բակում փայլուն ու տպավորիչ մի քարաբեկոր կա՝ Հիսուսի վերջին աղոթքի քարը: Ես չգիտեմ՝ արև ու քամի, ձիթենի ու պատմություն ներծծած այս քարը իրո՞ք հենց Հիսուսի ինքն իր ու իր Հոր հետ մենակության վկան է, վերջին վկան, բայց Նարեկ սարկավագը այնքան համոզիչ է արտաբերում Հիսուսի խոսքերը, հետո համբուրում քարը, որ չհավատալը մեղք է: Ֆրանցիսկյանների եկեղեցին անուն ունի՝ Բոլոր ազգերի եկեղեցի, որ թարգմանաբար նշանակում է Հիսուսի պատգամը իր աշակերտներին՝ գնացեք և աշխարհի բոլոր ազգերին տարեք ճշմարտության խոսքը: Հետո Ղպտիների «Հայր մեր» եկեղեցին է, որ իր պատերին ունի 150 լեզուներով «Հայր մերը», հայերենը երրորդն է:

***

Ամենադաժանը պայծառ արևի ու անսպասելի քամու մեջ խրվեց Համբարձման լեռը: Այստեղից է Հիսուսը հեռացել, փոքրիկ մատուռում նրա երկրային վերջին ոտնահետքերը պահպանած քարը կա: Ու եթե դու ուզում ես տեսնել այդ քարը, դու պիտի մտնես մզկիթ, որովհետև ժամանակին Համբարձման լեռան վրա հայկական հոյակերտ տաճարը, Հեղինե թագուհու ձեռքով կառուցած, քանդվել է քրիստոնյաների ձեռքով: Երբ 1820-ին տաճարի գմբեթը փլվեց երկրաշարժից, Երուսաղեմի օրվա տեր թուրքերը որոշեցին պարզել՝ ու՞մն է եկեղեցին, որ թույլ տան կառուցել: Հայերը հիմնավորեցին իրենց իրավունքը ու կառուցեցին եկեղեցին, հետո հույներն ու լատինները գնացին թուրքերի դուռը ու հայտարարեցին, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել, եղել է մզկիթ: Ու Հիսուսի վերջին ոտնահետքը մզկիթում ստանում է բոլորովին այլ խորհուրդ՝ քրիստոնեությունը իր հզորության մեջ այնքան էր թուլացել, որ նոր ասպարեզ եկող ազգերը պիտի իրենց նոր կրոնն ունենային: Բայց որովհետև ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չէ, Հիսուսի նվիրական ոտնահետքերով ամենաուղիղ ու ամենախորհրդանշական ճանապարհով ի հայտ եկավ մահմեդականությունը: Եվ ամեն տարի հայ հոգևորականները Համբարձման լեռան վրա պղծյալ խորանի կարգ են անցկացնում՝ մինչև ժամանակները կամ վերադառնան իրենց ելակետին, կամ հասնեն վերջակետին:

***

Մայիսի 7-ին Հուդայի անապատի միջով, բեդվինների բնակավայրերի կողքով, ձախից ունենալով աշխարհի ամենահին Երիքով քաղաքը, ճանապարհը տանում է դեպի սահման՝ սահման Հորդանանի հետ: Գետը փափուկ է, ինչպես միայն ինքը կարող է լինել: Ընկղմվելով Հորդանանի ջրերի մեջ՝ լիովին հասկանում ես ոչ միայն Հովհաննես Մկրտչին, այլև մկրտված Հիսուսին: Հետո հասկանում ես նաև մեկ այլ առեղծված՝ ինչու՞ է ջուրը միակ նյութն աշխարհում երեք վիճակներով՝ սառույց, ջուր, գոլորշի: Ինչու՞ է միայն ջրին տրված լինել երկնքում, երկրի վրա ու հողի տակ: Իսկ գուցե չես հասկանում ջրի առեղծվածը, գուցե ջուրն այսօր էլ Աստծո հետ իրական կապն է՝ աղոթքից ոչ պակաս հզոր ու հասանելի: Հորդանանի փափուկ ջրերի մեջ ջուրը կարծես չի շարժվում, ու դու իրոք ընկղմվում ես հավերժության մեջ՝ հանդիպելու քո անցյալի, ներկայի ու ապագայի առեղծվածներին, որոնք հասկանալը նույնքան անհնար է, որքան հնարավոր: Եթե ջուրը ցանկանա: Եթե Տերը կամենա:

Երբ ուխտավորի շապիկով երեք անգամ սուզվում եմ Հորդանանի ջրերում, որ կաթի նման փափուկ են, դադարում եմ մտածել, ուզում եմ պարզապես զգալ՝ արևը, ջուրը, քամին, ինձ՝ տիեզերքի կենտրոնում, որտեղ մարդը համատիեզերական միասնության մաս է, ու՝ զգում եմ, որ չեմ ուզում Հորդանանից դուրս գալ: Գուցե նաև այն պատճառով, որ ջրում կորցնում ես սեփական մարմնիդ ծանրությունը ու քեզ թվում է՝ ուզենաս՝ ճախրելու ես

***

Սոդոմ և Գոմոր քաղաքները այսօր չկան, կա նորից ջուր՝ Մեռյալ ծովի տեսքով, որի ջրի բաղադրությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են հրաբխային կրակի մասնիկներ, իսկ այս վայրերում հրաբուխ չի գործել երբեք: Գուցե հենց այստեղ է Ղովտի կինը, իմանալով հանդերձ ինչ գին է ունենալու իր համար ակնթարթային հետահայացը, շրջվել դեպի հրդեհված Սոդոմ ու Գոմորը, որ իր հայրենիքն էր: Ղովտի կինը դարձել է աղե արձան: Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի ծովն է: Անապատի մեջ: Չունի սկիզբ ու չունի վերջ: Ինքն իրեն է սկսում ու ինքն իրենով վերջանում է: Ափեափ կարող ես անցնել, եթե չխրվես տիղմի մեջ, իսկ եթե խրվես, ալիքները քեզ կմաքրեն ու դու աղաջրից դուրս կգաս մետաքսի ու ատլասի պես փայլուն ու փափուկ: Շնորհակալություն Ղովտի կնոջը: Բայց Մեռյալ ծովում լողալը աշխարհի ամենադժվար գործերից է: Ճիշտ է՝ չես սուզվում, բայց նաև զգում ես, որ ջուրը ծանր է: Ծովափին իրենց տիղմով պատած զբոսաշրջիկներ են, որ պառկել ու արևի, քամու լոգանք են ընդունում: Ասում են, որ Մեռյալ ծովի տիղմը բուժիչ է: Չգիտեմ, բայց մի քանի ջրի շիշ լցնում եմ այդ տիղմով, որ բերեմ Երևան: Ինչու՞ ոչ:

***

Ընդամենը մեկ ժամից բլուր-բլուր կիտված անապատի ու արմավենիների օազիսների միջով ճանապարհը վերադարձում է սուրբ քաղաք, ու քեզ թվում է յոթ դարպասներից որով էլ մտնես, Երուսաղեմը բոլորովին այլ քաղաք է լինելու քեզ համար, որովհետև Հորդանանի ջրերով ու Մեռյալ ծովի ալիքներով անցնելուց հետո ինքդ արդեն բոլորովին այլ ես:

Սա պատմություն է մի երկրի մասին, որն ապրում է իր պարսպապատ պատմության մեջ՝ պարսպապատ հոգով: Եվ այդ հոգու աղոթքի մեջ այնքան սովորական ու առօրեական է խրվում ազանը, որ հասկանում ես՝ առանց պարիսպների այս քաղաքում ապրել հնարավոր չէ, ամենաանառիկ պարիսպները, որ հնարավոր չէ քանդել, մարդու հոգու մեջ են:

Իսկ Ոսկե դարպասները բացվելու են: Միևնույն է, բացվելու են ու հենց այդ օրը քանդվելու են ամենաանառիկ պարիսպները:

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Մաս Գ

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը: Երուսաղեմում օտարերկրացու ամբողջ կյանքն անցնում է արաբական շուկայի միջով: Ուղղակիորեն: Որովհետև անգամ սուրբ Հարության տաճար գնում ես արաբական շուկայի միջով: Իսկ սուրբ Հարության տաճարին համարյա պատկից Օմարի մզկիթն է: Անհեթեթ կապույտ, բացարձակապես անամպ երկնքի տակ Սողոմոնի պալատից պահպանված միակ պատն է, որի տակ հրեաները աղոթում են իրենց Աստծուն, որ վերականգնվի Սողոմոնի տաճարը: Սա բոլոր հրեաների ընդհանրական աղոթքն է, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր աղոթքը՝ անհատականը: Հրեաները աղոթում են անհեթեթ, անամպ, բացարձակ կապույտ երկնքի ու նույնքան բացարձակ արևի տակ, և նրանց Աստվածը լսում է նրանց աղոթքը: Այլապես չէր լինի Իսրայելը: Նույնքան հավանական է, որ կատարվում են նրանց անհատական ցանկությունները, որովհետև պատը միշտ ունի իր աղոթողները և բոլոր հնարավոր ու անհնար ճեղքերը երկտողներով են պատված: Ու՝ ոչ միայն հրեաների: Լացի պատը Երուսաղեմի խորհրդանիշներից է, որ հավերժական է, ինչպես Սուրբ հողը: Բայց Լացի պատը Երուսաղեմի հրեաների առանձին կյանքի պատմությունն է, հայերին մասնավորապես հորդորվում է Լացի պատ չգնալ ու որևէ ցանկություն չվստահել Սողոմոնի պալատի պահպանված պարսպին, որովհետև Աստված կարդում է մարդկանց ոչ թե նամակները, այլ՝ հոգիները: Իհարկե, այդպես է, բայց մարդկանց միշտ էլ պետք են խորհրդանիշներ ու խաղալիքներ: Հոգևոր խաղալիքի տարբերակ է Լացի պատը, որ բաժանված է առանձին հատվածների՝ ձախը տրված է տղամարդկանց, աջը՝ կանանց: Հրեաների Աստվածը կանանց ու տղամարդկանց համատեղ աղոթքները չի ընդունում:

Ես աջս հպեցի միլիոնավոր մարդկանց ամենա-ամենա-ամենա ցանկություններին հաղորդակից ու աջակից սպիտակ քարին, ուզում էի զգալ քարը: Հակառակ կիզիչ արևին քարը սառն էր, հետո մի քանի ժամ աջիս միջով ալիքներ էին անցնում՝ սպիտակ պատի՞ց, բացարձակ արևի՞ց, թե՞ բացարձակ կապույտ ու բացարձակ անամպ երկնքից, չգիտեմ: Պատի մոտ ցանկություն էլ չունեի, իմ Աստվածը հրեաների Աստվածը չէ:

***

Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ: Մենք գնացինք դեպի տաճար մի ճանապարհով, որտեղ ամփոփված էին հին գերեզմաններ` հռոմեական ժամանակների, իսկ գուցե ավելի վաղ: Պատկերացնու՞մ եք` այդ գերեզմանոցով գուցե անցել է Պոնտացի Պիղատոսը, իսկ գուցե չի անցել, որովհետև նրա ժամանակներում հռոմեացիներն իրենց հանգուցյալներին այրում էին Հուլիոս Կեսարի սահմանած ծիսակարգով: Բայց գերեզմանները կան և ֆոսֆորային փայլ չէին արձակում` դարերն իրենց գործն արել են: Սուրբ Հարության տաճարը Գողգոթայի լեռան վրա լուսարձակում է ուժ ու հավերժության այնպիսի հզոր ալիք, որ դու պարզապես քեզ մաս ես զգում 21 դարի պատմության, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մ.թ. 33 թվականին, չի ավարտվել մինչև հիմա: Եթե իրականում հանդգնություն ու համարձակություն ունենանք մեզ խոստովանել, Հիսուսի խաչելության և հարության պատմությունը, ի վերջո, մեր բոլորի պատմությունն է ու հենց դա է քրիստոնեության անանց ֆենոմենն ու հզորության աղբյուրը` մենք բոլորս մեր կյանքն ապրում ենք փորձությունների, հաղթահարումի, վերածնունդի միջով, կամ կանգ ենք առնում այդ եռանկյունու որևէ անկյունում, բայց դա ևս պատմություն է, որ արժանի է հարգանքի:

Սուրբ Հարության տաճարի ամեն քարը ու ամեն սանտիմետրը ունի իր պատմությունը, ունի իր գաղտնիքները, որոնք, համոզված եղեք, դեռ չեն բացահայտվել: Եվ խնդիրն այն չէ, որ ամեն սերունդ իր համար է իրականությունն իմաստավորում ու իր արժեհամակարգն է բերում, բնավ, խնդիրն այն է, որ մարդկությունը բոլոր ժամանակներում ու ամեն օր կարիք ունի անակնկալների, հայտնությունների, հրաշքների, ու այդ եռանկյունում անցնում է մեր կյանքը` զգում ենք, թե ոչ, հասկանում ենք, թե ոչ, ենթադրում ենք, թե մնում ենք խուլ մեր զգայարանների ու մեր ենթագիտակցության առաջ: «Վերջապես տեսա», վկայում է արձանագրությունը` ընդամենը լատինատառ երկու բառ, որը, սակայն վերաբերում է այն անձավին, որտեղ երեք օր ամփոփված է եղել Հիսուսի մարմինը, և այդ անձավը գտնվում է տաճարի հայկական մասում: Հայկական մասում է նաև այն անձավը, որտեղ ամփոփված է եղել Հիսուսի խաչը` նախքան վերագտնելը, և միակտուր գորշագույն ժայռի այդ հատվածը կարմիր է: Իհարկե կա նաև այլ բացատրություն` ապարի մեջ մեծ է երկաթի պարունակությունը, բայց ո՞վ ասաց, որ պատահաբար է հենց այդ հատվածի մեջ մեծ երկաթի պարունակությունը: Գողգոթան մեր թվարկությունից առաջ և մեր թվարկության առաջին երեսնամյակում եղել է քարհանք, որտեղից հատված քարերով Հերովդեսը կառուցել է իր տաճարները և ամրոցները: Փաստորեն քաղաքը, որ հետո պիտի կոչվեր Երուսաղեմ: Ես չեմ պատմի հրաշալի ու հազարամյակներով հայտնի իրադարձությունները, անիմաստ է, բայց ականատեսի ու մասնակցի իրավունքով ես վկայում եմ` պատմությունը շարունակվում է: Բոլորի ու յուրաքանչյուրի համար:

…Չեմ կարող չասել, որ դեպի սուրբ Հարության տաճար տանող ճանապարհին կան նաև մզկիթներ, և դա էլ մեր բոլորի պատմությունն է, ու երբ վերևից ես նայում Երուսաղեմին, խաչերի ու կիսալուսինների միահյուսում է: Տաբուներ ունեցողները թող մտածեն նաև այս մասին ու այն մասին, որ հրեաների համար չէ միայն իրենց Լացի պատը, որի առաջ նրանք աղոթում են, որ Սողոմոնի տաճարը վերականգնվի, որի միայն պարիսպն է պահպանվել, ու հրեաները շարված են այդ պարսպի տակ մշտապես: Քանի՞ պարիսպ է մնացել մեր տաճարներից, որի հիշատակը մենք հարգել գիտենք:

***

Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը: Հետո՝ Առյուծի, հետո Ստեփանոսի, հետո՝ Նոր: Ու դարպասների դարպասը՝ Ոսկե դարպասը, որից այս քաղաքը Երուսաղեմ դարձնելու համար Պոնտացի Պիղատոսի կուսակալության և Հովսեփ Կայիափայի քահանայապետության օրոք, քաղաք է մտել Հիսուս Նազովրեցին: Ոսկե դարպասները այլևս փակ են՝ մինչև Հիսուսի վերադարձը: Երուսաղեմի ևս մեկ առեղծված՝ Ոսկե դարպասների առաջ՝ պարսպի ամբողջ երկայնքով խաչակիրների, հին ու նոր զինվորների գերեզմաններ են: Զինվորներ, ում հոգիները պիտի պաշտպանեն Երուսաղեմը ու որևէ մեկին, անգամ Հիսուսին, քաղաք չթողնեն: Սպիտակ քաղաք Երուսաղեմը պարսպապատ է: Գուցե ա՞յդ պատճառով է պարսպապատ հրեայի հոգին: Այսքան դարպասների, այսքան պարիսպների ու այսքան պատմության մեջ ապրելը պատյանում է կյանքդ ու քեզ պարտադրում իր գոյությունը, որտեղից էլ գաս ու ուր էլ գնաս: Ով էլ լինես:

***

Սուրբ Աստվածածնի տաճարը Երուսաղեմում այն վայրն է, որտեղ քեզ միանգամից համակում է հանգստությունը: Դրսից գուցե անշուք, Երուսաղեմի սպիտակ քարի մեջ տեղ-տեղ սև երանգներով, հազարամյակների մեջ կառուցված, ավերված, նորից կառուցված, ավերված ու նորից կառուցված: Այս բառերը Նարեկ սարկավագի շուրթերից, որ Երուսաղեմի մասին գիտի, թվում է, ամեն ինչ, այս օրերին հնչել են ու հնչել: 48 աստիճան քեզ վար են տանում՝ մինչև Սուրբ Կույսի գերեզմանը: Աշխարհի ամենատարբեր լեզուներով նրա գերեզմանաքարի վրա գրություններ են թողնվում ամեն օր: Ու ես չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ այս սքանչելի տաճարն անվանել գերեզմանատեղի, որովհետև հինգերորդ դարում կառուցված, ութերորդում ավերված, հետո նորից կառուցված այս եկեղեցին հիշատակի տաճար է՝ Սուրբ կույսը համբարձվել է նաև մարմնով: Նրան երկինք է տարել որդին: Դեպի Աստվածածնի գերեզմանատեղի տանող աստիճանների աջ ու ահյակ մատուռներում հանգչում են՝ աջում Աստվածածնի հայրը՝ Հովակիմը, մայրը՝ Աննան, ձախում՝ Հովսեփը: Եկեղեցին այսօր հայ-հունական է: Դեպի լեռան խորքը գնացող այս տաճարում ապրում է հանգստությունը և, եթե դու որոնում ես քեզ, այստեղ կգտնես քո անդորրը: Հոգու անդորրը:

***

Սպիտակ սալաքարերով ճանապարհի մի քանի ոլորան, ու դու Գեթսեմանի պարտեզում ես, ձիթենիների հազարամյա ոլորապտույտներով ճյուղերը պտղաբերում են մինչև այսօր: Նրանք տեսել են Հիսուսին, Հուդային ու առաքյալներին: Այս ծառերի տակ են քուն մտել առաքյալները, երբ Հիսուսը խնդրել է նրանց արթուն մնալ ու աղոթել: Ֆրանցիսկյանների եկեղեցու բակում փայլուն ու տպավորիչ մի քարաբեկոր կա՝ Հիսուսի վերջին աղոթքի քարը: Ես չգիտեմ՝ արև ու քամի, ձիթենի ու պատմություն ներծծած այս քարը իրո՞ք հենց Հիսուսի ինքն իր ու իր Հոր հետ մենակության վկան է, վերջին վկան, բայց Նարեկ սարկավագը այնքան համոզիչ է արտաբերում Հիսուսի խոսքերը, հետո համբուրում քարը, որ չհավատալը մեղք է: Ֆրանցիսկյանների եկեղեցին անուն ունի՝ Բոլոր ազգերի եկեղեցի, որ թարգմանաբար նշանակում է Հիսուսի պատգամը իր աշակերտներին՝ գնացեք և աշխարհի բոլոր ազգերին տարեք ճշմարտության խոսքը: Հետո Ղպտիների «Հայր մեր» եկեղեցին է, որ իր պատերին ունի 150 լեզուներով «Հայր մերը», հայերենը երրորդն է:

***

Ամենադաժանը պայծառ արևի ու անսպասելի քամու մեջ խրվեց Համբարձման լեռը: Այստեղից է Հիսուսը հեռացել, փոքրիկ մատուռում նրա երկրային վերջին ոտնահետքերը պահպանած քարը կա: Ու եթե դու ուզում ես տեսնել այդ քարը, դու պիտի մտնես …մզկիթ, որովհետև ժամանակին Համբարձման լեռան վրա հայկական հոյակերտ տաճարը, Հեղինե թագուհու ձեռքով կառուցած, քանդվել է քրիստոնյաների ձեռքով: Երբ 1820-ին տաճարի գմբեթը փլվեց երկրաշարժից, Երուսաղեմի օրվա տեր թուրքերը որոշեցին պարզել՝ ու՞մն է եկեղեցին, որ թույլ տան կառուցել: Հայերը հիմնավորեցին իրենց իրավունքը ու կառուցեցին եկեղեցին, հետո հույներն ու լատինները գնացին թուրքերի դուռը ու հայտարարեցին, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել, եղել է մզկիթ: Ու Հիսուսի վերջին ոտնահետքը մզկիթում ստանում է բոլորովին այլ խորհուրդ՝ քրիստոնեությունը իր հզորության մեջ այնքան էր թուլացել, որ նոր ասպարեզ եկող ազգերը պիտի իրենց նոր կրոնն ունենային: Բայց որովհետև ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չէ, Հիսուսի նվիրական ոտնահետքերով ամենաուղիղ ու ամենախորհրդանշական ճանապարհով ի հայտ եկավ մահմեդականությունը: Եվ ամեն տարի հայ հոգևորականները Համբարձման լեռան վրա պղծյալ խորանի կարգ են անցկացնում՝ մինչև ժամանակները կամ վերադառնան իրենց ելակետին, կամ հասնեն վերջակետին:

***

Մայիսի 7-ին Հուդայի անապատի միջով, բեդվինների բնակավայրերի կողքով, ձախից ունենալով աշխարհի ամենահին Երիքով քաղաքը, ճանապարհը տանում է դեպի սահման՝ սահման Հորդանանի հետ: Գետը փափուկ է, ինչպես միայն ինքը կարող է լինել: Ընկղմվելով Հորդանանի ջրերի մեջ՝ լիովին հասկանում ես ոչ միայն Հովհաննես Մկրտչին, այլև մկրտված Հիսուսին: Հետո հասկանում ես նաև մեկ այլ առեղծված՝ ինչու՞ է ջուրը միակ նյութն աշխարհում երեք վիճակներով՝ սառույց, ջուր, գոլորշի: Ինչու՞ է միայն ջրին տրված լինել երկնքում, երկրի վրա ու հողի տակ: Իսկ գուցե չես հասկանում ջրի առեղծվածը, գուցե ջուրն այսօր էլ Աստծո հետ իրական կապն է՝ աղոթքից ոչ պակաս հզոր ու հասանելի: Հորդանանի փափուկ ջրերի մեջ ջուրը կարծես չի շարժվում, ու դու իրոք ընկղմվում ես հավերժության մեջ՝ հանդիպելու քո անցյալի, ներկայի ու ապագայի առեղծվածներին, որոնք հասկանալը նույնքան անհնար է, որքան հնարավոր: Եթե ջուրը ցանկանա: Եթե Տերը կամենա:

Երբ ուխտավորի շապիկով երեք անգամ սուզվում եմ Հորդանանի ջրերում, որ կաթի նման փափուկ են, դադարում եմ մտածել, ուզում եմ պարզապես զգալ՝ արևը, ջուրը, քամին, ինձ՝ տիեզերքի կենտրոնում, որտեղ մարդը համատիեզերական միասնության մաս է, ու՝ զգում եմ, որ չեմ ուզում Հորդանանից դուրս գալ: Գուցե նաև այն պատճառով, որ ջրում կորցնում ես սեփական մարմնիդ ծանրությունը ու քեզ թվում է՝ ուզենաս՝ ճախրելու ես…

***

Սոդոմ և Գոմոր քաղաքները այսօր չկան, կա նորից ջուր՝ Մեռյալ ծովի տեսքով, որի ջրի բաղադրությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են հրաբխային կրակի մասնիկներ, իսկ այս վայրերում հրաբուխ չի գործել երբեք: Գուցե հենց այստեղ է Ղովտի կինը, իմանալով հանդերձ ինչ գին է ունենալու իր համար ակնթարթային հետահայացը, շրջվել դեպի հրդեհված Սոդոմ ու Գոմորը, որ իր հայրենիքն էր: Ղովտի կինը դարձել է աղե արձան: Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի ծովն է: Անապատի մեջ: Չունի սկիզբ ու չունի վերջ: Ինքն իրեն է սկսում ու ինքն իրենով վերջանում է: Ափեափ կարող ես անցնել, եթե չխրվես տիղմի մեջ, իսկ եթե խրվես, ալիքները քեզ կմաքրեն ու դու աղաջրից դուրս կգաս մետաքսի ու ատլասի պես փայլուն ու փափուկ: Շնորհակալություն Ղովտի կնոջը: Բայց Մեռյալ ծովում լողալը աշխարհի ամենադժվար գործերից է: Ճիշտ է՝ չես սուզվում, բայց նաև զգում ես, որ ջուրը ծանր է: Ծովափին իրենց տիղմով պատած զբոսաշրջիկներ են, որ պառկել ու արևի, քամու լոգանք են ընդունում: Ասում են, որ Մեռյալ ծովի տիղմը բուժիչ է: Չգիտեմ, բայց… մի քանի ջրի շիշ լցնում եմ այդ տիղմով, որ բերեմ Երևան: Ինչու՞ ոչ:

***

Ընդամենը մեկ ժամից բլուր-բլուր կիտված անապատի ու արմավենիների օազիսների միջով ճանապարհը վերադարձում է սուրբ քաղաք, ու քեզ թվում է յոթ դարպասներից որով էլ մտնես, Երուսաղեմը բոլորովին այլ քաղաք է լինելու քեզ համար, որովհետև Հորդանանի ջրերով ու Մեռյալ ծովի ալիքներով անցնելուց հետո ինքդ արդեն բոլորովին այլ ես:

…Սա պատմություն է մի երկրի մասին, որն ապրում է իր պարսպապատ պատմության մեջ՝ պարսպապատ հոգով: Եվ այդ հոգու աղոթքի մեջ այնքան սովորական ու առօրեական է խրվում ազանը, որ հասկանում ես՝ առանց պարիսպների այս քաղաքում ապրել հնարավոր չէ, ամենաանառիկ պարիսպները, որ հնարավոր չէ քանդել, մարդու հոգու մեջ են:

Իսկ Ոսկե դարպասները բացվելու են: Միևնույն է, բացվելու են ու հենց այդ օրը քանդվելու են ամենաանառիկ պարիսպները:

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона


АФК «Система» планирует модернизировать Вологодский текстильный комбинат

Крупный российский туроператор начал продажи туров в Таиланд со скидками 15%

Mishel Dar и его главный хит лета: «Лети»

Токсиколог Кутушов назвал признаки теплового удара и правила первой помощи


'Hum bhi insaan hain': Pakistan allrounder Imad urges calm

Vavada Casino: a Leader in the Online Gaming Industry

Inside wicked world of ‘skinny scams’ as Ozempic and weight loss drug fraud attempts rise into the hundreds of thousands

Bradley Wiggins accused of ‘trashing’ posh VW campervan as pals say bankrupt cyclist has sold his medals and shirts


ТСМ реконструирует участок трассы М-1 «Беларусь»

Белые ночи Беломорья....

В центре Орла машина сбила двух пешеходов

В Екатеринбурге начался второй этап опрессовок


To create its cast of Baldur's Gate 3 companions, Larian came up with 'hundreds and hundreds' of character concepts: 'It was a huge, huge list'

Гайд по Earn to Die Rogue: мифические предметы, билды и режимы

Мафия-НН: С юных ногтей будем учиться вгрызаться в двери, закрывающие ментальные миры.

Для Summoners Kingdom: Goddess проходит пробный запуск на Android


Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження


Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий




Собянин предупредил москвичей о ливнях и возможном формировании смерчей 20 июня

Политолог Марков: Джефф Монсон принял ислам в Москве

Проект Детского радио – победитель второго грантового конкурса Президентского фонда культурных инициатив

Более 40 новых автобусов закупят в «Мострансавто» Мытищ до конца года


Первый московский «небоскрёб»: доходный дом Афремова на Садовой–Спасской улице. 1905 год

Семь китайских банков начали принимать платежи из ...

Помощь при переезде в рамках программы реновации в ТиНАО получили около двух тысяч семей

Хедлайнеры добра. Стали известны лучшие социальные проекты России


Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»


Первый московский «небоскрёб»: доходный дом Афремова на Садовой–Спасской улице. 1905 год

Будущее за ЦифроТрансформацией: объявлены лауреаты Премии Digital Leaders-2024

В Подмосковье сделали третье воскресенье сентября праздничным днем

Москва. Народная приемная КПРФ в ВАО. Депутат Госдумы Сергей Обухов помог москвичке добиться справедливости


Музыкальные новости

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3

Александр Розенбаум проиграл суды коммунальщикам на 386 тысяч рублей

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ



Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.

В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника

Как Россия уступила Азербайджану значительные территории Дагестана и два села


Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

МОК не допустил до Олимпиады сильнейших борцов и тхэквондистов из России


Бесплатный билет в музеи Зеленоградска от «ПАРАDOX» и BelkaCar

Фест, байк, рок-н-ролл. Как в Москве отметили День мотоциклиста

Движение на участке Боровского шоссе приостановлено из-за сверхинтенсивных осадков

В Москве движение на участке Боровского шоссе перекрыли из-за осадков


ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


ПМЭФ-2024: премиальный бренд HONGQI представил на Форуме свои флагманские и новые модели

Зачем Марина Александрова уехала из Москвы в сибирскую глушь




Врач-дерматолог Мадина Байрамукова: что делать с "мурашками» на коже

В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника

В Москве убийца пожилых инвалидов засунул сборник нот в тело жертвы

Сеть клиник «Будь Здоров» запустила собственное мобильное приложение для пациентов



Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады




Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве

Собянин рассказал о росте турпотока из Китая

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Российские компании придерживаются собственного подхода в ESG

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП


Синоптик Шувалов рассказал, что смерчи практически невозможно прогнозировать

Семь китайских банков начали принимать платежи из ...

Незаконная свалка в Дмитровском округе нанесла ущерб нарушителям в 650 тыс рублей

Будущее за ЦифроТрансформацией: объявлены лауреаты Премии Digital Leaders-2024


Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области

Ниже воды: как идет обновление подводного флота России

Преподаватель из Архангельска вышла в финал международного конкурса «Педагогическое начало – 2024»

Актера Игоря Меркулова похоронят на Николо-Архангельском кладбище


Выставка-посвящение «Первая дама советской скульптуры»

В Симферополе пройдёт спектакль-акция «Подаренная жизнь»

Фольклорно-литературная программа «Сказки детства, полные чудес, нас уводят в царство тридесятое»

Аварийное отключение электроэнергии произошло почти в тридцати населенных пунктах Крыма


Новое оборудование для реабилитации поступило в больницу Солнечногорска

В Москве в июне зафиксировали самый низкий за 15 лет уровень безработицы

Le Monde diplomatique: Запад переоценил влияние санкций, а Россию спасло «военное кейнсианство»

Два участка в Даниловском районе реорганизуют по городской программе












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса






Депутат Барсуков выступил на 88-м заседании МОД

МВД потребовало ареста экс-совладельца компании "Трансфин-М" Тайчера

Подрядчик приступил к устройству котлована нового корпуса школы в Ногинске

Жителей столицы попросили не выходить на улицу во время ливня