Добавить новость
ru24.net
Медиамакс
Июнь
2024
1
2
3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17 18 19 20 21 22
23
24 25 26 27 28 29
30

Եվան եւ Միրոսլավան. Տուն վերադարձի հույսն ու սիրելի դպրոցի կարոտը

0

Նախագիծն իրականացրել են Մեդիամաքսն ու Batumelebi & Netgazeti-ն՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

14-ամյա Եվայի կապույտ աչքերը ժպտում են՝ փորձելով թաքցնել մյուս հույզերը։

«Ես Արցախից եմ, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից», - ծանոթանում ենք։

Այժմ նա Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի 8-րդ դասարանում է սովորում։

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023թ. դեկտեմբերի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության դպրոցներում, ընդհանուր առմամբ, սովորում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար աշակերտ։

Ամռան սկզբին դատարկվող դպրոցում Եվայի հետ զրուցում ենք ընկերության, կարոտի ու տան մասին։ «Մեծական» զրույց է ստացվում, պարբերաբար հուզվում ենք ու որոշում՝ զգացմունքները թաքցնել պետք չէ, նույնիսկ՝ շատ սիրուն, կապույտ աչքերի հետեւում։

Վարդերով տան բակն ու ընկերական զրույցներն «ամեն ինչից»

«Տանը չորս երեխա ենք։ Երկու տարով փոքր եղբայր ունեմ, 6-րդ դասարանում է սովորում ու զույգ քույր-եղբայր։ Իրենք էլ 5-րդ դասարանում են։ Մայրս ռուսաց լեզվի  ուսուցչուհի է, հայրս զբաղվում է հողագործությամբ», - պատմում է Եվան ու ավելացնում.

«Զույգ քույրս-եղբայրս գնում են այն դպրոց, որտեղ մաման հիմա դասավանդում է, իսկ մյուս եղբայրս ինձ հետ նույն դպրոցում է։ Նա ավելի հեշտ է հարմարվում»։

«Իսկ դո՞ւ», - ուզում եմ հարցնել, բայց փոխարենը խնդրում եմ, որ իր հետաքրքրությունների մասին պատմի.

«Երրորդ դասարանից սկսած անգլերենի խմբակների եմ հաճախում, ուզում եմ թարգմանչուհի դառնալ։ Ամռան ընթացքում անգլերենով գիրք եմ կարդալու ու ֆիլմեր դիտեմ։ Անգլերենից բացի, հանրահաշիվն էլ եմ սիրում, հայոց լեզուն։ Բերդաշենում շատ լավ դպրոց ունեինք, հաճույքով էի գնում ու լավ սովորում բոլոր առարկաները»։

Խնդրում եմ, որ գյուղի, իրենց տան մասին պատմի.

«Տունը շատ լավն էր, գեղեցիկ մեծ բակ ունեինք՝ վարդերով զարդարված։ Պատրաստվում էինք վերանորոգել, բայց չհասցրինք։ Գյուղն էլ մեր շրջանում ամենամեծն էր՝ բազմաթիվ տեսարժան վայրերով։ Ամառները հաճախ էինք ընկերներով հավաքվում ու գնում դրանք տեսնելու։ Կամ էլ խաղում էինք դպրոցի բակում, հետո հատապտուղներ հավաքում, հոգնում, նստում մի տեղ ու զրուցում ամեն ինչից»։

Ասում է՝ հիմա էլ է փորձում պահել կապն ընկերների հետ, բայց միայն համացանցով.

«Ամենամոտ ընկերուհիս Վանաձորում է։ Մյուսը՝ Երեւանում՝ Էրեբունի համայնքում։ Շատերը Հոկտեմբերյանում են, Աբովյանում, ամեն տեղ կան»։

«Այնտեղ էինք ու ավելի լավ էր»

2022թ. դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Արցախը՝ կտրելով ՀՀ-ի ու ամբողջ աշխարհի հետ կապող միակ՝ «կյանքի ճանապարհը»: Այսպիսով տարածաշրջանը զրկվեց սննդի, դեղորայքի, առաջնային անհրաժեշտության այլ պարագաների, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումից:

Եվան հիշում է՝ դպրոցական դասերը չեն ընդհատվել նույնիսկ բլոկադայի ընթացքում.

«Ուղղակի ավելի կարճ էին տեւում։ Ցուրտ էր, ուտելիքի պակաս կար։ Ես ամենաշատը քաղցրավենիքն էի կարոտում»։

-Քաղցրակեր ես հա՞, - հարցնում եմ։

-Մի՜ քիչ, - ամաչկոտ ժպտում է Եվան ու ավելացնում.

«Հայրս հող էր մշակում, հացի համար հերթ էինք կանգնում, շատ բան չկար, բայց չէինք բողոքում։ Այնտեղ էինք ու ավելի լավ էր»։

«Պինդ բռնեցի քրոջս ձեռքն ու վազեցինք նկուղ»

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ընտանիքի երեխաները մայրիկի հետ տարհանվել են գյուղից, ժամանակավոր բնակվել ՀՀ Արտաշատ համայնքում։

2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը նրանց համար սկսվել է դպրոցում.

«Այդ օրն առավոտյան լավ տրամադրությամբ արթնացանք, որ գնանք դպրոց։ Երեք ժամ անելուց հետո, մեզ տուն ուղարկեցին։ Ես, քույրս ու դասընկերուհիներս դպրոցից տուն էինք քայլում, երբ սկսեցին հրետակոծել մեր գյուղը։ Առաջին վայրկյաններին չգիտեի՝ ինչ անել։ Հետո պինդ բռնեցի քրոջս ձեռքն ու վազեցինք դպրոցի նկուղ։ Մաման մեր հետեւից էր ուզում գալ...», - Եվան հուզվում է ու դժվարանում շարունակել։

Նույն պահի մասին պատմում է աղջկա մայրը՝ Էլինա Հարությունյանը.  

«Ես ուսուցչուհի եմ, աշխատում էի Եվայի դպրոցում։ Սեպտեմբերի 19-ին ժամը մեկին մոտ էր, երբ լսեցինք առաջին պայթյունը։ Սկզբում չհասկացանք՝ ինչ է կատարվում: Հետո չեմ էլ հիշում՝ ինչպես երկրորդ հարկից իջա առաջին հարկ, որովհետեւ չգիտեի՝ չորս երեխաներիցս ով որտեղ է։ Գիտեի, որ արդեն պետք է տուն գնային, իսկ ճանապարհը պայթյունների ժամանակ ամենավտանգավոր տեղն է։

Առաջին հարկում ինձ ընդառաջ վազեց ավագ դասարանի աշակերտներից մեկը։ Չգիտեմ՝ ինչպես ու ինչու իրեն խնդրեցի, որ վազի երեխաներիս հետեւից։ Հետո եմ վերլուծել՝ ախր ինքն էլ է երեխա, աշակերտ։ Այդ պահին չէի լացում, ուղղակի բղավում էի։ Չեմ կարող բացատրել՝ ինչ զգացում էր։ Հետո երեխաներիս ուղղությամբ գնաց ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Ես դեպի այդ ճանապարհը մի քանի աստիճան վազեցի ու ընկա։ Այդ վիճակում ինձ գտավ վեցերորդ դասարանցի տղաս։ Առանց բառ ասելու պայուսակը գցեց գետնին ու վազեց քույրերի հետեւից։ Հիշում եմ՝ միայն բղավում էի՝ «Գոռ, հասի՛ր»։ Հիմա անընդհատ մտածում եմ՝ ես իրեն էլ էի վտանգում, ինչպե՞ս չեմ ասել՝ Գոռ, ինձ մոտ արի, գոնե դու ապահով եղի։ Երեւի այն զգացումն էր, որ եղբայրն է, կօգնի, կփրկի քույրերին, չէի գիտակցում՝ փոքր երեխա է, ինչ պատասխանատվություն եմ դնում իր վրա»։

Որոշ ժամանակ անց Եվային ու քրոջը գտնում են դպրոցի նկուղներից մեկում։ Երեխաներն այստեղ էին վազել առաջին պայթյուններից հետո։

«Չորրորդ տղաս ի սկզբանե նկուղում էր ու այդ ամբողջ ընթացքում զույգ քրոջ մասին էր հարցնում: Իրեն մի կերպ էին պահում, որ նույնպես չվազի քույրերի հետեւից: Չորս երեխայիս գրկելուց հետո միայն սկսեցի լացել, բայց եկավ մեկ այլ սարսափ։ Ես ուսուցիչ եմ, դասղեկական դասարան ունեմ, որտե՞ղ են աշակերտներս։ 15 րոպե դպրոցի երեք նկուղում փնտրելուց հետո գտա բոլորին», - հիշում է Էլինա Հարությունյանը։

Առանց որեւէ ինֆորմացիայի ու սննդի նկուղում անցան ժամեր.

«Մի քանի ուսուցիչով որոշեցինք, որ պետք է տուն գնալ, երեխաների համար գոնե սնունդ ու ծածկոցներ բերել։ Քայլում էինք ու լսում պայթյունների ձայնը։ Վերադառնալուց հետո գիշերն անցավ այստեղ։ Մի պահ եկավ ամուսինս, ասաց՝ դիրքեր է գնում։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին իմացանք, որ զինադադար է հայտարարվել»։

«Նկուղից դուրս եկանք ու գնացինք տուն», - զրույցը շարունակում ենք Եվայի հետ.

«Ճանապարհին հանդիպած բոլոր գյուղացիները տխուր էին, գյուղը՝ մռայլ»։

Մի մեքենա մանկություն

Սեպտեմբերի 25-ին ընտանիքը հեռանում է գյուղից.

«Մեզ ասացին՝ պետք է դուրս գանք։ Որոշ իրեր հավաքեցինք։ Երբ նստեցի մեքենան, ներսում տեսա մեր մանկության բոլոր խաղալիքները։ Հարցրեցի՝ ո՞վ է արել։ Պապան ասաց՝ ես։ Ու ավելացրեց՝ «չեմ ուզում թշնամին կպնի ձեր խաղալիքներին»։ Գյուղից Ստեփանակերտ հասանք 6 ժամում, չնայած՝ սովորաբար այդ ճանապարհն ընդամենը 1 ժամ է տեւում։ Այդ օրը նաեւ բենզինի պայթյունն էր (խոշոր պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզինի պահեստում, որի հետեւանքով մահացել է 218 մարդ – հեղ.), ձայնը լսեցինք, բայց անձրեւ էր, մտածեցինք՝ ամպրոպ է։ Գիշերն անցկացրինք Ստեփանակերտում ու վաղ առավոտյան շարժվեցինք Հայաստան: Շուշի չհասած էլի գիշերեցինք ճանապարհին: Թշնամին անընդհատ շրջում էր ոստիկանական մեքենաներով, հատուկ միացնում դրանց ազդանշանները: Սնունդը քիչ էր, զբաղմունք չկար: Երեխաներով թղթից գնդակներ էինք պատրաստում ու խաղում դրանցով։ Հայաստան հասնելուց հետո թեթեւություն զգացինք։

Տեղ գյուղում մեզ դիմավորեցին մեր հայրենակիցներն ու սնունդ տվեցին։ Մեզ հետ Արցախից բերել էինք նաեւ 2020թ.-ին զոհված մորեղբորս ընտանիքին»։

«Սպասում եմ ու հավատում»

Եվան ասում է՝ սկզբում շատ դժվար էր հարմարվել նոր քաղաքում եւ դպրոցում.

«Երբ դպրոց էի գալիս, ամեն անգամ ուզում էի լացել։ Ինձ շատ օգնեց դասղեկս, դասընկերներիս վերաբերմունքը։ Հետո ավելացան նաեւ արցախցի աշակերտներ ու մի քիչ ավելի հանգստացա»։

Եվայի մայրն էլ է նշում՝ շատ շնորհակալ է վերաբերմունքի համար, որին արժանացել են դպրոցում։

Հիմա, ցավոք, ընտանիքը ստիպված է փոխել բնակության վայրը ու սեպտեմբերին Եվան նոր դպրոց է գնալու.

«Տխրում եմ, որովհետեւ մտածում եմ՝ էլի դժվար կհարմարվեմ։ Երբ խոսում եմ գյուղի ընկերներիս հետ՝ իրենք էլ ինձ նման, տխրում են, կարոտում։ Ամենաշատը՝ մեր դպրոցը։ Այստեղ բոլորը լավն են, մեզ լավ են ընդունում, բայց ես, միեւնույն է, սպասում եմ ու հավատում, որ նորից գնալու ենք Բերդաշեն»։

Մինչեւ վերջին պահը հույս ունեի, որ կմնանք Ուկրաինայում

«Երբ արթնացա, չգիտեի, որ պատերազմ է սկսվել: Մայրս ասաց՝ պետք է հավաքվենք: Չհասկացա՝ ո՞ւր ենք հավաքվում գիշերվա ժամը 3-ին, բայց մաման պնդեց՝ կրակում են հեռանալ է պետք», - այսպես է 17-ամյա Միրոսլավա Բելոզարովան հիշում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա:

Միրոսլավան Խարկովից է: Պատերազմի սկզբից հետո երկու շաբաթվա ընթացքում հարազատների հետ թաքնվում է քաղաքի մետրոյում, հետո ապրում Լվովում՝ հանրակացարանում: Ի վերջո, կայացվում է Ուկրաինայից հեռանալու որոշումը: Ընտանիքը տեղափոխվում է Վրաստան, քանի որ այնտեղ հարազատներ ուներ:  

«Երբ Խարկովից Լվով էինք գնում, ձնաբուք էր, տեսանելիությունը՝ զրոյական: Մի կողմից սա լավ էր, որովհետեւ հակառակորդի համար դժվար կլիներ կրակել մեզ վրա: Կայարանը դատարկ էր, ոչ ոք չկար»:

Բաթումում ընտանիքը հաստատվում է 2022թ. հունիսի 11-ից:  

«Համակերպվել եմ մտքի հետ, որ այդ պահին Ուկրաինայում մնալու իմաստ չկար: Չնայած՝ մինչեւ վերջին պահը հույս ունեի, որ կմնանք, օրինակ՝ Լվովում: Հեռանալը դժվար էր: Սահմանի մոտ աչքիս առաջ տարբեր հիշողություններ էին գալիս՝ դպրոցական կյանքի, հարազատների մասին...Ուկրաինայում թողնում էինք հայրիկիս, երկու տատիկներիս ու պապիկիս»:

Բաթում տեղափոխվելուց հետո Միրոսլավան առցանց շարունակում է կրթությունը Խարկովի իր դպրոցում: Առաջին հերթին, քանի որ վստահ էր՝ այնտեղ նրան կտրամադրեն ավարտական վկայական: Բացի այդ, ինչպես ասում է աղջիկը, «սա իմ սիրելի դպրոցն է, ցանկանում էի հենց դրա շրջանավարտը լինել»:

Միրոսլավան պատմում է, որ հաճախ դասերը չեղարվում են էլեկտրականության անջատումների պատճառով: Ուսուցիչները փորձում են գտնել էլեկտրամատակարարման այլընտրանքային տարբերակներ, որպեսզի դասերը չընդհատվեն:

«Ինձ շատ է օգնում դասղեկիս ու համատեղությամբ պատմության ուսուցչուհուս հանդարտությունը: Նույնիսկ օդային տագնապի ժամանակ նա ասում է՝ ամեն ինչ կարգին է, դասը պետք է շարունակվի»:

Միրոսլավայի խոսքով՝ իր դասարանը, ցավոք, չի ունենա ավարտական երեկո.

«Խարկովում դասընկերներիցս միայն մի քանի մարդ է: Մյուսները եվրոպական տարբեր երկրներում են: Մտածում էինք գոնե առցանց կազմակերպել ինչ-որ միջոցառում, իսկ հետո որոշեցինք, որ Խարկովում մնացած աշակերտները մեր դասղեկի հետ որեւէ տեղ կգնան, կլինեն կողք կողքի: Դրանում ինչ-որ սիմվոլիկ, հուզական բան կա»:

Վրաստանում հետագա կրթությունն ու դրա հետ կապված դժվարությունները

Միրոսլավան նախատեսում է շարունակել կրթությունը Բաթումում ու փորձել սեփական ուժերը ծովում, չնայած՝ սա ի սկզբանե նրա նպատակը չէր: Խարկովում Միրոսլավան ցանկանում էր ընդունվել բիզնեսի կառավարման ֆակուլտետ.

«Ընտրել էի նույնիսկ համալսարանը, բայց պատերազմն ամեն ինչ խառնեց: Շատ շփոթված էի, չգիտեի՝ ինչ անել: Բաթումի ծովային ակադեմիայում կրթությունս շարունակելու մասին սկսեցի մտածել խորթ հորս խորհրդով: Սկզբում դեմ էի, ոլորտն ինձ չէր հետաքրքրում, բայց հիմա գիտակցում եմ՝ հավանաբար, դեռ երկար ժամանակ չեմ կարողանա վերադառնալ Ուկրաինա ու պետք է սկսել ինքս ինձ ստեղծել այստեղ»:

Զուգահեռ Միրոսլավան ցանկանում է ընդունվել Արվեստների ակադեմիա ու ստանալ պարուսույցի մասնագիտություն: Նույն նպատակը նա ուներ նաեւ Ուկրաինայում: Աղջիկը պարով մանկուց է զբաղվում:

«Պարն իմ կիրքն է արդեն 13 տարի: Խարկովում պարում էի ինչպես ազգային, այնպես էլ՝ ժամանակակից ու դասական պարեր: Բաթումում հաճախում եմ ժամանակակից պարերի խմբակ: Ինձ շատ են դուր գալիս նաեւ վրացական ազգային պարերը: Դեռ Խարկովում փորձել եմ սովորել դրանք ու հիմա պատրաստվում եմ առավել հիմնարար ուսումնասիրել», - պատմում է Միրոսլավան:  

Բաթումի ծովային ակադեմիայում այս պահին Ուկրաինայից երեք ուսանող է սովորում: Երեքն էլ՝ նավիգացիայի ֆակուլտետում: Երկուսի ուսուցումն անգլերենով է, երրորդինը՝ վրացերենով:  

Ինչ վերաբերում է Բաթումի պետական համալսարանին, 2024թ. մարտի տվյալներով՝ այս բուհում սովորում է ուկրաինացի չորս ուսանող: Նրանցից մեկը թուրքագիտության ֆակուլտետում է, մյուսներն՝ անգլերենով ուսումնասիրում են սլավոնական բանասիրություն եւ բժշկություն:

Այս տարի Բաթումի 20-րդ հանրակրթական դպրոցի ուկրաինական բաժինը 14 շրջանավարտ ունի: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Թեա Դավիտաձեի խոսքով՝ ուկրաինական դպրոցներն առցանց ավարտած աշակերտներից ոմանք «պատրաստվում են բուհ ընդունվել մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ կրթությունը հասանելի է նաեւ անգլերենով (օրինակ՝ բժշկական ֆակուլտետում), ոմանք էլ նախատեսում են կրթությունը շարունակել արհեստագործական ուսումնարաններում»:

Նշենք, որ վրացական բուհերից միայն մի քանիսն ունեն անգլերենով ուսումնական ծրագրեր: Սա նշանակում է, որ նույնիսկ անգլերենի լավ իմացության դեպքում ուկրաինացի ուսանողների ապագա մասնագիտության ընտրությունը սահմանափակ է:  

Նպատակներն ու լեզվական խոչընդոտները

Այսօր Միրոսլավայի համար ամենակարեւոր խոչընդոտներից մեկը վրացերենի անբավարար իմացությունն է: Այնուամենայնիվ, աղջիկը որոշել է՝ անպայման խոսելու է վրացերեն:

Բուհի ընդունելության քննությունները Վրաստանում հնարավոր է հանձնել վրացերենով եւ անգլերենով: Միրոսլավան որոշել է ընտրել անգլերենը, բայց կրթությունը շարունակել վրացերենով.

«Քննությունները, հավանաբար, կհանձնեմ անգլերենով, որի իմացությունը պետք է բարելավեմ: Իսկ բուն կրթությունը ցանկանում եմ շարունակել վրացերենով, քանի որ պետք է զարգացնեմ դրա իմացությունը»:

Վրացական օրենսդրությամբ՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է վրացերենին տիրապետեն B2 մակարդակով՝ միջինից լավ, որպեսզի ընդունվեն ու բուհում վրացերենով սովորեն: Պետական համալսարաններն օտարազգի ուսանողներին առաջարկում են վրացերենի մեկամյա դասընթացներ, որոնք, սակայն, վճարովի են:  

Միրոսլավան մասնակցում է ուկրաինացիների համար վրացերենի անվճար դասընթացների: Ասում է՝ սկզբում լեզուն բարդ էր թվում, իսկ հետո շատ արագ սովորել է կարդալ ու հիմա հավատում է, որ անպայման կսկսի նաեւ խոսել վրացերենով:

«Դեռ սկսնակի գիտելիք ունեմ: Լեզվին ավելի լավ կտիրապետեմ կես կամ մեկ տարուց: Ինչ վերաբերում է վրացերենով կրթությունը շարունակելուն, եթե դասերի ընթացքում ինչ-որ բան չհասկանամ, անպայման կհարցնեմ: Չեմ կարծում, որ վրացերենի թերի իմացությունն ինձ կխանգարի: Վստահ եմ՝ մի օր անպայման վարժ կխոսեմ վրացերեն, քանի որ այս լեզվով շփումը շատ հետաքրքիր է: Բացի այդ, սա այն երկրի լեզուն է, որը մեզ շատ է օգնել: Ճիշտ է, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել ապագաս այստեղ, բայց հիմա մտածում եմ՝ Վրաստանում բազմաթիվ հնարավորություններ կան: Այս երկիրն ինձ համար երկրորդ տուն է դարձել», - ասում է 17-ամյա ուկրաինուհին:

Մեկ ամիս առաջ Միրոսլավայի մորը հաջողվել է համոզել ու Վրաստան տեղափոխել նաեւ սեփական ծնողներին՝ աղջկա տատիկ-պապիկին:

Նրա հայրն ու մյուս տատիկը դեռ շարունակում են ապրել Ուկրաինայում:

Հեղինակներ՝ Յանա Շախրամանյան, Իյա Ֆրանգիշվիլի
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի, Իյա Ֆրանգիշվիլիի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Менеджер модельных Показов для Платного участия в Дизайнерских Показах.

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: главные ошибки в уходе за зубами

Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Lemaire menswear весна-лето 2025

Венозная и капиллярная кровь: в чём разница и какой анализ точнее

An iconic Michael Jordan photo will be on Tyler Reddick's car as he races through Chicago

Sky Sports issue grovelling apology to Nottingham Forest after Gary Neville’s ‘Mafia gang’ outburst

Leeloo Dolls: Your Premier Destination for Realistic Sex Dolls

Leeloo Dolls UK: The Epitome of Realism and Diversity

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

ИИ-функции в устройствах Samsung Galaxy будут бесплатными до 2026 года

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

Мытищинский форсаж: часть вторая

Original Fallout lead Tim Cain says the team planned for there to be 1000 Vaults, but he thinks there are actually far fewer in the setting

Macrumors: «В iPhone 17 Slim будет 8 ГБ ОЗУ, а стоить он будет больше Pro Max»

The internet is not a free-for-all—we shouldn't let big tech companies wish copyright out of existence

Escape From Tarkov studio Battlestate Games has put a bounty on cheaters

«Снегири Поляна»: новый коттеджный поселок в Подмосковье

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Москва на такое не подписывается // Чем завершился сбор автографов в поддержку кандидатов в депутаты Мосгордумы

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Менеджер модельных Показов для Платного участия в Дизайнерских Показах.

Новый завод фосфора в «Алабуге» и двигатели для коптеров: «улов» Татарстана на Иннопроме

В Ростове военных кормили опасной пищей и фальсификатами

В Павловском Посаде прошел концерт в преддверии Дня семьи, любви и верности

С начала года подмосковные росгвардейцы более 32000 раз выезжали по сигналу «Тревога»

Ученица из Реутова приняла участие в сборе мемориальных отрядов «Пост № 1»

Более 250 участников выступили на соревнованиях по пауэрлифтингу в Мытищах

Юлия Путинцева сделала заявление об Олимпиаде-2024 и назвала свой пример для подражания в теннисе

«Это вообще анекдот». В России объяснили сенсационную победу Путинцевой над Швёнтек

Хачанов не смог выйти в третий круг Уимблдона, проиграв 220-й ракетке мира

Медведев пообещал выложиться на 100 процентов в матче Уимблдона с Синнером

Новый цикл экскурсий начнется в Москомархитектуре

Кораблик Детского радио вновь отправится в путешествие 9 июля

Автомобилей двух китайских брендов теперь можно купить на маркетплейсе

Новый центр «Московского долголетия» появится на северо-западе столицы

Музыкальные новости

Почта России доставит 2 000 открыток с фестиваля «На Родине П.И. Чайковского»

Уедет жить в Лондон: невеста Лепса поступила в заграничный колледж

Жанне Фриске могло бы исполниться 50 лет

Синатра, пикник и свой путь: как Михаил Горбачев потерял Восточную Европу

Москва на такое не подписывается // Чем завершился сбор автографов в поддержку кандидатов в депутаты Мосгордумы

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Мытищинский форсаж: часть вторая

«Снегири Поляна»: новый коттеджный поселок в Подмосковье

Собянин: москвичи активно помогают жителям новых регионов

Росгвардейцы обеспечили безопасность на футбольном матче «ЦСКА» - «ОФК Белград» в Москве

Экс-вратарь ярославского «Локомотива» нашел новый клуб

Менеджер модельных Показов для Платного участия в Дизайнерских Показах.

Водитель Hyundai столкнулся со столбом на Ленинградском шоссе и погиб

Девушка сломала шлагбаум, чтобы ее парень мог проехать на машине

С шутками на БАМ: группа "Чайф" оценила логотип РЖД в небе

Водитель врезался в столб и разбился насмерть на севере Москвы

Путин встретится с премьер-министром Индии Моди 8 и 9 июля

Путин в пятый раз приехал на выставку-форум «Россия» на ВДНХ

«Динамичное и позитивное движение»: какие темы обсудят Путин и Моди на переговорах в Москве

С нетерпением ждет встречи: премьер Индии отправился в Москву на переговоры с Путиным

Источник 360.ru: пожар в историческом здании больницы Пирогова локализовали

МНПЗ расширяет инфраструктуру здравоохранения для сотрудников

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: главные ошибки в уходе за зубами

Сергей Собянин: Создаем все условия для медиков

Зеленский посетит Польшу для обсуждения членства в НАТО

Президент ПКР П.А. Рожков принял участие в церемонии награждения победителей III Национального конкурса на образцовое спортивное сооружение «Арена»

Мытищинский форсаж: часть вторая

Охрану общественного порядка и безопасность на футбольном матче в Москве обеспечила Росгвардия

Офицеры подмосковного главка Росгвардии представили стрелковый тренажер на ведомственном культурно-просветительском мероприятии

Собянин: Детский Черкизовский парк стал отличным местом для спорта и отдыха

Собянин: Пересадка на станцию метро «Печатники» с МЦД станет короче и удобнее

Сергей Собянин: Создаем все условия для медиков

Сергей Собянин. Главное за день

Биолог Мейнцер: из-за жары в Москве могут появиться медузы

Волны жары будут накрывать Россию втрое чаще

Сотрудники Росгвардии оказали помощь мужчине, который упал в Москву-реку

«Снегири Поляна»: новый коттеджный поселок в Подмосковье

Переговоры Путина и премьер-министра Индии Моди пройдут 9 июля

Отдыхающим напомнили правила поведения на воде в Солнечногорске

Новый центр «Московского долголетия» появится на северо-западе столицы

Кораблик Детского радио вновь отправится в путешествие 9 июля

Сергей Собянин утвердил проект нового участка Рублево-Архангельской линии метро

Мимо прошла... Я о грозе ?

Зачем россияне вживляют чипы себе под кожу

В Архангельской области появились станции зарядки электротранспорта

Люська ВЦЕПИЛАСЬ во Влада мертвой хваткой и поехала СОБИРАТЬ ШЕЛКОВИЦУ!

Краеведческая арт-выставка «Живописец, прославивший Крым - Карло Боссоли»

Выставка-настроение «Семья, согретая любовью, всегда надежна и крепка»

В Крыму 12-летняя родственница чиновника на электросамокате сбила коляску с ребенком, но ей ничего не будет

Средней зарплатой в Ярославле назвали 85 тысяч рублей

Представители Подмосковья победили на Северо-Кавказском окружном хакатоне

Мишустин: Подписана концессия по строительству ВСМ Москва-Петербург

С начала года подмосковные росгвардейцы более 32000 раз выезжали по сигналу «Тревога»

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
Уимблдон

Хачанов не смог выйти в третий круг Уимблдона, проиграв 220-й ракетке мира

Путин в пятый раз приехал на выставку-форум «Россия» на ВДНХ

В России начнут штрафовать за неправильное содержание домашних животных

Китай опережает США по инвестициям в технологии термоядерного синтеза