Добавить новость
ru24.net
Медиамакс
Август
2024
1 2 3
4
5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Յուրա Բոգուսլավսկի. Անիմացիան կենդանություն հաղորդելու արվեստ է

0

«Անիմացիան կենդանություն հաղորդելու արվեստ է», - ասում է մուլտիպլիկատոր, ռեժիսոր Յուրա Բոգուսլավսկին, որն «Անտեսանելի ընկերներ» ստուդիայի հետ Երեւան է տեղափոխվել 2022թ.-ին ու անիմացիայի դպրոց հիմնել:

Մեդիամաքսի հետ զրույցում Յուրան պատմել է հայաստանյան կյանքի եւ նոր նախագծերի, այդ թվում՝ «Սիրտ իմ» անիմացիոն ֆիլմի մասին, որի հիմքում Վիլյամ Սարոյանի պատմվածքն է:

Երեխաները պատրաստի նկարիչներ են

Ծնվել եմ Մոսկվայում, անիմացիայով հետաքրքրվել եմ փոքր տարիքից: Առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ, սովորել եմ Մոսկվայի պետական համալսարանում, որն այդպես էլ չեմ ավարտել: 20 տարեկանից մուլտիպլիկացիայով զբաղվել եմ արդեն պրոֆեսիոնալ: Մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ, դասավանդում էի:

Ընկերներով ստեղծել էինք խումբ, որի հիմքում մեր ընդհանուր հետաքրքրություններն էին: Մեզ դուր էր գալիս փորձարկումներ անել ու նոր լուծումներ գտնել: Նաեւ մեծ հաճույքով դասավանդում էինք երեխաներին: Ես կարծում եմ, որ շատ երեխաներ պատրաստի նկարիչներ են ու ունեն դեռ չսահմանափակված մտածողություն:

Ինչ-որ պահի սկսեցինք դասավանդել ուսանողներին ու սովորեցնել նրանց մասնագիտական հմտություններ: Այդպես ծնվեց «Անտեսանելի ընկերներ» անիմացիայի դպրոց-ստուդիան:  

Հայկական բնապատկերների մանրանկարները միշտ մեր աչքի առաջ էին

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանին: Բոլոր այն մարդկանց, որոնց հանդիպել ենք մեր ճանապարհին տեղափոխվելուց հետո եւ որոնք մեզ իսկապես շատ են օգնել: Այստեղ շատ «ընդունող» միջավայր է։

Հայաստանի հետ կապեր ենք ունեցել դեռ տեղափոխվելուց առաջ։ 2018 թվականին Երեւանում էինք մեր ստուդիայի ամբողջ կազմով: TUMO-ի հետ համատեղ նախագծի էինք մասնակցում:

Դա իմ առաջին այցն էր, սակայն թիմի որոշ անդամներ նախկինում արդեն եղել էին Հայաստանում: Օրինակ՝ Իլյա Յուդովիչը, որը հիմա, կարելի է ասել, հայկական ֆիլմ է նկարահանում: Այն կոչվում է «Սիրտ իմ» ու հիմնված է Վիլյամ Սարոյանի պատմվածքներից մեկի վրա:

Այս անիմացիոն ֆիլմի դեկորացիաները՝ հայկական բնապատկերների մանրանկարները, երկար ժամանակ աչքիս առաջ էին՝ մեր ստուդիայում: Այնպես որ, Հայաստանը միշտ ինչ-որ կերպ ներկա էր բոլորիս կյանքում։

«Սիրտ իմ»

Ինչպես նշեցի, «Սիրտ իմ» նախագիծն իրականացվում էր դեռ Հայաստան տեղափոխվելուց շատ առաջ: Կարծում եմ՝ Սարոյանն Իլյա Յուդովիչի սիրելի գրողներից է: Ինքս էլ կարդացել եմ նրա պատմվածքների շարքն ու թեթեւության, բարության շատ լուսավոր զգացում ունեցել:

«Սիրտ իմ» նախագիծը լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է՝ հիմնված ընդամենը մեկ էջանոց պատմվածքի վրա: Սյուժեի որոշ գծեր վերցված են Սարոյանի «Իմ անունն Արամ է» շարքի մյուս պատմվածքներից: Որոշ հատվածներ էլ Իլյայի հորինվածքն են: Նա մանրամասն ստեղծել է ֆիլմի աշխարհն ու դրա գործողությունները տեղափոխել Հայաստան:

«Հարուստ արգանակ, որը դեռ եփվում է»

Հայաստանում անիմացիայի զարգացման մի քանի ալիք է եղել։

Մեր ընկեր ու անիմացիայի դպրոցի դրամատուրգիայի ու կինոյի պատմության ուսուցիչ Սերգեյ Կապկովը մի հետաքրքիր դեպք է պատմել: Նա ծանոթ էր ռեժիսոր Լեւ Ատամանովի դստեր հետ: Ատամանովը հայտնի է «Սոյուզմուլտֆիլմում» նկարահանած իր ֆիլմերով՝ «Ձյունե թագուհին», «Ոսկե այծքաղ», «Գավ անունով փիսիկը» եւ այլն։ Նրա դուստրը պատմել է, որ Ատամանովն իր առաջին աշխատանքները նկարել է հենց Երեւանում։ 1930-ականներին՝ «Մեծ տեռորի» տարիներին, նա տեղափոխվել է Հայաստան ու սկսել դասավանդել տեղի մասնագետներին: Արդյունքում նրա պատրաստած թիմը 1938 թվականին Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա ստեղծել է հայկական «Շունն ու կատուն» մուլտֆիլմը: Նա այստեղ մոտ 20 ուսանող ուներ, որոնցից շատերը նկարահանում էին սեփական ֆիլմերը: Պատերազմից հետո Ատամանովը վերադարձել է Մոսկվա ու հայկական անիմացիայում դարձյալ դադար է եղել:

Ավելի ուշ՝ 1960-ականներին, նրա ուսանողներից Վալենտին Պոդպոմոգովը, վերսկսել է Հայաստանում անիմացիոն արտադրության ստեղծումը: Եվ արդեն նրա ուսանողներից էր Ռոբերտ Սահակյանցը, որը, ցավոք, կյանքից հեռացավ բավականին երիտասարդ տարիքում:

Եթե խոսենք այսօրվա Հայաստանի անիմացիայի մասին, կասեմ, որ այն համերով հարուստ արգանակի է նման, որը դեռ եփվելու փուլում է:  

Ուզում եմ անպայամն առանձնացնել Նառա Մուրադյանին, որը ստեղծել է բազմաթիվ ինքնատիպ ֆիլմեր՝ շատ վառ, անսովոր ու ճանաչելի ոճով: Նա բոլորիս օգնել է տեղափոխության ժամանակ: Մեկ տարվա ընթացքում իր տանը հյուրընկալում էր Ռուսաստանից տեղափոխվող բոլոր անիմատորներին:

Կան մի քանի այլ ստուդիաներ եւս, որոնք այժմ զարգացման փուլում են, օրինակ՝ վառ ու ժամանակակից OnOff-ը:

Անդրեյ Բիլժոյի եւ Քրիստոֆեր Ռեյնբոուի դասընթացները Երեւանում

Մեր անիմացիոն դպրոցը Հայաստանում գործում է արդեն երկրորդ տարին: Փաստացի այսօր այն միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ կարելի է պրոֆեսիոնալ ու համակարգված ձեւով անիմացիա սովորել:

Առաջին ուսումնական տարին մեզ շատ ոգեշնչեց: Հիմա ընթացքում է երկրորդ տարվա ընդունելությունը:

Անցած տարի խառը խումբ էր ստացվել՝ Ռուսաստանից տեղափոխվածների ու այստեղի հայերի մասնակցությամբ: Աշխատանքային լեզուները ուսերենն ու անգլերենն են, ուսուցումը վճարովի է եւ տեւում է 1 տարի: Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին: Շատ ենք ցանկանում, որ «Անտեսանելի ընկերների» անիմացիայի դպրոցը միջազգային դառնա ու մարդիկ Հայաստանում սովորելու համար գան ոչ միայն Ռուսաստանից, այլեւ՝ այլ երկրներից:

Մեր հիմնական դասընթացն անիմացիան ու անիմացիոն ռեժիսուրան է: Ունենք նաեւ անիմացիոն սցենարի ու դրամատուրգիայի դասընթաց: Սա մեծ ձեռքբերում է, քանի որ ոչ մի այլ տեղ հնարավոր չէ սովորել անիմացիոն սցենարիստի մասնագիտություն: Այս դասընթացը վարում է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը, որը հիանալի սցենարիստ եւ կինոպատմաբան է։

Նոր ուսումնական տարում կունենանք նաեւ կոմիքսների դասընթաց։ Դասավանդելու համար հրավիրել ենք մեր ընկեր, բրիտանացի նկարիչ Քրիստոֆեր Ռեյնբոուին, որն այժմ Հայաստանում է ապրում։

Մեզ է միացել նաեւ ծաղրանկարչության դասականներից Անդրեյ Բիլժոն: Նա չի սիրում «ծաղրանկար» բառն, այնպես որ Բիլժոյի կուրսն անվանել ենք «պարադոքսալ ստեղծագործության դասընթաց»։ Այն անդրադառնալու է ոչ միայն նկարչությանն, այլեւ՝ սովորեցնելու է աշխատել տարածության եւ ինտերիերների հետ: Բիլժոն շատ բազմակողմանի նկարիչ է ու հատուկ դասավանդելու համար ամեն ամիս Երեւան է գալու Վենետիկից, որտեղ հիմա ապրում է: Դպրոցի ընդունելության բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ մեր կայքում:

Անիմացիայի սահմաններն այսօր ընդլայնվում են

Մուլտիպլիկացիան միավորում ու իր մեջ ներառում է արվեստի տարբեր ուղղություններ: Եթե այն պետք է ինչ-որ կերպ սահմանել, կասեմ, որ անիմացիան կենդանություն հաղորդելու արվեստ է: Հաճախ դրա մասին խոսելիս նշում են բազմաթիվ տեխնիկական մանրամասներ: Իրականում դրանք այնքան էլ կարեւոր չեն: Անիմացիայի սահմաններն այսօր ընդլայնվում են, բայց ինչ տեխնիկական չափանիշներով էլ այն սահմանենք, անիմացիան առաջին հերթին արվեստ է, իսկ արվեստը՝ սեփական մտքերով ու հույզերով կիսվելու լեզու:

Օրինակ՝ ինձ հիացնում է ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին: Նրան, փառք Աստծո, գիտեն շատերը: Բայց եթե կարիք լիներ ինչ-որ մեկին, որն անիմացիայի մասին ոչինչ չգիտի, խորհուրդ տալ դիտել միայն մի ֆիլմ, կնշեմ հոլանդացի մուլտիպլիկատոր Միքայել Դուդոկ դե Վիտի «Հայրն ու դուստրը»:

Սա այլաբանություններով լի, պոետիկ ստեղծագործություն է, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года

Итоги в цифрах

Открытие фестиваля «Каспийские сезоны - 2024»

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.

8 опасных насекомых и членистоногих, с которыми лучше не сталкиваться

President assures there will be no cover-up in Vasiliko contract failure

Man Utd 0 Liverpool 3: Red Devils will hope £36.5m Joshua Zirkzee will have an impact as Prem rivals run riot in US

Latest Caleb Williams Buzz Indicates The Light Bulb Just Went On

Pole vaulter Mondo Duplantis pays tribute to viral pistol shooter Yusuf Dikec after setting Olympic record

Облако Linx Cloud аттестовано по первому уровню защищенности

Без ДТП. Покатался задним ходом, получил 10 суток ареста и несколько штрафов

В России дорожные работы по БКД выполнены более чем наполовину – Марат Хуснуллин

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года сотрудники контакт-центра Отделения СФР по Москве и Московской области проконсультировали более 880 тысяч граждан

Мафия-НН: Большой город всегда долго собирается.

Don't expect Dragon Age: The Veilguard before October at the absolute earliest

Diablo 4 players finally unearth a secret ring they've been looking for since it launched over a year ago—and it's utter trash

THQ Nordic анонсировал Wreckfest 2 на PC и консоли

СИЛА В ПРАВЕ: НОВЫЙ СЕЗОН «ЗАСТУПНИЦ» НА «ЧЕ!»

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года сотрудники контакт-центра Отделения СФР по Москве и Московской области проконсультировали более 880 тысяч граждан

СМИ: Сотрудники Черкизовского мясокомбината массово отравились

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет

В России вырос спрос на сельскую ипотеку

Стала известна причина смерти гендиректор холдинга «Мастертел» Езопова

Арест простого полковника МЧС вскрыл его богатства

Коллапс на границе с Эстонией наступит 8 августа?

Борьба нервов: Андреева и Шнайдер уступили на супер-тай-брейке в финале Олимпиады в Париже

Торонто (WTA). Самсонова и Шнайдер попали в четверть с Гауфф, Касаткина – с Соболенко, Павлюченкова сыграет с Азаренко, Жабер – с Осакой

Российские теннисистки Мирра Андреева и Диана Шнайдер проиграли финал Олимпиады, у мужчин золото взял серб Новак Джокович

Кафельников не видел, что на ОИ-2024 его назвали нейтральным спортсменом

В России призвали лишать прав за отсутствие триколора на госномерах

Икону «Троица» разрешили вывозить на время из Троице-Сергиевой лавры

Предупреждающие о поломках стикеры разместят на детских площадках в Мытищах

В Москве арестовали мужчину, стрелявшего по детской площадке

Музыкальные новости

Продюсер Лавров: Киркоров годами выступал на юге бесплатно, работал «на кассу»

Сенатор предложил закрепить в законе требования к кикшеринговым операторам

Новый сезон в Мариинском откроет Торжественная месса Бетховена

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года сотрудники контакт-центра Отделения СФР по Москве и Московской области проконсультировали более 880 тысяч граждан

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Туляки вышли в финал XII летней Спартакиады учащихся России по шахматам

Охраняющему космодром «Байконур» авиационному отряду специального назначения Росгвардии исполнилось 19 лет (видео)

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Выставку об истории Коломенского завода открыли ко Дню железнодорожника

Число пострадавших в ДТП под Волгоградом выросло до 20 человек

В Щелково сотрудники Росгвардии разыскали автомобиль, находящийся в угоне

Важные для логистики участки дорог ремонтируют в Тынде

Рейсовый автобус Астрахань – Москва столкнулся с грузовиком под Волгоградом

Заместитель управляющего ОСФР по г. Москве и Московской области Алексей Путин об индексации работающим пенсионерам

Чибис предложил построить в Мурманске кампус для среднего профобразования

Путину направили приглашение на инаугурацию нового президента Мексики

Губернатор Андрей Чибис доложил Президенту Владимиру Путину о реализации ключевых проектов по развитию Мурманской области

Свыше 2,5 тыс. случаев заболевания коронавируса выявили в столице за неделю

За последнюю неделю в столице выявили более 2,5 тысяч случаев заболевания COVID-19

Суд в Москве признал законным заочный арест Юлии Навальной

Суд утвердил заочный арест Юлии Навальной

Стало известно, что квартира Навального* в Москве пустует после его смерти

NEWS.ru: квартира Навального в Москве пустует

Стоматолог, пародонтолог клиники Мегастом Валерия Козлова: что делать при появлении свища

Сеть клиник «Будь Здоров» усилит направление по контролю качества медицинской помощи

Хабибула Магомедов встретился с сотрудником Научно-клинического Центра Москвы из Дагестана

Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: что такое возрастная пресбиопия

В Совфеде оценили попытку Киева устроить провокацию на параде в День ВМФ

Стало известно, где находится тайное убежище Зеленского

Может ли Киев готовиться к переговорам

Робот и VR-тренажер: что ждет гостей Недели финансовой грамотности «Москвы 2030»

Духовное управления мусульман РФ поддержало проведение исламских юношеских игр в Казани

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Спортсменки из Росгвардии завоевали медали чемпионата России по велоспорту на треке

Неделя мэра: посещение ВДНХ в день его рождения и открытие московского городского вокзала Митьково

Собянин: Основные работы по модернизации студии им. Горького планируется завершить в конце 2025 года

С 1 сентября финансирование школ и детсадов в Москве будет увеличено — Собянин

Собянин провел заседание президиума столичного правительства

Депутат Мосгордумы Людмила Гусева поддержала проведение экосубботника возле прудов в Южном Бутове

«Невыносимые периоды»: как климатический перелом изменит погоду в Москве

Станислав Кондрашов Тельф АГ: Hyundai Steel развивает сеть продаж для экологически чистой стали

Что известно о «лесопарковом маньяке», который после 20 лет тюрьмы вышел на свободу

В Москве появится кинокластер мирового уровня

Икону «Троица» разрешили вывозить на время из Троице-Сергиевой лавры

Арест простого полковника МЧС вскрыл его богатства

Ефимов: Несколько объектов в бывшей промзоне «Октябрьское поле» достроят в этом году

Собянин: Начался монтаж щита-гиганта для прокладки Рублево-Архангельской линии

Пять наград завоевали юные туристы из Кемерова на Всероссийском слёте

Гребцы Поморья готовятся к Кубку Доброй Воли

«Водник» проводит сборы перед юбилейным сезоном

Вечер любимого сатирика «Снова хочется сказать что-нибудь хорошее»

Выставка-портрет «Мастер исторического и портретного жанра»

Жизнь замечательных людей Крыма. Евгений Веремеенко

Пять поездов задерживаются в Крыму из-за временной приостановки ж/д движения

В России призвали лишать прав за отсутствие триколора на госномерах

В Москве спасли 17-летнего подростка после укуса ядовитой змеи

Врач Шеслер: сдавать кровь и проверять органы брюшной полости нужно ежегодно

Арест простого полковника МЧС вскрыл его богатства

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
Ролан Гаррос

Новак Джокович написал пост после победы на Олимпиаде в Париже

Россияне доверяют финансовым советам банков, но учитывают и мнение близких