Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Июль
2024

Новости за 12.07.2024

ԱԺ-ն միաձայն ընդունել է Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողների վերաբերյալ օրինագիծը

Tert.am (hy) 

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Արցախից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։

Читать дальше...

Ucom ընկերությունը տեղեկացնում է Գյումրիում ցանցերի արդիականացման ծրագրի մեկնարկի մասին

Tert.am (hy) 

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Читать дальше...

Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը

Tert.am (hy) 

Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Տղամարդը 2023-ի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։

Читать дальше...

Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը

Tert.am (hy) 

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին:

Читать дальше...

Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով. Մակրոնը՝ Էրդողանին

Tert.am (hy) 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», - ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:

Հիշեցնենք,. որ հանդիպումը... Читать дальше...

33-ամյա ռուս կինը Երևանի հյուրանոցում խուլիգանություն է արել

Tert.am (hy) 

Հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:

Читать дальше...

Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Էրդողան

Tert.am (hy) 

Մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի. այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Ադրբեջանի նախագահը նույնպես խաղաղությանև դրական օրակարգի կողմնակից է», - ասել է նա:

Читать дальше...

ՆԳՆ «Հատուկ Կացարան»-ում ՄԻՊ-ն արձանագրել է հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի հետևանքով առաջացած խնդիրներ

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է  իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։

Читать дальше...



Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկիին ներկայացրել է որպես «նախագահ Պուտին» (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»:

Читать дальше...

Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ

Tert.am (hy) 

Մոսկվան անհանգստացած է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք նաև մտահոգված ենք, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական: Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության անձնակազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով... Читать дальше...

Տիգրան Ավինյանն ու Կանադայի դեսպանն անդրադարձել են Երևանի թւ Մոնրեալի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: 

Читать дальше...

Հայրենիքի պաշտպանին հռչակել են վարձու աշխատող, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով․ Տիգրան Աբրահամյան

Tert.am (hy) 

Ցանկացած զինծառայողի մահվան դեպք իմ համար անձնական ողբերգություն է: Երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն ինձ ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Читать дальше...

Օրբանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստվում է լուծել ուկրաինական ճգնաժամը

Tert.am (hy) 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է X սոցիալական ցանցում։

Читать дальше...

Ինչու համաձայնության չեն գալիս հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգի հարցում․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։... Читать дальше...

Ինչու ԱԱԾ-ում հնարավոր չէր, որ արցախցիներն աշխատեին, իսկ ՊՆ-ում հնարավոր է․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն Արցախի հանձնումը փորձում են գցել Արցախի իշխանությունների եւ մանավանդ ՊԲ-ի գրպանը՝ հայտարարելով, թե չպայքարեցին, բանակը չկռվեց, մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեցին, սակայն ամեն քայլով ապացուցում են, որ Արցախի ՊԲ-ն եղել է ՀՀ ՊՆ-ին ենթակա մարմին: Դրա մասին է խոսում անգամ այն, որ, ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ արցախցիների՝ աշխատանքի անցնելու համար օրենքում հատուկ փոփոխություն արվեց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալը, պարզվում է, բավարար չէր նրանց աշխատանքի ընսունելու համար... Читать дальше...

Փաշինյանը կայցելի Արագածոտն. ինչ է այս անգամ խոստանալու. «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով, նախօրեի ուշ երեկոյան փոխել է պլանները եւ Արագածոտնի մարզային ղեկավարությանը տեղեկացրել, որ մարզ, մասնավորապես` Ծաղկահովիտ համայնք, կայցելի ոչ թե հուլիսի 11-ին, ինչպես նախապես պլանավորել էր, այլ՝ առաջիկա օրերին։ Թե կոնկրետ որ օրը, վարչապետի աշխատակազմը չի հստակեցրել՝ չբացառելով, որ գուցե այսօր կամ վաղը։

Читать дальше...

ՏԿԵՆ-ն ու Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագրեր են կնքել. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական գնումների համակարգը նման է մութ անտառի, որտեղ մտնում են իշխանությանը մերձ անձինք, մասնակցելու հայտարարված գնումների մրցույթներին։

Читать дальше...

Ոսկեվազ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Tert.am (hy) 

Հուլիսի 12-ին, ժամը 03:33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Читать дальше...

Պարզվում է` գերեվարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ իրականացված խոշտանգումները ՀՀ ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն․ «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր:

Читать дальше...

ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին հրապարակվել է՝ «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որը, ենթադրաբար... Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Ролан Гаррос

Пока Андреева и Шнайдер громили канадок: Медведев впервые проиграл Оже-Альяссиму и вылетел с Олимпиады в Париже






Заработал чат психологической помощи участникам СВО и их семьям

Вышел сериал Евгения Стычкина "Игры" о проведении Олимпиады-80 в Москве

Глушенков оформил первый хет-трик сезона в РПЛ

Поздравление Генеральному секретарю ЦК Компартии Вьетнама товарищу То Ламу