Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Июль
2024

Новости за 17.07.2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք, արձանագրվել 15 ՃՏՊ

Tert.am (hy) 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Читать дальше...

ԱՄՆ դատարանը սենատոր Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար

Tert.am (hy) 

Երեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության, շորթման և օտարերկրյա գործակալի վերաբերյալ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Նրան սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Դեմոկրատ սենատորները և Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին կրկին կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ, գրում է dw.com-ը։

Читать дальше...

Հունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 39 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ. ՊԵԿ

Tert.am (hy) 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ:

Читать дальше...

Ադրբեջանում հարսանիքի ժամանակ հյուրերի զանգվածային թnւնավnրnւմ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Ադրբեջանի Շամախի շրջանի Մելիքչոբանլի գյուղում հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերի զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Читать дальше...

Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Լոնդոն

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: 

Читать дальше...

ՄԱԿ-ում հանդիպել են ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Tert.am (hy) 

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ առավել արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման շահերից ելնելով բազմակողմ համագործակցության շուրջ բաց բանավեճի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Читать дальше...



Բայդենն ասել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ նախագահական մրցապայքարից, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

Այսպիսով, Բայդենը պատրաստ է հեռանալ նախագահական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե բժիշկը նրան ասի, որ նա գործ ունի լուրջ բժշկական խնդրի հետ։

«Եթե ինձ մոտ որևէ հիվանդություն ախտորոշեն, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկը, գա և ասի՝ Դուք նման խնդիր ունեք»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Читать дальше...

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։ Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։

Читать дальше...

Հանրությանը պիտի ներկայացվի իրավիճակը շտկելու և երկրի կառավարելիությունը վերադարձնելու հստակ, հասկանալի տեսլական․ Վահե Հովհաննիսյան

Tert.am (hy) 

Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

Читать дальше...

Իշխող կառավարիչը նոր արhավիրքին ընդառաջ իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին․ Տիգրան Աբրահամյան

Tert.am (hy) 

Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Читать дальше...

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հրվ․ Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Tert.am (hy) 

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Читать дальше...

ԱՄՆ-ն հետախուզական տեղեկություն են ստացել, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել. Թեհրանը հերքում է. CNN

Tert.am (hy) 

ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:

Սակայն որևէ նշան չկա, որ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը շաբաթ օրը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ փորձել էր սպանել նախկին նախագահին և վնասել էր նրա ականջը... Читать дальше...

Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու․ ով է իշխանությունների «սրտի թեկնածուն»․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սեւ ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:

Читать дальше...

Ակների բնակիչն անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գնացել էր արոտավայրեր և չէր վերադարձել. նրա դին հայտնաբերվել է լեռան լանջին

Tert.am (hy) 

Հուլիսի 16-ին, ժամը 23:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Մինչև 2026թ. Կառավարությունը պիտի կառուցեր և վերանորոգեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ մնաց 2 տարի, սակայն նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։ Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։

Читать дальше...

Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել: Բանն այն է, որ 2024 թվականին այս գործով 2 նիստ է կայացել, ու հիմնականում գործը կանգ առավ այն բանից հետո, երբ քաղաքական իշխանության ճնշման արդյունքում այն քննող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ազատեցին դատավորի պաշտոնից։ Բանն այն էր, որ դատավորները ներքին «չաթ» էին ունեցել, որտեղ նրանցից մի քանիսը քննադատել էին իշխանություններին, ու դատավոր Մնացականյանն... Читать дальше...

ԱԺ-ում պարգևատրումները շարունակվում են. աշխատակազմի պետական ծառայողներն այս ամիս երկրորդ անգամ են պարգևատրվում. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում:

Читать дальше...

Երկրաշարժ` Վրաստանում․ այն զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում

Tert.am (hy) 

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Казахстанский юниор потренировался с теннисистом из топ-10 рейтинга ATP






Борьбу с «серыми перевозчиками» строительных отходов усилят в Подмосковье

Инспекторы ЦОМП дежурят на выставке «Станция Манеж. Московский транспорт 2030»

Между Белгородом и Москвой назначили дополнительные поезда

Эксперты рассказали об эффекте от строительства трасс для развития районов Москвы