Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Июль
2024

Новости за 26.07.2024

Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողացանք ջուր, սուրճ, արևից պաշտպանող գլխարկ գնել. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ի թանգարան է այցելել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի ժամանակ առաջարկել է այնտեղ վաճառել սուրճ, արևից պաշտպանող գլխարկ, ջուր:

Читать дальше...

Կայացել է Լավրով-Ֆիդան հանդիպում. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Tert.am (hy) 

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների նախարարների խորհրդի շրջանակում Վիենտյանում (Լաոս) տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Ուկրաինայում պատերազմը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և տարածաշրջանային այլ հարցեր։

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Tert.am (hy) 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։ Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել... Читать дальше...

515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել

Tert.am (hy) 

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնալ Նարեկ Սարգսյանն արձագանքել է այսօր մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում երթևեկության խախտումների փաստերով շուրջ 515,430 արձանագրություն է կազմել՝ հերքելով այն

Читать дальше...

Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ

Tert.am (hy) 

Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Читать дальше...

Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական

Tert.am (hy) 

Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։

Читать дальше...

Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախկաին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ինքն ու կինը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, սատարում են փոխնախագահ Քամալա Հարիսին, որը հավականում է երկրի ղեկավարի պաշտոնին: Բարաք Օբաման այս մասին հայտնել է X-ում:

«Այս շաբաթվա սկզբին ես և Միշելը զանգահարեցինք մեր ընկերոջը՝ Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք... Читать дальше...

Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» առաջին գագաթնաժողովին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի նախօրեին կայացած՝ «Սպորտը հանուն կայուն զարգացման» #Sport4SD առաջին գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Читать дальше...



Տեխասում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը, որի համար ԱՄՆ-ն մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել

Tert.am (hy) 

Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը՝ մեքսիկական ազդեցիկ «Սինալոա» կարտելի առաջնորդ Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան։ Ավելի վաղ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել Զամբադային ձերբակալման հանգեցնող տեղեկությունների համար:

76-ամյա Զամբադան «Սինալոա» կարտելը հիմնել է թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս գտնվում է ԱՄՆ բանտում։

Читать дальше...

Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. Hetq.am

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչն էլ սնանկության հիմք է հանդիսացել։ Սնանկ, այլ կերպ ասած՝ անվճարունակ ճանաչվելու համար դատարան դիմել է հենց Դ. Ղումաշյանը: Վերջինս դատական նիստերին չի մասնակցել, դիմում է ուղարկել, որ նիստերն անցկացվեն իր բացակայությամբ՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Читать дальше...

Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն ու «Kia»-ն․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Tert.am (hy) 

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Kia» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները:  

Читать дальше...

Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Tert.am (hy) 

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։

Читать дальше...

Հույս կա՞, որ այս տարի աշակերտները կվերադառնան. Փաշինյանն այցելել է Փարաքարի նոր կառուցվող դպրոց (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  

Читать дальше...

Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ

Tert.am (hy) 

Ռուսաստանում ծնելիության ցածր մակարդակի վրա է՝ 1,4, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նոր մեդիաների փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Սակայն տարեցտարի մեր թիվը նվազում է։ Իսկ դա կարելի է լուծել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա:

Ըստ Ռոսստատի տվյալների՝ 2023 թվականին Ռուսաստանի բնակչությունը նվազել է 244 հազար մարդով և կազմել 146,2 միլիոն... Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

В тени победы Медведева над Циципасом: Эрика Андреева неожиданно выбила младшую сестру Мирру с турнира WTA в Ухани






Кадыров призвал не придавать национальный окрас конфликту в офисе Wildberries

Медиацентр «Россия» открылся в Киргизском национальном университете

Свыше 13 тыс записей в ветклинику оформили на регпортале госуслуг Подмосковья

Педагог ульяновской гимназии получила Благодарственное письмо от Путина