Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Հասարակությանը զերծ պահել կեղծ խաղաղասիրական թեզերից․ կայացել է «Թուրքիայի պատմություն» գրքի շնորհանդեսը

0

Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին մի շարք փորձագետներ, պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ և ուսանողներ։

«Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է հայկական իրականության մեջ, որովհետև հայ գիտնականների կողմից գրված օբյեկտիվ փաստերի հիման վրա առաջին աշխատությունն է, որտեղ մենք փորձել ենք զերծ մնալ պաթոսից, զերծ մնալ ինքնախաբեությունից ու ավելորդ հուզականությունից և ներկայացրել այն Թուրքիան, որն իրականում կա» ,- նշեց գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Нет описания.

Ըստ նրա՝ գրքի մեջ կարմիր թելի նման անցնում է հայկական թեման, հայ եկեղեցու խնդիրները Թուրքիայում։ Գիրքը ներառում է նաև 44 օրյա պատերազմը։ Գրքի վերջում կա փոքրիկ կանխատեսում՝ ինչ քաղաքական սերնդափոխություն է սպասվում Թուրքիայում և արտաքին քաղաքականության մեջ ինչ նոր տարրեր կարող են առաջ գալ։

«Ընդգրկված են համաշխարհային մասշտաբի բոլոր թյուրքագետների աշխատությունները։ Գրքում տեղ է գտել Մերձավոր Արևելքի քարտեզը նույնպես։ Ընթերցողը շատ արագ կարող է պատկերացնել՝ ինչ երկիր է Թուրքիան։ Հիմնական ուղերձը իրական Թուրքիայի ներկայացումն է հասարակությանը և հասարակությանը զերծ պահելը կեղծ խաղաղասիրական թեզերից, որոնք դաշտ են նետում որոշ «թուրքագետներ»»,- նշեց Մելքոնյանը։

Нет описания.

Գրքի համահեղինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ գրքում ոչ միայն մանրամասն ներկայացվում է Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։

«Այս պահին աշխարհում գոյություն ունեցող ամենաարդիական գիրքն է, քանի որ ներառում է հանրապետության հիմնադրումից մինչև 2023թ-ի ավարտն ընկած ժամակահատվածը։ 100 տարի և նույնիսկ ավելի, քանի որ նախընթաց շրջանն էլ ենք ներառում, որը գաղափարական հիմք ունի։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա Թուրքիայի վարած բազմաթիվ առանձնահատկություններ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում»,- ընդգծեց Գեղամյանը։

Ըստ թյուրքագետի՝ գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը, որոնք այսօր ուղղված են Հայաստանի դեմ։

Շնորհանդեսի ավարտին հեղինակները գրքեր նվիրեցին մի շարք անձանց՝ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանին, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին, Խաչիկ Մանուկյանին, Արամ Ռոստոմյանին, Արցախի նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին, «Նահապետ» արևելագետ Գուրգեն Մելիքյանին։

Գրքի վերջին օրինակը նվիրելուց առաջ՝ Մելքոնյանը պատմեց, երբ 2014թ-ին կար լավ և ուժեղ, հզոր Հայաստան այս գրքի առաջին հրատարակչության շնորհանդեսն է եղել։ Այն ժամանակ Կրթության նախարարն էր Արմեն Աշոտյանը, նա 10 տարի առաջ ուսանողներին նվիրում էր Թուրքիայի պատմության գրքերը։

Нет описания.

«Այսօր Արմեն Աշոտյանն անազատության մեջ է և խորհրդանշական առումով, հիշելով, որ 10 տարի առաջ միասին ենք սկսել այս գործը ես ուզում եմ գրքի մի օրինակ ուղարկել Արմեն Աշոտյանին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Нет описания.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

ATP представила новые правила парного тенниса






Президент Гвинеи-Бисау Эмбало посетит Россию для участия в параде Победы 9 Мая

Документальный спецпроект — Миллионеры-должники: почему они заплатят за все? (04.05.2024)

Женщины с этими именами находят свою любовь только ближе к 40 годам: их всего три

В США заявили о подготовке государственного переворота у границ России