Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց:
Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ ներկայացուցիչները:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու` որպես բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։
Զրույցի ընթացքում աշակերտները խոսել են իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այդ առումով յուրաքանչյուրս պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։ Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով։ Մարդու իրավունքների երաշխավորման համակարգի իրական պատկերն արտահայտվում է իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները միասնական չափանիշներով հաղթահարելու և բոլոր, այդ թվում` խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման իրական գործիքակազմեր գործադրելու առկայության պարագայում։ Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության», - նշել է Պաշտպանը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի չի կարող գոյություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցականներին հանձնել է հուշանվերներ, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախաձեռնություններին։
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя
Smena SS-2024
Завершилась первая цикловая встреча региональных руководителей компании AlfaBiom
«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ
Джиган и Самойлова исполнили мечту «диско-бабушки» из Коми
Жанну Агузарову -награждённую титулом «Легенда вне времени» вырезали