Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

0

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. 

«Քանի որ նախարարին կից հասարակական խորհուրդը մեզ համար կարևոր հարթակ է, մենք աշխատում ենք բոլոր կարևոր ռազմավարական ծրագրերն անպայման քննարկել խորհրդի անդամների հետ և լսել ձեր առաջարկներն ու դիտարկումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նկատել է ԿԳՄՍ նախարարը: 

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ  բուհական և գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, դրանցում սովորում է 75 հազար ուսանող և 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3584 հետազոտող: 

«Ինչպես գիտեք, պետական ֆինանսավորումն էապես ավելացել է. 2018 թվականի նկատմամբ Կառավարությունը 2.8 անգամ ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Կառավարության ծրագրով և Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ՝ ունենալ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, և օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկում՝ ի հաշիվ, իհարկե, համակարգի միջազգային հեղինակության բարձրացման:

Նախատեսված է նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացում և ինտեգրում. քանի որ պետությունը նախևառաջ պատասխանատու է հանրային սեկտորի, այսինքն՝ իր հիմնադրած բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, այս խոշորացումը վերաբերում է կոնկրետ դրանց՝ չնայած առաջարկը բաց է նաև մասնավոր սեկտորի համար»,-նշել է Սարգիս Հայոցյանն՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր: 

Նրա խոսքով՝ առաջինը դասական կլաստերն է, որտեղ հիմնականում իրականացվելու է հիմնարար ուղղություններով կրթություն: Դրանք հիմնական ֆունդամենտալ գիտություններն են, բնական և հասարակական, հումանիտար ոլորտը ու դրան զուգահեռ՝ նաև այդ ուղղությամբ հետազոտությունները: 

Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական և կյանքի գիտություններին վերաբերող կրթություն է իրականացվելու՝  համապատասխան հետազոտություններով: 

Հաջորդը տեխնոլոգիական կլաստերն է՝ կիրառական հիմնական գիտությունների և ճարտարագիտական ուղղությամբ կրթություն, այդ թվում՝ հետազոտություններ, փորձարարական մշակումներ և այլն: 

Կրթական կլաստերն իրականացնելու է կրթությանը և դրան հարակից գիտություններին վերաբերող կրթություն և հետազոտություններ, իսկ արվեստների կլաստերը՝  արվեստների ոլորտի կրթություն,  մշակութաբանական և հնագիտական ուղղություններ: 

Վերջին կլաստերը սպայականն է, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթությունն է՝ արտակարգ իրավիճակներ, ներքին գործեր, պաշտպանություն: 

Սարգիս Հայոցյանը նշել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ենթադրում է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունն ու հետազոտական գիտական միջավայրն իրար կցորդված են՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառմանը և առևտրայնացմանը: 

«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի: Այդ նպատակով այնտեղ նախատեսված են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային ժամանցի միջավայրեր ոչ միայն ուսանողների, դասախոսների ու գիտնականների, այլ նաև այն մարդկանց համար, որոնք կցանկանան քաղաքում որոշակի արժեքավոր ժամանակ անցկացնել: Այն նաև գիտական ու հետազոտական միջառարկայական կապեր է ձևավորելու, հաղորդակցման հնարավորություններ է ստեղծելու, քանի որ ազատ մտածելու և աշխատելու հանգիստ միջավայր է՝ նորարարական, փորձարարական լուծումների որոնման, ինովացիաների ու ստացված գիտելիքի կիրառման համար»,-փաստել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը: 

Նրա խոսքով՝ քաղաքի կառավարման համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը պետության կողմից 100 տոկոսով հիմնադրված կառույց է. հոգաբարձուների խորհրդում պետական բոլոր շահառու նախարարությունների ղեկավարներն են: Հիմնադրամը ստեղծվել է ծրագրի նախապատրաստման, իրականացման ու հետագայում նաև կառավարման նպատակով: Զուգահեռ մշակվում են օրենսդրական կարգավորումներ, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում առանձին անդրադարձ կլինի ակադեմիական քաղաքին: 

Սարգիս Հայոցյանը նաև տեղեկացրել է՝ քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Այդ տարածքն ընտրվել է նաև այն պատճառով, քանի որ այդտեղով անցնում է երկաթգիծը: Բանախոսը շեշտել է, որ տարածքի ընտրության հարցում կոմունիկացիաների կարևորությունն ընդգծել է նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը: Ընկերությունը մշակում է նաև քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի և տեսադաշտի վերլուծություն, շինարարության և հարկայնության սահմանափակումներ և այլն: 

Որպես ծրագրի առաջընթաց՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ բուհական և գիտական հանրույթին նախորդ տարի առաջարկվել էր ներկայացնել ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ: Այդ հանրույթի  ներկայացուցիչները ներկայում ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկում են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները:

«Քանի որ այս գործընթացը բազմաշերտ ու բարդ է, այն է՝ անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրերի վերանայում, կառավարիչների վերապատրաստման ծրագրեր, կառուցվածքի ու ներքին փաստաթղթավորման ընթացակարգերի փոփոխություններ, մենք նաև միջազգային գործընկերներ ենք ներգրավում՝ իրենց ոլորտներում լավագույն կազմակերպություններին»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ այս պահին առկա է համագործակցություն Լոնդոնի արվեստների և Մյունխենի տեխնիկական համալսարանների, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը՝ ԲԿԳ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը շուրջ 1,2 տրիլիոն դրամ կկազմի:

Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են կրթության որակի և արդյունավետության բարձրացման, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ հայեցակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությանն առնչվող դրույթի բացակայության վերաբերյալ հարցերը։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհրդատու Ռուբեն Բաբայանը, հավանության արժանացնելով ծրագիրը, միաժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել կատարողական արվեստի բուհերի ուսանողների համար համապատասխան միջավայրի ապահովման հնարավորության վերաբերյալ, իսկ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանին հետաքրքրել են կլաստերների գործարկման փուլերը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանառության ժամկետները:

«Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ալա Ավագյանն  անդրադարձել է կրթական ծրագրերի լիցենզավորման և բուհական քոլեջների հետագա գործունեության, իսկ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վերգինե Եսայանը՝ բժշկական կլաստերում հիվանդանոցի առկայության, մարզային բուհերի հետագա գործունեության, ինչպես նաև դասախոսների ծանրաբեռնվածության հարցերին:

«Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանին հետաքրքրել է ակադեմիական քաղաքում հասարակական կազմակերպությունների հնարավոր գործունեության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանին՝ բուհական գործող շենքերի, իսկ  «Էսոլարմ» ՍՊԸ ներկայացուցչին՝ ակադեմիական քաղաքում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը:

Նախարարը և հիմնական զեկուցողը հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։

Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախնական աշխատանքներից հետո պետությունն արդեն պատրաստ է ունենալ ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: 

«Մենք նաև, իհարկե, ֆինանսավորման թեման ենք առանձին քննարկում, ու այստեղ շատ կարևորում ենք պետություն-մասնավոր գործակցության մոդելի հնարավորությունը: Ցանկանում եմ շեշտադրել, որ պլանավորում ենք փուլային իրականացնել ծրագիրը, որովհետև եթե այս ահռելի ու մեծ ծավալի աշխատանքը սկսենք միանգամից ու ամեն տեղում, որևէ արդյունքի չենք հասնի: Միջազգային գործընկերների հետ աշխատում ենք համագործակցության սկզբունքով, որպեսզի սովորենք նաև իրենցից:

Հենց այդ պատճառով է, որ գերմանական ճարտարապետական ընկերության գործընկերը Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է, որն ակտիվ ներգրավված է իրականացվող գործընթացներում: Այս պահին երկրաբանական հետազոտություններ են տարածքում ընթանում, Բուսաբանության ինստիտուտի հետ են աշխատանքներ տարվում, զուգահեռաբար տրանսպորտային նախագիծն է մշակվում և նման այլ գործընթացներ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսվում քաղաքում, օրինակ՝ 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ:

Նախարարը նշել է նաև, որ ծրագրի հանդեպ կա մեծ հետաքրքրություն ինչպես միջպետական բուհերի, այնպես էլ մասնավոր, հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել են, որ  նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկները և մտահոգությունները կքննարկվեն, և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն հետագա գործողությունների մշակման ընթացքում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие


Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: на фестиваль в Якутск приехали директора крупнейших цирков и продюсеры, профессиональные артисты

Владивосток готовится к Всероссийскому молодежному театральному фестивалю “Место силы – Владивосток”

Регистрация на Международную выставку FASHION STYLE RUSSIA ОТКРЫТА!

Познание мышления мозга


Why does former Man Utd striker Memphis Depay wear a headband and what is written on the Dutch footballer’s headgear?

Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?

Mets survive late barrage to beat Yankees in Subway Series opener

Cubs Suffer Another Devastating Injury to Starting Rotation


Врач рассказал об опасности заражения кишечной инфекцией при употреблении суши

Nubes (НУБЕС) предоставил масштабируемое облако для платформы Qrooto

В Москве пройдет 19-я выставка «Интеравто»

CorpSoft24 перевела информационные системы ВДНХ на платформу «1С: Предприятие 8»


The latest friendship-ruining co-op game on Steam is a punishing platformer where you're chained to your pals, and it's about to crack 100,000 concurrent players

Для Dark and Darker Mobile проходит короткий бета-тест на iOS и Android

Прохождение элитного подземелья «Лесной алтарь» в Tarisland

All Destiny 2 Prismatic fragment locations


Робота водієм у Таксі 571 (Київ)


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Участие в СВО признали побегом // Заочно арестован подсудимый, сбежавший в вооруженные силы

"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске




Состоялась церемония вручения премии Men Today Trends

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

В Поморье начата подготовка к работе над проектом «Великий Северный поход: Арктика как искусство»

«Лето в Москве»: в Вешняках пройдут выступления кинологов с собаками


В России представили первый электросамокат для полиции: выглядит довольно стильно

Сбер объявил победителей всероссийского конкурса «Цифровой марафон»

В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике

Губернатор Подмосковья: концертного зала на месте «Крокус Сити Холла» больше не будет


20-летняя Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона-2024

Теннисист из Казахстана не сумел пробиться в основной раунд Уимблдона-2024

Российские теннисисты Хачанов и Самсонова отказались от участия в ОИ‑2024

МОК официально допустил Медведева, Сафиуллина, Александрову и Андрееву на Олимпиаду


Валиева о дальнейшей учебе: я еще не определилась и нахожусь в раздумьях

В России представили первый электросамокат для полиции: выглядит довольно стильно

К кому Россия имеет свою единственную территориальную претензию?

Губернатор: в больницах Севастополя остаются 23 человека


Музыкальные новости

Оперная певица из Краснодара Анна Нетребко объявила о разводе с мужем

Депутат ЗСК Виктор Тепляков провёл комиссионный осмотр Центра творческого развития в Сочи

Невозможность иметь детей или разные политические взгляды: Нетребко разводится с Эйвазовым

Шнуров не стал помогать вокалистке «Ленинграда» Вокс, страдающей от аутоиммунного заболевания



"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске

Пожилой мужчина погиб при лобовом столкновении с грузовиком в Подмосковье

Омск стал первым в рейтинге миллионников по росту цен на новостройки


Инвесторов разводят по магазинам // «Пятерочка» передаст им действующие объекты

Руководство ТПП России и члены Президиума МКАС приняли участие в XII Петербургском международном юридическом форуме

НА ОЛРЗ ПРОШЛО ОБУЧЕНИЕ В РАМКАХ РЕАЛИЗАЦИИ ПРОЕКТА РАЗВИТИЯ ПРОИЗВОДСТВЕННЫХ СИСТЕМ

"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»


Автомобиль загорелся на площади Рогожская Застава в Москве

За чем люди едут в слободу Петровку?

"Кровь с асфальта тут же смывали": что творилось за кулисами "Черкизона"?

Пожилой мужчина погиб при лобовом столкновении с грузовиком в Подмосковье


Какой шаг Путина может обесценить доллар, объяснил Глазьев

LIVE: Встреча Путина с выпускниками РАНХИГС

Путин обсуждает с Совбезом РФ ситуацию вокруг ДРСМД

Выпускные вечера пройдут в России 28 и 29 июня





Московские студенты пройдут производственную практику в онкодиспансере в Балашихе

Простой способ охладиться в аномальную жару подсказал московский врач

Пробил голову самокатом. Пятилетняя девочка попала в реанимацию в Москве

Гастроэнтеролог Садыков назвал дыню натуральным средством от запоров



Деликатес в чаше: всего по чуть-чуть

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

Роспотребнадзор запретил купаться на пляже «Динамо» и Головинских прудах Москвы

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта


Лукашенко рассказал о совместном развитии России и Беларуси

Посол Беларуси: Визит Лукашенко придал дополнительный импульс развитию двустороннего сотрудничества



Собянин поздравил Московский продюсерский центр с юбилеем

Сергей Собянин. Главное за день

Сергей Собянин поздравил москвичей с Днем молодежи

Сергей Собянин подвел итоги конкурса «Новатор Москвы»


"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

Синоптик Ильин: Аномальная жара отступит из Москвы к середине следующей недели

На российскую столицу надвигается африканская жара

Простой способ охладиться в аномальную жару подсказал московский врач


В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике

В России представили первый электросамокат для полиции: выглядит довольно стильно

Валиева о дальнейшей учебе: я еще не определилась и нахожусь в раздумьях

Сбер объявил победителей всероссийского конкурса «Цифровой марафон»


Архангельская область войдет в федеральный историко-культурный туристический проект «Императорский маршрут»

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70


Удивительно, но факт: в Симферополе снять квартиру дороже, чем в Севастополе

Выставка-предупреждение «Лицо беды»

Водитель так торопился к морю, что вдребезги разбил о дерево свою жизнь

В Симферополе пройдут антитеррористические учения


Губернатор Подмосковья: концертного зала на месте «Крокус Сити Холла» больше не будет

К кому Россия имеет свою единственную территориальную претензию?

Губернатор: в больницах Севастополя остаются 23 человека

В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Уроженка Тамбова Арина Родионова вышла во второй круг квалификации Уимблдона






Сбер объявил победителей всероссийского конкурса «Цифровой марафон»

В Тамбовской области столкнулись рейсовый автобус и фура: есть жертвы

Губернатор: в больницах Севастополя остаются 23 человека

В России представили первый электросамокат для полиции: выглядит довольно стильно