«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։
Սակայն պարզվում է` ՀԱԷԿ-ը մինչեւ 2036 թվականը գործելու է, քանի որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված բոլոր աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։ Ավելին, կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ զուգահեռ նոր ատոմակայան կառուցելու բանակցություններ են վարում թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: ՀՀ կառավարությունը ՌԴ-ին համոզում է ավելի ցածր հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, սակայն նրանք տրամադրված են հզոր էներգաբլոկ կառուցել, որ Հայաստանը դառնա նաեւ էներգիա արտահանող պետություն։ ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարաձգվեց 10 տարով։ Այժմ եւս 10 տարի կձգվի` մինչեւ 2036 թ.։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը»:
Начальник Главного управления вневедомственной охраны Росгвардии вручил ключи от автомобиля многодетному отцу-росгвардейцу
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала
Столичные росгвардейцы задержали мужчину, подозреваемого в грабеже
Conscript is an old school survival horror game where the horror is just that you're in World War 1
Warner Bros acquires MultiVersus devs as it shifts focus to free-to-play
Игра Legend of Goddess: The Last War с откровенными скинами персонажей появилась на Android
A Google Doodle animator is my new favorite Elden Ring lore theorist thanks to this cartoon retelling of Shadow of the Erdtree set to a Taylor Swift song
Столичные росгвардейцы задержали мужчину, подозреваемого в грабеже
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С 1 августа Соцфонд увеличит страховые пенсии россиян
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве