Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ փորձելով Վաշինգտոնի ուշադրությունը սևեռել Մերձավոր Արևելքում ծավալվող ճգնաժամի վրա և աջակցություն ստանալ Գազայի հատվածում շարունակվող գործողություններում: Այս մասին գրում է euronews.com-ը:
«Այսօր մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում, Մերձավոր Արևելքում իրանական ահաբեկչության առանցքը դիմակայում է Ամերիկային, Իսրայելին և մեր արաբ ընկերներին: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան և Իսրայելը պետք է միասին լինեն, որովհետև երբ մենք միասին ենք, տեղի է ունենում մի շատ պարզ բան՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են», - ասել է Իսրայելի առաջնորդը՝ խնդրելով իր երկրի համար ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել:
Մոտ 80 դեմոկրատ օրենսդիրներ որոշել էին բոյկոտել ելույթը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում տեղի ունեցած հումանիտար աղետը և Իսրայելի պաշտպանության բանակի գործողության մեկնարկից ի վեր անկլավում շուրջ 40,000 մարդու զոհվելը:
Նշվում է, որ Նեթանյահուի ժամանումը Կոնգրես բողոքի ցույցեր է առաջացրել: Հազարավոր ցուցարարներ, դժգոհ լինելով այն փաստից, որ հրեական պետության վարչապետը հնարավորություն է ստացել ելույթ ունենալ Կոնգրեսի ամբիոնից, պահանջել են դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին։
Նեթանյահուն քննադատել է հակապատերազմական և պաղեստինամետ ցույցերը՝ դրանք անվանելով «հակաիսրայելական» և ասել, որ ցուցարարները «պետք է ամաչեն»։
«Որքանով մենք գիտենք, Իրանը ֆինանսավորում է հակաիսրայելական ցույցերը, որոնք այժմ տեղի են ունենում այս շենքի առջև», - պնդում է Նեթանյահուն:
Իր ելույթում Իսրայելի առաջնորդը նաև դատապարտել է «հակասեմականության աճը Միացյալ Նահանգների բուհերում»։
Գազայի հետպատերազմյան ճակատագրի մասին
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը «կպահպանի վերահսկողությունը Գազայում անվտանգության վրա» և կոչ է արել «ապայքարել բնակչության ապաարմատականացման համար, ինչպես տեղի է ունեցել Գերմանիայում և Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:
Նա ասել է, որ Իսրայելը չի ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, այլ պետք է պահպանի անվտանգության ընդհանուր վերահսկողությունը՝ ապահովելու համար, որ այդ տարածքն այլևս երբեք սպառնալիք չներկայացնի հրեական պետության համար:
Գազայում պետք է լինի քաղաքացիական վարչակազմ, կարծում է Նեթանյահուն, որը կղեկավարվի այն պաղեստինցիների կողմից, «որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը»։
«Պաղեստինցիների հաջորդ սերունդը պետք է սովորի ապրել հրեաների կողքին», - ասել է նա:
Стартовал пробный запуск Castle Doombad: Free To Slay на iOS и Android
Grab a friend to try these Deadlock duo lane picks and take a bite out of the cursed apple
Meta-funded regulator for AI disinformation on Meta's platform comes under fire: 'You are not any sort of check and balance, you are merely a bit of PR spin'
Иномарка наехала на шедшую про тротуару женщину в центре Москвы
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области напоминает:
Гражданам Москвы и Московской области, получившим тяжелые производственные травмы, выданы автомобили марки «Лада Гранта»
«До потолка прыгала!»: слушатель «Авторадио» выиграл автомобиль для любимой
Путин заявил, что Россия готова увеличить поставки нефти и газа в Индию
Соколова по указу Путина наградили орденом Александра Невского
Заместитель управляющего Отделением Фонда пенсионного и социального страхования Российской Федерации по г. Москве и Московской области Алексей Путин: «Клиентоцентричность - наш приоритет»
Путин заявил о готовности РФ помочь Африке в сфере безопасности