«Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
-սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
- կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
- առաստաղը, պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ նյութերից,
- որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ`
• ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
• կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Այդ մասին հաղորդում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: