Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Октябрь
2024

Խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կիրառում է «գործ տվողներ» արտահայտությունը. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

0

Մենք ընդունել ենք քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունենալը, պահպանելը քրեականացնող նորմ, բայց մեր հանրության շրջանում դեռևս կան կասկածներ, որ սա կիրառվում է ընտրանքային կամ ոչ բոլորի նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ սա կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի:

«Այն կարող է ինչ-որ «գողերի» նկատմամբ կիրառվի, որոշների նկատմամբ՝ ոչ: Խնդիրը ոչ թե «օրենքով գողերն են» կամ քրեական հեղինակությունները, այլ նաև քրեական ենթամշակույթը մեր հանրության շրջանում:

Պարոն Քոչարյանը նոր ինձ համար շատ մտահոգիչ հայտարարություն արեց, ասաց «գործ տվողների» մասին  օրենքը: Սա շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն  է անում: Անգամ չի կարելի դրա մասին կատակ անել, որովհետև հաղորդում ներկայացնելը հանցագործության մասին, ոստիկանության հետ համագործակցելը կատակ չէ:

Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ ոստիկանությունը գնում է  քաղաքացուց տեսախցիկի տվյալները վերցնելու, քաղաքացին խուսափում է, որպեսզի բակում չպիտակավորվի: Մենք հիմա ի՞նչ քայլեր ենք անում, որ ոստիկանության հետ համագործակցողը ոչ թե լինի գործ տվող, այլ լինի իր երկիրը սիրող քաղաքացի»,- ասաց նա:

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Ես կատակով ասացի Հայկ,  ես պարզապես կատակի լեզվով ասացի, որ Վրաստանում այդպես էին ասում, որովհետև Վրաստանը քրեական ենթամշակույթի հետ միշտ կոմֆորտ միջավայր է ունեցել»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина выходит в третий круг WTA-500 в Брисбене после трёхчасовой борьбы






Аллергикам на заметку: у москвички случился отек Квинке после того, как она полакомилась бутербродом с новогодним деликатесом

Пенсионерам объявили о новом ошеломляющем решении: придется отказаться от всех льгот с января

ПиццаСушиВок – доставка еды 4.9.9.5.5

Куда вложить деньги в 2025 году, чтобы не «съела» инфляция: Сравнение вариантов