Բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները
23-ամյա բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները: Ադրիանա Բրաունլիի վերջին նվաճումը գրանցվել է հոկտեմբերի 9-ին, երբ նա հասել է Տիբեթում գտնվող Շիշապանգմայի 8027 մետր բարձրությամբ գագաթ, գրում է theguardian.com-ը:
«Դա ամենաանհավանական պահն էր: Ես լաց եղա՝ գիտակցելով, որ բարձրացել եմ 8000 մետրից բարձր բոլոր 14 գագաթները և դրանով պատմություն կերտել», - ասել է երիտասարդ աղջիկը։
Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի 14 ամենաբարձր գագաթներն են Էվերեստը, Կ2-ը, Կանգչենջունգան, Լհոցեն, Մակալուն, Չո Օյուն, Դհաուլագիրի 1-ը, Մանասլուն, Նանգա Պարբատը, Աննապուրնա 1-ը, Գաշերբրում 1-ը, Բրոդ Պիկ, Գաշերբրում 2-ը և Շիշապանգման։ Աշխարհում կա 100-ից քիչ մարդ, որոնք նվաճել են այս բոլոր գագաթները: