Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Մասկը և Ռամասվամին՝ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավարներ, Fox News-ի հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Թրամփը նոր որոշումներ է կայացրել

0

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նոր վարչակազմում միլիարդատեր Իլոն Մասկը և հանրապետական քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն նորաստեղծ Կառավարության արդյունավետության վարչությունը, հայտնում է CNN-ը:

«Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, անիմաստ ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել կառավարության արդյունավետության հանձնաժողով՝ որպես նոր տնտեսական ծրագրերի մի մաս։ Այն ժամանակ նա նշել էր, որ Մասկը համաձայնել է ղեկավարել այն, եթե հանրապետականը վերադառնա Սպիտակ տուն: Քարոզարշավի ընթացքում Թրամփն իր առաջարկած կառավարության արդյունավետության հանձնաժողովը մատնանշել էր՝ որպես պետական ծախսերը նվազեցնելու միջոց:

Մինչդեռ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Fox News-ի հաղորդավար, ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթը, հայտնել է Թրամփը:

Ինչպես նկատում է CNN-ը, Հեգսեթի ընտրությունն անակնկալ էր, քանի որ նա չէր համարվում Թրամփի թիմի անդամների հավանական ընտրյալներից մեկը:

«Փիթն իր ամբողջ կյանքն անցկացրել է որպես զորքերի և երկրի զինվոր: Փիթը կոշտ է, խելացի և իսկապես հավատում է «Նախ Ամերիկան» գաղափարին: Երբ Փիթը ստանձնի ղեկը, Ամերիկայի թշնամիները կզգուշանան: Մեր զինվորականները կրկին հզոր կլինեն, և Ամերիկան երբեք չի նահանջի», - ասել է Թրամփը:

Աղբյուրները նշում են, որ Թրամփն երկարամյա հարաբերություններ ունի Հեգսեթի հետ: Բացի այդ, նորընտիր նախագահը միշտ մտածել է, որ Հեգսեթը «խելացի» է և տպավորված է նրա կարիերայով: Թրամփին դուր է գալիս նաև, որ Հեգսեթը զինվորական վետերան է։

Պենտագոնի մի պաշտոնյա այս որոշման կապակցությամբ CNN-ին ասել է. «Բոլորն ուղղակի ցնցված են»:

Նշվում է, որ Հեգսեթը ծառայել է Աֆղանստանում և Իրաքում:

Բացի այդ,  Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում նշանակելու է Ջոն Ռեթքլիֆին. նա նախկինում զբաղեցրել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Потапова

Анастасия Потапова в двух сетах обыграла Даяну Ястремскую во 2-м круге турнира в Брисбене






Средний онлайн Доты в декабре упал до 437 тысяч игроков

В Изобильненском округе провели масштабную модернизацию уличного освещения

План Асанбаева – Васильева в действии: родственница участника теракта в «Крокусе» спокойно оформляет пенсию в России

Эксперт: москвичи при доступных тарифах получают высокий уровень обслуживания в транспорте