Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք նրանք ներկայացնում են, մեր երկրում դիտարկվում են որպես երկարաժամկետ գործընկերներ ժողովրդավարության զարգացման և մասնավորապես՝ ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու գործում: Այս մասին ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հենց այդ պատճառով է, որ մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները, գնահատականները և հետընտրական գործընթացներում մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների հետ, փորձում ենք իրականություն դարձել այն առաջարկությունները, որ ներկայացնում են դիտորդական առաքելությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ այդ համատեքստում հիշատակելով լայն քաղաքական, հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անմիջական օժանդակությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման փաստը:
Նա հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:
Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:
Аделина Панина: на каком пальце носить кольцо, чтобы выйти замуж
Ускоряя эволюцию автомобильного интеллекта: Группа Geely и StepFun представляют совместную экспозицию на Всемирной конференции по искусственному интеллекту 2025 года
Участники Первенства России по стрельбе из лука остановились в Marins Park Hotel Новосибирск
Сеть клиник «Будь Здоров» открыла первый травмпункт сети на базе клиники на Сретенке
Bungie continues to fire into its feet with both barrels: A new armor set in Destiny 2 has just been disabled because it makes the player who wears it completely invisible
Match Fever 1.006.001
Разработчики The Seven Deadly Sins: Origin ответили на частые вопросы игроков
«Деньги не пахнут»: Как Blox World наживается на доверии игроков Roblox
В «Лужниках» для детей откроют уникальную спортплощадку с батутами и виртуальными танцполами
В рамках официального визита Президента Лаосской Народно-Демократической Республики Тхонглуна Сисулита в Российскую Федерацию 30 июля в Москве прошел приём в честь Президента Лаоса, организованный Обществом...
Путин направил поздравление участникам конкурса «Большая перемена» в «Артеке»
Москва благоустроит 700 улиц: замена асфальта и новые остановки