«Ռեալ Սոսյեդադը» հայտնել է, թե երբ Զախարյանը կվերադառնա ընդհանուր խմբում մարզումներին
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի պատասխանատու Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, թե երբ կվերադառնա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ընդհանուր խումբ։
«Վաղը թիմն առաջին մարզումն է անցկացնելու ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։ Արսենը կարող է վաղը կամ մյուս օրը սկսել մարզումները, բայց հարյուր տոկոսով այս շաբաթ նա կաշխատի ընդհանուր խմբում։ Սրանից հետո Զախարյանին անհրաժեշտ է առնվազն տասը մարզում, առանց խնդիրների, որպեսզի ընդգրկվի խաղերի հայտացուցակում»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է իսպանական ակումբի մամուլի քարտուղարը:
21-ամյա Արսեն Զախարյանը նոր մրցաշրջանում դեռևս հանդիպման չի մասնակցել՝ ամռանը ստացած վնասվածքի պատճառով։