Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը․ ՀՖՖ նախագահ
Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներեր, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, քանի որ դա կարող է վնասել բանակցային գործընթացին»,- նշել է ՀՖՖ նախագահը։
Անդրադառնալով «Փյունիկի» դեպքին, երբ թիմից դուրս եկած պատանի ֆուտբոլսիների նկարները փակցվեցին պատին՝ Մելիքբեկյանն ասաց․ «Դա շատ ցավալի հարց է։ Դրան պետք է ընթացք տրվի, որովհետև դա պետք է լինի վերջին նման դեպքը։ Այդ պատանիները պիտակվում են որպես դավաճան։ Դա անընդունելի է»։
«Ֆեդերացիայի գլխավոր խնդիրն այս պահին հաջորդ տարի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ձեռք բերելն է, որը պետք է կայանա 2029 թվականին, մենք ամեն օր աշխատում ենք դրա վրա»,- ասել է ՀՖՖ նախագահը։