«Ղարաբաղը նվաճած» Ալիեւին հանձնել են սուլթան Մեհմեդի թուրի նմանակը
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ Յըլդըրըմն ասել է, որ սուլթան Մեհմեդ Ֆաթիհը նվաճել էր Ստամբուլը, իսկ նրա թուրի նմանակը հանձնվում է «Ղարաբաղը նվաճած» Իլհամ Ալիեւին։
Թուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմն այս շաբաթ այցելել է Շուշի՝ մասնակցելու «Շուշիի հռչակագրի» ստորագրման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը։