Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Պանթուրքիզմի ճանապարհին ոչ միայն ՀՀ-ն, այլև Վրաստանն է ընկած, և Ջավախքի թուրքացումը թույլ չտալը  երկուսի անվտանգության հարց է. Շ. Թորոսյան

0

ԱԺ  ՀՀԿ–ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո Հայաստանի և Վրաստանի ազգային անվտանգությունների հարցն է Ջավախքի թուրքացումը թույլ չտալը:

-Պարո՛ն Թորոսյան,  ՌԴ արտգործնախարար Լավրովը նշեց, որ շատ ուրախ կլիներ , որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ անդամ և փաստորեն հիմա լսումներ են լինելու և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նոր իրավիճակ է։ Հանրապետականներդ  միշտ դեմ եք եղել, հիմա կփոխե՞ք դիրքորոշումը:

-Նախ` այս հայտարարությունը, իր ողջ էությամբ,  դիվանագիտական հարթության համար է:  Երկրորդ` հայտարարելը չի նշանակում, որ Ադրբեջանը վաղը կհայտնվի ԵԱՏՄ-ում: Երրորդ` որևէ երկիր, որ մտնում է ԵԱՏՄ, ապա որոշումը կայացվում է կոնսեսուսային, այսինքն ԵԱՏՄ անդամ երկրները բոլորը միասին պետք է քվեարկեն դրա օգտին:  Բացի այդ, եթե իսկապես հասունանում է այն պահը, որ Ադրբեջանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա անդամ երկրները պետք է վաղօրոք բանակցեն միմյանց մեջ և գան ընդհանուր հայտարարի: Հաջորդը, իսկ ինչո՞ւ եք կարծում, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն տնտեսական, քաղաքական նույն հարթության մեջ, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, ավելի մեծ հնարավորություններ կառաջանան համագործակցելու և ԼՂ հակամարտությունը ազգային ինքնորոշման իրավունքի շրջանակներում լուծելու համար: Եթե գալիս է այն պահը, երբ օրինակ` Հայաստանը պետք  որոշում կայացնի` քվեարկել Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հարցում, ապա կարծում եմ, որ Հայաստանը գիտի` ինչի դիմաց պետք է քվեարկի, կամ չքվեարկի: Այստեղից էլ կարող ենք ընդհանուր հետևություն անել. եթե Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հարցը  դառնում է օրախնդիր  և քննարկման առարկա, ապա կարելի է  այստեղից միայն օգուտներ սպասել, քաղել և այդ գործընթացն օգտագործել Արցախի բարօրության օգտին:

-Մենք կունենա՞նք նման ինքնուրույնություն, որպես կանոն Հայաստանը Մոսկվային չի կարողանում ասել՝ ոչ:

- Հարցի համատեքստը հասկանում եմ. ընդհանուր առմամբ աշխարհի ամենաուժեղ երկրներն էլ աշխարհից կախում ունեն, և այնպես չէ, որ ցանկացած հարցի շուրջ կարող են ցանկացած որոշում կայացնել: Հասկանալի է, որ  Հայաստանը որոշակի հարցերի հետ կապված կաշկանդվածություն կարող է ունենալ, բայց  ինչ վերաբերում է ազգային և պետական կարևորագույն ռազմավարական խնդիրներին, ապա այդ  հարցերում, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի մեր դեմ,  մենք երբեք չենք կարող անտեսել մեր ռազմավարական առաջնահերթությունները: Այսպես որ, սա այդ դեպքը չէ:

-Գնահատականներ եղան, որ  Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին «բեռլինյան պատ» է Հայաստանի և Ջավախքի միջև: Այդպե՞ս է դա , թե ոչ, չենք կարող պնդել, փոխարենը, կարող ենք ասել  , որ  դուրս մնացինք այդ կոմունիկացիոն  ծրագրից: Անընդհատ մենք խոսում էինք Մետաքսի ճանապարհի մասին, հիմա այդ ճանապարհը իրենք ստեղծեցին, իսկ Դուք, երբ Շավարշ Քոչարյանին հարցնում էիք, թե մենք ունեինք Ջավախքում ներկայացուցչություն բացելու անհրաժեշտություն, նա ասաց, որ գումար չկա:

-Մեկը մյուսի հետ կապված չէ և չենք կարող կապել: Ես կարող եմ խոսել երկաթգծի օգուտների և վնասների մասին և չեմ կիսում այն գնահատականը,  թե դա Բեռլինյան պատ է Հայաստանի և Ջավախքի միջև, քանի որ որևէ մի խոչընդոտ չի կարող լինել հայաբնակ տարածքի և հայրենիքի միջև, դա բացառում եմ, այդպիսի մոտեցում այսօր գոնե չունի Վրաստանը և այդպիսի միտում չենք նկատում: Այլ բան, որ Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս երկաթգիծը լուրջ քաղաքական գործոն է և Թուրքիան ու Ադրբեջանը դրանով մի շարք խնդիրներ են փորձելու լուծել: Նրանք ձգտելու են, այդ երկաթգծով շրջանցելով Հայաստանը ,միանալ, դա Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքն է եղել` ցամաքային երաշխավորված կապ հաստատել միմյանց մեջ ինտեգրումը խորացնելու և Թուրքիայի երազած պանթյուրքիստական գաղափարները կյանքի կոչելու առումով: Պանթյուրքիզմի ճանապարհին Հայաստանը և Վրաստանն են ընկած: Հայաստանը միշտ ապացուցել է, որ թույլ չի տա այդ կյանքի կոչել և Թուրքիան տեսնելով, որ Հայաստանը տեղի չի տա որոշեցին խնդիրը լուծել Վրաստանի միջոցով, հսկայական ֆինանսական ներդրումներ անելով և Վրաստանի իշխանությունների անհեռատես, կույր, արևմտամետ և ռուսատյաց քաղաքականությունն օգտագործելով։ Ինչը, մասամբ, նրանց հաջողվեց: Բաքու -Ջեյհան նավթամուղը, գազամուղը, այս երկաթգիծը դրանք Թուրքիայի և Ադրբեջանի համար այն հնարավորություններն են, որոնցով նրանք կուզենան ստեղծել այդ միջանցքը և կապվել միմյանց հետ:

Մյուս կողմից, երկաթգծի քաղաքական վնասները, կարծում եմ, ավելի մեծ են, քան  տնտեսական այդ աշխուժությունը, որ կարող է լինել Ջավախքում: Եվ մյուս կողմից, պետք է նկատի ունենանք  մի կարևոր հանգամանք, որ ինչպես Բաքու-Ջեյհանը և Կարս-Թբիլիս-Բաքու-Ախալքալաք այդ երկաթգծին անցնում է Ջավախքով: Դա լրջագույն գործոն է,  ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիք,  և սա ևս հետագայում կարող է դառնալ  քաղաքական գործոն: Կարծում եմ՝ մեր ամենամեծ խնդիրն այսօր լինելու է այն, որ Ջավախքը Վրաստանի հետ միասին կարողանանք պահել: Որ միասին երբեք Ջավախքում թույլ չտանք ժողովրդագրական կազմի փոփոխություն, իսկ եթե ավելի կոնկրետ ասեմ՝ մենք պարտավոր ենք թույլ չտալ,որ գեթ մեկ թուրք կամ ադրբեջանցի մշտական բնակության տեղափոխվի Ջավախք: Եթե մենք այս խնդիրը լուծենք, նշանակում է՝ քաղաքական առումով շահեկան վի-ճակում ենք հայտնվում և կարծում եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան և Ադրբեջանը համաձայնելու են, որպեսզի Հայաստանն ազատորեն օգտվի այդ երկաթգծից:

-Պարո՛ն Թորոսյան,  մենք կարող էինք ներգրավվել այս երկաթգծին, եթե շատ աշխատեինք դրա համար: Նաև սկզբնական շրջանում խոսակցություններ կային, որ մերոնք փորձել են երկաթգիծը հասցնել մինչև Գյումրի: Տեղյա՞կ եք նման փորձեր արվել են:

-Մենք ի սկզբանե չէինք կարող այս ծրագրին միանալ, որովհետև այն ի սկզբանե քաղաքական ենթատեքստ է ունեցել: Ինչո՞ւ: Որովհետև կար գործող Կարս-Գյումրի-Թբիլիսի գիծը, այսօր էլ կա և շատ քիչ մանր-մունր տեխնիկական աշխատանքներ պետք է կատարվեն այդ գիծը վերագործարկելու համար: Եվ քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը որոշել էին միմյանց հետ կապ հաստատել, որով իրենք չպետք է կախվածության մեջ ընկնեին Հայաստանից, մյուս կողմից, այդ կապը Վրաստանի վրայով տանելով՝ փորձում են Վրաստանն  իրենց համար սարքել  տարանցիկ փոխադրող երկիր՝ հետագայում ավելի սերտ կապ հաստատելու համար: Եվ այս առումով իրենք գնացին հարյուրավոր միլիոն դոլարի ծախսերի՝ Կարս-Ախալքալաք, քանի որ Ախալքալաք-Թիֆլիս-Բաքու –Կարս դառնում էր  քաղաքական նախագիծ, որովհետև եթե նրանք ինչպես պնդում են, թե դա իբր տնտեսական ծրագիր է տարածաշրջանային կոմունիկացիոն կապեր ամրապնդելու առումով, ապա Կարս-Գյումրի-Թիֆլիս-Բաքու երկաթգիծը, որը փոքր-ինչ վերագործարկման աշխատանքներ կատարելուց կարելի է ասել վերագործարկել: Այսինքն` ակնհայտ է, որ սա քաղաքական նախագիծ է, որով փորձում են Հայաստանը թողնել տարածաշրջանային կոմունիկացիոն լուսանցքում:

-Ասում եք՝ որ պետք է ամեն ինչ անենք, որ չթողնենք ոչ  մի ադրբեջանցի, թուրք վերաբնակվի Ջավախքում, ինչպե՞ս:

-Անելը պարզ է, նախ դա պետք է արվի Հայաստան-Վրաստան սերտ փոխգործակցության արդյունքում: Պարզից էլ պարզ է, որ Վրաստանի համար ամենևին ձեռնտու չէ, որ Ջավախքում ժողովրդագրական կազմի փոփոխություն լինի` մի պարզ պատճառով, եթե այնտեղից պակասում է հայ բնակչությունը, ապա հաստատ այն չի համալրվում իրենց բնակչությամբ: Պատճառները տարբեր են, սակայն հաստատված է, որ վրացիները այդ բնակլիմայական պայմաններում չեն հարմարվում և բնական է, որ թուրքերը ձգտելու են իրենք թուրքական տարրով փոխել ժողովրդագրական կազմը: Այստեղ է, որ համընկնում են Հայաստանի և Վրաստանի շահերը, որովհետև Վրաստանի պետականակերտ ազգերից մեկը հանդիսացող և Վրաստանի հավատարիմ քաղաքացիները` հայերը, հանդիսանում են որպես սահմանապահ ռեգիոն։

-Իսկ դուք ազդակներ ունե՞ք, որ վրացիները դա համարում են իրենց ազգային անվտանգության հարց:

–Միանշանակ, քանի որ հասկանում են թուրքական ազդեցության տարածումը ռազմավարական վտանգավորության խնդիր է և մեր շահերի տեսանկյունից ևս վտանգավոր է, քանի որ մի կողմից հայաբնակ Ջավախքը կվտանգվի, մյուս կողմից Հայաստանի հյուսիսային հատվածը, որը դեպի արտաքին աշխարհ ելքն է Վրաստանի վրայով: Այսինքն` մի կողմից Հայաստանն է հայտնվում թուրքական օղակի մեջ, մյուս կողմից Վրաստանն է արդեն դառնում ուղիղ թուրքական միջանցք, որով պանթյուրքիստական ծրագրերը կյանքի են կոչվում, և Հայաստանն ու Վրաստանը կանգնում են պետականության կորստի ահարկու վտանգի առաջ: Հետևաբար, այստեղ հայ-վրացական փոխգործակցությունը բխում է ռազմավարական շահերից և մենք, ձեռք ձեռքի տված, վստահ եմ, որ թույլ չենք տալու:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса