Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Է. Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

0

Դեկտեմբերի 12-ին Աթենքում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հունաստանի հայկական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Աթենք իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրել միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса